Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 նոյեմբերի 2020 թվականի N 694-Ա
«ԱՍՏՂԻԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1․ Բարեգործական որակել Նիդերլանդների «Մենսենքինդեռեն» բարեգործական հիմնադրամի կողմից, պատերազմական դրության արդյունքում Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց անհատույց բաշխելու նպատակով, «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված նոր կոշիկների (482 զույգ, 4,820 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 750 եվրո, բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը։
2․ «Աստղիկ» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. նոյեմբերի 5 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. նոյեմբերի 5-ի N 694-Ա որոշման |
«ԱՍՏՂԻԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
Հ/Հ |
Անվանում |
Շահառուներ ըստ մարզերի |
Տրամադրվող քանակ (զույգ) |
1 |
Նոր կոշիկներ |
Լոռու մարզ |
282 |
2 |
Նոր կոշիկներ |
Արմավիրի մարզ |
200 |
Ընդամենը |
482 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|