Գլխավոր տեղեկություն
Համար
N 673-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.10.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

29 հոկտեմբերի 2020 թվականի N 673-Ա

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 857-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

    

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 02269952) կողմից «Գայսաթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 03313002) 2020 թվականի սեպտեմբերի 18-ին կնքված՝ N ՎԸ-035/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Մասիս քաղաքի Հրանտ Վարդանյանի անվան փողոցում բնակելի հատվածի ստորգետնյա վնասված և հնամաշ խողովակների ու միացումների փոխարինման, ջրաչափերի դիտահորերը նորերով փոխարինման և նշաբերման, ինչպես նաև նոր ջրագծերի միացման աշխատանքների իրականացում՝ 24,537,745 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի նոյեմբերի 29-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Մասիս քաղաքի Հրանտ Վարդանյան անվան փողոցի բարեկարգման և նորոգման աշխատանքների իրականացում» ծրագրի մասին N 857-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

    

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. հոկտեմբերի 29

Երևան