Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-73-Ն-16
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.11.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.16-2020.11.29 Պաշտոնական հրապարակման օրը 16.11.2020
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.11.2020
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
12.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2020

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲԴԽ-73-Ն-16

2020 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման 1-ին՝ հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հավելվածի 4-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Չարենցավան» բառը փոխարինել «Աբովյան» բառով։

2) Հավելվածի 11-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Բարձրագույն դատական
խորհրդի նախագահի

պաշտոնակատար

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

2020 թ. նոյեմբերի 12
ք. Երևան

 

 

 

Հավելված 1

Բարձրագույն դատական խորհրդի

2020 թվականի նոյեմբերի 12-ի

թիվ ԲԴԽ-73-Ն-16 որոշման

 

1.

քաղաք Գավառ

Գավառի, Մարտունու
վարչական տարածքներ

Չիչոյան Սերգեյ Դիմիտրիի

Քրեական 

2.

քաղաք Մարտունի

Մարտունու, Գավառի,
Վարդենիսի
վարչական տարածքներ

Դանիելյան Անի Կարենի

Քրեական 

3.

քաղաք Վարդենիս

Վարդենիսի, Մարտունու
վարչական տարածքներ

Հարությունյան Վարդան Գուրգենի

Քրեական 

4.

քաղաք Ճամբարակ

Ճամբարակի, Սևանի
վարչական տարածքներ

Պետրոսյան Աղվան Ալբերտի 

Քրեական 

5.

քաղաք Սևան

Սևանի, Ճամբարակի
վարչական տարածքներ

Սարգսյան Դավիթ Վալերիի

Քրեական 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 նոյեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան