Գլխավոր տեղեկություն
Համար
N 1222-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.11.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.11.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2020

 

08.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 նոյեմբերի 2020 թվականի N 1222-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1048-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 14-ի «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1048-Ա որոշմամբ հաստատված հավելվածի՝ օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

13.

«Հայաստանի Հանրա- պետության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1176-Ն որոշ- ման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ

ոստիկանություն

2020

թվականի նոյեմբերի

2-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ոստիկանության մասին» օրենքի 40.1-ին հոդվածի 1-ին մաս,

«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի

ՀՕ-243-Ն օրենքի 6-րդ

հոդված

2) 23-րդ և 25-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան