Գլխավոր տեղեկություն
Համար
N 1681-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.10.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2020

 

15.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

        

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

14 հոկտեմբերի 2020 թվականի N 1681-Ա

  

«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ԼԻՃՔ» 220/110/35 ԿՎ ԵՆԹԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ԿԱՍԿԱԴ-ԷՆԵՐԳՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

        

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6․1-ին մասով և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

1. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կարիքների համար «Լիճք» 220/110/35 կՎ ենթակայանի վերակառուցման նպատակով «Կասկադ-Էներգո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (կապալառու) թույլատրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (պատվիրատու) հետ 2020 թվականի հուլիսի 24-ին կնքված «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կարիքների համար «Լիճք» 220/110/35 կՎ ենթակայանի վերակառուցման պայմանագրի (ծածկագիր՝ ԼԻՃՔ-ՄԱԱՇՁԲ-01/2020) շրջանակներում օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա քաղաքաշինության բնագավառում իրականացնել քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում և շինարարություն:

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան