Գլխավոր տեղեկություն
Համար
N 1808-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.11.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.11.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2020

 

18.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 2020 թվականի N 1808-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 1433-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 27-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1433-Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) հավելվածը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-10-րդ կետերով.

 

 «

9.

8704313100

Շարժիչային տրանսպորտային միջոցներ՝ բեռներ փոխադրելու համար՝

– – 5 տ-ից ոչ ավելի ավտոմոբիլի լրիվ զանգվածով՝

– – – – – նոր

Բեռնատար ավտոմեքենա Fiat Ducato Chassis

Շարժիչը` CNG-Natural Power Աշխատանքային ծավալը, լ` 3 Առավելագույն հզորությունը, ձ.ուժ` 140

հատ

12

Իտալիա

146 160 000

10.

8418690008

Էլեկտրական կամ այլ տեսակների սառնարաններ, սառցարաններ և այլ սառնարանային կամ սառցարանային սարքավորումներ. ջերմային պոմպեր՝ 8415 ապրանքային դիրքում ընդգրկված օդորակման սարքվածքներից բացի.

-- այլ՝

--- այլ

Բազմադուռ իզոթերմային բեռնախցիկ-սառցարան՝ պաղպաղակի ավտոմեքենայի համար

կգ

12 000

Լիտվա

115 660 000

 ».

 

2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «339 610 000» թիվը փոխարինել «601 430 000» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան