Գլխավոր տեղեկություն
Համար
N 770-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 դեկտեմբերի 2020 թվականի N 770-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11‑Ի N 138-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված մարզագույքը (2 տեղ, 27 կգ ընդհանուր քաշով, 2,422 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մարտի 11-ի «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանը» ծրագրի մասին» N 138-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

(1-ին կետը փոփ. 18.12.20 N 819-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 7

Երևան