Գլխավոր տեղեկություն
Համար
N 1227-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.11.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.11.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2020

 

08.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 նոյեմբերի 2020 թվականի N 1227-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-321-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

08.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

նոյեմբերի 8-ի N 1227-Ա

որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման

մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը

1.

«ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

2020 թ.

դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 4.1-ին կետ

2.

«ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1210-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

ՀՀ ոստիկանություն

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2020 թ.

դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ հարկային օրենսգրքի 240-րդ հոդվածի 4-րդ մաս, 246-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 6-րդ կետեր

3.

«ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1288-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2020 թ.

դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ հարկային օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 6-րդ կետեր, 246-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 6-րդ կետեր

4.

«ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 388-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության նախագծի ներկայացում

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

ՀՀ կադաստրի կոմիտե

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

2020 թ.

դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ հարկային օրենսգրքի 225-րդ հոդվածի 5-րդ մաս, 231-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 6-րդ կետեր, 235-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան