Գլխավոր տեղեկություն
Համար
N 681-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.11.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.11.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2020
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 նոյեմբերի 2020 թվականի N 681-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 65-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի փետրվարի 5-ի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Երեխաների անվճար բժշկական օգնություն» ծրագրի մասին»  N 65-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 1-ին կետում «443,209,600 դրամ» բառերը փոխարինել «455,709,600 դրամ» բառերով.

2) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ՝ 01533153) կողմից «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ԼԻԳԱԼ ԸՆԴ ԹԱՔՍ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00101634) 2020 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված՝ N LS-010/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է իրավաբանական ծառայությունների մատուցում՝ 12,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. նոյեմբերի 5

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

նոյեմբերի 5-ի N 681-Ա

որոշման

 

«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2020 թ. ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

1

Ծրագրի նպատակը

Հայաստանի և ԼՂՀ տարբեր մարզերի մինչև 14 տարեկան երեխաների անվճար ատամնաբուժական և ակնաբուժական օգնություն ստանալու հնարավորության ապահովումը:

2

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, օգտվել հարկային արտոնություններից

3

Բարեգործը

Հովարդ Կարագյոզյան Հիշատակի Ընկերակցություն (ԱՄՆ-Նյու-Յորք, 381 Պարկ Ավենյու Սաութ.)

4

Ծրագիրը կատարողը

«Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպություն, իրավաբանական հասցեն` ք. Երևան, Նորքի Այգիներ 180, ՀՎՀՀ-01533153:

5

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ք. Երևան, ՀՀ Շիրակի, Սյունիքի, Լոռու մարզեր և ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքներում առողջապահության բնագավառում

6

Ծրագրի բյուջեն

Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է ամերիկյան Հովարդ Կարագյոզյան Հիշատակի ընկերակցության կողմից համաձայն 02.12.2019 թ. նվիրաբերության պայմանագրի: 2020 թ.ծրագիր բյուջեն կազմում է 455.709.600,00 ՀՀ դրամ:

7

Բարեգործություն ստացողը

2019 թ. -ի դրությամբ շահառուներն են Երևանի, Շիրակի, Սյունիքի, Լոռու մարզերի և ԼՂՀ տարածքում բնակվող մինչև 14 տարեկան բոլոր երեխաները, ովքեր կամավոր դիմում են մեր ատամնաբուժական և ակնաբուժական կլինիկաները։ 2019 թ.-ի ընթացքում ատամնաբուժական ծառայությունում գրանցվել է 79.000 այցելություն և ակնաբուժական ծառայությունում` 23.000 այցելություն:

8

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը շարունակական է: Աշխատանքի նշված ծավալներն ու ծախսերը նախատեսված են 2020 թ. հունվարի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը ժամկետի համար:

9

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում 2020 թ. նախատեսվում է լիարժեքորեն ապահովել ՀՀ-ում և ԼՂՀ-ում գործող ատամնաբուժական կլինիկաներում հաշվառված 94.000 երեխաների, ինչպես նաև ՀՀ-ում նոր հաշվառվող 11.200-12.000 և ԼՂՀ-ում նոր հաշվառվող 1000-1.300 երեխաների լրիվ ատամնաբուժական սանացիայի անվճար իրականացումը: Հատուկ ուշադրություն է դարձվելու կարիեսի կանխարգելմանը՝ ատամնաբուժական կանխարգելիչ ծրագրի շրջանակներում:

Ակնաբուժական 5 կաբինետներում նախատեսվում է հաշվառված 7.100 և ԼՂՀ-ում հաշվառված 600 դիսպանսեր հիվանդների ընթացիկ ակնաբուժական օգնության և կանխարգելիչ միջոցառումների իրականացում, ՀՀ-ում նոր հաշվառվող 4.000-4.300 և ԼՂՀ-ում նոր հաշվառվող 120-150 երեխաների ակնաբուժական մանրակրկիտ հետազոտությունների և բուժման կազմակերպում, ակնոցի անհրաժեշտություն ունեցող ՀՀ-ից 1.200-1480 և ԼՂՀ-ից 90-120 երեխաների անվճար ակնոցներով ապահովում:

Ընդհանուր առմամբ 2020 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ժամկետի համար նախատեսվում է ՀՀ-ում 83.000-93.000 և ԼՂՀ-ում 9.000-9.500 ատամնաբուժական, և ՀՀ-ում 23000-24000 և ԼՂՀ-ում 2.000-2.500 ակնաբուժական հաճախումների լիարժեք ապահովում: Իրականացնելու ենք ակնաբուժական և ատամնաբուժական սկրինինգ գյուղական վայրերում։

Նշված միջոցառումների իրականացման համար 2020 թ. հունվարի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը նախատեսված ֆինանսական միջոցներ 455.709.600,00 ՀՀ դրամ, իսկ ըստ ուղղությունների բաշխված է հետևյալ ձևով.

Գնումներ (բուժ. սարքավորումների, գործիքների, դեղորայքի, ակնոցների և ծախսվող ատամնաբուժական պարագաների մատակարարման համար, բժշկական քարտեր, գրենական և գրասենյակային պիտույքներ, համակարգչային տեխնիկա), ատամնաբուժական (ատամի խոզանակ, մածուկ և այլն) բեռի ներմուծում:

49 500 000

Ատամնաբուժական կանխարգելիչ միջոցառումների իրականացում ծրագրի շրջանակներում

19 000 000

Ճառագայթային անվտանգության, սանիտարական վերահսկողության աշխատանքներ (բուժ. սարքավորումների չափումներ, բժշկական թափոնների դուրսբերում և ոչնչացում, ռենտգեն ապարատների և կաբինետների դոզաչափում, բուժ. անձնակազմի պրոֆ. զննում և այլն):

4 000 000

Բուժանձնակազմի վերապատրաստում, փորձի փոխանակում և այդ նպատակներով գործուղումներ

5 500 000

Ծրագիրը իրականացնող վարձու անձնակազմի աշխատավարձ

 272 400 000

Վարչական աշխատակիցների աշխատավարձ

28 500 000

Կոմունալ ծախսեր (4 կլինիկաների էլեկտրաէներգիա, ջուր, հեռախոսավարձ, ինտերնետ, աղբահանություն, գազ, գազի և գազատարի տեխնիկական սպասարկում, հակահրդեհային սպասարկում և այլն)

16 809 000

Տրանսպորտային ծախսեր (վառելիքի, ավտոմեքենաների պահեստամասերի ձեռքբերում, տեխնիկական սպասարկում)

3 000 000

Ակնաբուժական և ատամնաբուժական կլինիկաների պահպանության, վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ, տնտեսական ապրանքների գնում (կազմակերպական ծախսերի շրջանակներում)

3 000 000

Գրասենյակային ծախսեր (բժշկական և գրասենյակների համակարգչային ծրագրերի սպասարկում, պարագաներ, տեխնիկական սպասարկում և այլն)

3 000 000

Աուդիտ (նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունների) և հաստատումների վճար

4 000 000

Կազմակերպական ծախսերի շրջանակներում կատարվելու են աշխատակիցների բժշկական ապահովագրության, շենքերի ու ավտոմեքենաների ապահովագրության (չի ակնկալվում օգտվել հարկային արտոնություններից)

15 000 000

Հարկեր, տուրքեր` (անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկ և հողի հարկ)

3 000 000

Խորհրդատվական ծառայություններ (կադրերի, հաշվապահական հաշվառման վարման, ՏՏ և այլ իրավաբանական խորհրդատվություն)

29 000 600

   

Ընդամենը

455 709 600

10

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

2020 թ. հունվարի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը ծրագրի իրականացման համար կնքվելու են պայմանագրեր բուժ. սարքավորումների, գործիքների և դեղորայքի ձեռքբերման, հաճախորդների գրանցման համար նախատեսված համակարգչային ծրագրի, համակարգչային տեխնիկայի, ակնոցների և ծախսվող ատամնաբուժական պարագաների մատակարարման համար, բժշկական քարտեր, գրենական և գրասենյակային պիտույքներ, ատամնաբուժական (ատամի խոզանակ, մածուկ և այլն) բեռի ներմուծում:

49 500 000

Ատամնաբուժական կանխարգելիչ միջոցառումների իրականացում ծրագրի շրջանակներում

19 000 000

Օգտվելու ենք տարբեր մատակարարող կազմակերպություններից մատուցվող ծառայություններից`

Աուդիտորական ծառայությունների մատուցում (նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունների) – «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ։

3 750 000

Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում – փոխադրամիջոցների հետ կապված, այլ մատակարարների հետ, վառելիք, ավտոմեքենաների պահեստամասեր տարբեր մատակարարների միջոցով

3 000 000

Էլեկտրաէներգիայի մատակարարում 4 կլինիկաների համար – «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԲԸ:

6 500 000

Բնական գազի մատակարարում, գազատարի տեխնիկական սպասարկում 4 կլինիկաների համար-«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԲԸ:

7 000 000

Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում և կարգաբերում – «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ:

148 382

Երևանի, Գյումրու և Վանաձորի կլինիկաների շենքերի հակահրդեհային անվտանգության համակարգի տեխնիկական սպասարկում – «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ:

360 000

Հեռախոսակապի և Hi-Line Optic /ինտերնետ/ ծառայության մատուցում 4 կլինիկաների համար -«ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» («ԱՐՄԵՆԹԵԼ») ՓԲԸ, «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ, «ԴԱՅԱՆԱՆԵՏ» ՍՊԸ և այլ օպերատորներ:

2 200 000

4 կլինիկաներում ջրամատակարարում և ջրահեռացում իրականացնող կազմակերպության մատուցած ծառայություններ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ

600 000

Ճառագայթային անվտանգության, սանիտարական վերահսկողության աշխատանքներ (բուժ. սարքավորումների չափումներ, ռենտգեն ապարատների և կաբինետների դոզաչափում, բուժ. անձնակազմի պրոֆ. զննում, բժշկական թափոնների դուրսբերում և ոչնչացում) - «Էկոլոգիա» ՍՊԸ, «Չափագրության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, ՀՀ ԱՆ ճառագայթային բժշկ. և այրվածքների գիտական կենտրոն, թիվ 5 պոլիկլինիկա, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ

4 000 000

Շենքերի պահպանության աշխատանքներ, վերանորոգումներ, կահույք, գրենական պիտույքներ, տնտեսական ապրանքներ, (կազմակերպական ծախսերի շրջանակներում) շենքի պահպանության համար անհրաժեշտ տնտեսական ապրանքների գնում:

3 000 000

բուժանձնակազմի վերապատրաստում, փորձի փոխանակում և այդ նպատակներով գործուղումներ

5 500 000

Կազմակերպական ծախսերի շրջանակներում համակարգչային ծրագրերի սպասարկում. «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ։

1 419 600

Կազմակերպական ծախսերի շրջանակներում կադրերի վարման խորհրդատվություն. «Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս» ՍՊԸ։

3 600 000

Կազմակերպական ծախսերի շրջանակներում իրավաբանական խորհրդատվություն. «Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս» ՍՊԸ։

3 000 000

Կազմակերպական ծախսերի շրջանակներում իրավաբանական խորհրդատվություն. «Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս» ՍՊԸ։

2 900 000

Կազմակերպական ծախսերի շրջանակներում հաշվապահական հաշվառման վարում «Բի-Դի-Օ Ըքաունթինգ, թաքս ընդ լիգըլ» ՓԲԸ

5 580 000

Կազմակերպական ծախսերի շրջանակներում իրավաբանական խորհրդատվություն. «Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս» ՍՊԸ։

12 500 000

Ընդամենը

133 557 982

   

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու ակնկալվող գործարքները և համապատասխան պայմանագրերը պարբերաբար կներկայացվեն Ձեր քննարկմանը:

11

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսերի ընդհանուր արժողությունը կազմում է 90.058.600 ՀՀ դրամ և ծրագրի համար նախատեսված ընդհանուր ծախսերի` 455.709.600,00 ՀՀ դրամի, 19.76%:

վարչական աշխատակիցների աշխատավարձ

28 500 000

կոմունալ ծախսեր (4 կլինիկաների էլեկտրաէներգիա, ջուր, հեռախոսավարձ, ինտերնետ, աղբահանություն, գազ, գազի և գազատարի տեխնիկական սպասարկում, հակահրդեհային սպասարկում և այլն)

16 809 000

տրանսպորտային ծախսեր (վառելիք, ավտոմեքենաների պահեստամասերի ձեռքբերում, տեխնիկական սպասարկում)

3 000 000

ակնաբուժական և ատամնաբուժական կլինիկաների պահպանության, վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ, տնտեսական ապրանքների գնում

3 000 000

գրասենյակային ծախսեր (գրենական պիտույքներ, գրասենյակների համակարգչային ծրագրեր, պարագաներ, տեխնիկական սպասարկում)

3 000 000

աուդիտ (նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունների)

3 750 000

Ադմինիստրացիայի աշխատակիցների բժշկական ապահովագրության, շենքերի ու ավտոմեքենաների ապահովագրության (չի ակնկալվում օգտվել հարկային արտոնություններից )

3 000 000

Համակարգչային ծրագրերի սպասարկում («Հայկական Ծրագրեր» ՍՊԸ)

1 419 600

Խորհրդատվական ծառայություններ (կադրերի վարման խորհրդատվություն)

3 600 000

Խորհրդատվական ծառայություններ (այլ իրավաբանական խորհրդատվություն)

3 000 000

Խորհրդատվական ծառայություններ (այլ իրավաբանական խորհրդատվություն)

2 900 000

Հաշվապահական ծառայությունների մատուցում

5 580 000

Խորհրդատվական ծառայություններ (այլ իրավաբանական խորհրդատվություն)

12 500 000

   

 Ընդամենը

90 058 600

12

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, ՀՀ Կառավարություն, ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախարարություններ, Երևանի քաղաքապետարան և Շիրակի, Սյունիքի, Լոռու մարզպետարանների առողջապահության վարչություններ:

13

Ծրագրի արդյունավետու-թյան նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

«Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցությանը /ԱՄՆ/ և «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ խորհուրդին ամսական և տարեկան հաշվետվությունների ներկայացում, ՀՀ վարչապետի աշխատակազմին եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ներկայացում, ՀՀ օրենսդրության շրջանակներում ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախարարություններ, Երևանի քաղաքապետարանի և Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզպետարանների առողջապահության վարչությունների կողմից ծրագրի իրականացման ընթացքի ուսումնասիրություն, ՀՀ հարկային ծառայությանը ՀՀ օրենքով սահմանված հաշվետվությունների ներկայացում, ամենամյա աուդիտ, բուժվող երեխաների ծնողներին ծրագրի իրականացման հետ կապված տեղեկատվության տրամադրում` ըստ պահանջի:
ՀՀ Կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ