Գլխավոր տեղեկություն
Համար
N 1940-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.12.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.30-2020.12.13 Պաշտոնական հրապարակման օրը 03.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2020

 

03.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2020 թվականի N 1940-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» N 1467-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման ամբողջ տեքստում «շինարարության բնագավառում առաջացող բնական կորուստների» բառերը փոխարինել «շինարարական նյութերի բնական կորուստների» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Շինարարական նյութերի բնական կորուստների չափերը սահմանվում են բնական մեծությունից տոկոսային արտահայտությամբ: Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող շինարարական նյութերի բնական կորուստների չափը որոշվում է՝».

3) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետը «գործարան-պատրաստողից» բառերից հետո լրացնել «կամ վաճառողի պահեստից» բառերով.

4) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝ «Տեղափոխման ժամանակ առաջացող բնական կորուստը հաշվարկվում է մատակարարի մոտ, եթե տեղափոխումն իրականացվել է մատակարարի կողմից».

5) որոշման N 2 հավելվածի աղյուսակի վերնագրում «Շինարարության բնագավառում օգտագործվող» բառերը փոխարինել «Շինարարական» բառով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 դեկտեմբերի 2020 թվական: