Գլխավոր տեղեկություն
Համար
N 674-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.10.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2020 թվականի N 674-Ա

 

«ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՍՈԱՐ)-ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵՎԱՆԻ «ԶԱՏԻԿ» ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի ԲԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 6,630,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի բակում ներառական մանկական խաղահրապարակի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00148272) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի սեպտեմբերի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ներառական մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստում և տեղադրում՝ 6,630,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. հոկտեմբերի 29

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հոկտեմբերի 29-ի N 674-Ա

որոշման

 

«ԵՐԵՎԱՆԻ «ԶԱՏԻԿ» ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի ԲԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

1.

Ծրագրի նպատակը

Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի բակում ներառական մանկական խաղահրապարակի տեղադրում

2․

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

ԱՄՆ-ի «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն» (ՍՕԱՐ) հիմնադրամ՝ 150 Ն. Ռադնոր Չեսթեր Ֆ.200, Ռադնոր 19087 Փենսիլվանիա, ԱՄՆ

4.

Ծրագիրը կատարողը

«Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ) - Հայաստան» բարեգործական հիմնադրամ (ք. Երևան, Քանաքեռ Զեյթուն Թբիլիսյան խճղ. 19)
ՀՎՀՀ՝ 00148272

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստան, ք. Երևան, Զաքարիա Քանաքեռցու (Սարկավագի) փող., 145/2 շենք
(Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան ): Բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

Բյուջեն կազմում է 6,630,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի նոյեմբերի 7-ից մինչև 2021 թվականի փետրվարի 21-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Մինչև 2021 թվականի փետրվար 21-ը, համաձայն կնքված պայմանագրի մանկական խաղահրապարակի տեղադրում՝ 6,630,000 դրամի չափով

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը և նախատեսվող գինը

«Մագնոն» ԲԲԸ-ի հետ 2020 թվականի սեպտեմբերի 24-ին կնքված պայմանագրի հիման վրա մանկական խաղահրապարակի տեղադրում՝ 6,630,000 դրամի չափով

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն

12.

Համագործակցություն պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում հիմնադրամը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է բարեգործի կողմից, ինչպես նաև սահմանված կարգով Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովին կներկայացվի հաշվետվություն

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ