Գլխավոր տեղեկություն
Համար
N 739-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.06/42(414) Հոդ.832
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2005 թվականի N 739-Ն

6 ԿՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 26.05.06 N 682-Ն)

1. Հաստատել`

ա) 6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը՝  համաձայն N 1 հավելվածի.

բ) 6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկը՝  համաձայն N 2 հավելվածի.

գ) էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության ձևը` համաձայն N 3 հավելվածի.

դ) էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության դիմումի և թերությունների վերացումից հետո էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության դիմումի ձևերը՝ համաձայն N 4 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 10.09.15 N 1047-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. հունիսի 16
Երևան

     

  

 Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 1-ի N 739-Ն որոշման

Կ Ա Ր Գ

6 ԿՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

1. Սույն կարգը մշակված է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջին համապատասխան և սահմանում է 6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու գործընթացը:

(1-ին կետը փոփ. 26.05.06 N 682-Ն)

11. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

էլեկտրատեղակայանք` էլեկտրական էներգիայի արտադրության կամ կերպափոխման, հաղորդման, բաշխման կամ սպառման համար նախատեսված էներգատեղակայանք,

էլեկտրատնտեսություն` էլեկտրատեղակայանքների և օժանդակ կառույցների համալիր:

(11-ին կետը լրաց. 26.05.06 N 682-Ն)

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց ու տեխնոլոգիական և կենցաղային նպատակներով էլեկտրական էներգիա սպառողների (այսուհետ՝ սպառողներ) վրա:

3. Էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց և էլեկտրական էներգիա սպառողների 6 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների (այսուհետ` Էլեկտրատեղակայանքներ) գործարկման եզրակացությունը` գործարկման թույլտվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից (այսուհետ՝ տեսչական մարմին):

(3-րդ կետը փոփ. 26.05.06 N 682-Ն, 15.01.09 N 52-Ն, 10.12.20 N 2010-Ն)

4. Նոր կառուցվող և վերակառուցվող Էլեկտրատեղակայանքները պետք է կառուցվեն նախագծին համապատասխան:

5. Էլեկտրատեղակայանքները գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) գրավոր դիմում է տեսչական մարմին` միաժամանակ ներկայացնելով 6 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների կառուցման ու վերակառուցման համար տրված էլեկտրասնման տեխնիկական պայմանները: Դիմումը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

(5-րդ կետը փոփ. 26.05.06 N 682-Ն, խմբ. 10.09.15 N 1047-Ն, փոփ. 10.12.20 N 2010-Ն)

6. Էլեկտրատեղակայանքների սեփականատիրոջ դիմումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեսչական մարմնի ծառայողը կատարում է էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրություն և կազմում ակտ-կարգադրագիր, որում, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի N 739-Ն որոշման N 2 հավելվածի ցանկի, նշվում են էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ առանձին դեպքերում` փոստի, թղթային ձևով, տեսչական մարմին ներկայացված տեխնիկական փաստաթղթերի անվանումները, ինչպես նաև տեղադրված և հավաքակցված էլեկտրատեղակայանքների համապատասխանությունը նախագծին, տեխնիկական պայմաններին և տեխնիկական կանոնակարգերին: Տեսչական մարմնի կողմից ընդունելի են համարվում անվտանգության որևէ նորմի խախտմանը չհանգեցնող նախագծից այն տարբերությունները, որոնք փաստացի առկա են և գրավոր հիմնավորված: Ակտ-կարգադրագրի դրական եզրակացության հիման վրա տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի N 739-Ն որոշման N 3 հավելվածով նախատեսված էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացությունը:

(6-րդ կետը փոփ., լրաց. 31.10.13 N 1196-Ն, խմբ. 10.09.15 N 1047-Ն, 12.10.17 N 1294-Ն, փոփ.10.12.20 N 2010-Ն)

7. Տեսչական մարմնի կողմից Էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու նպատակով իրականացվող գործընթացը կատարվում է էլեկտրատնտեսության պատասխանատու անձի (սեփականատիրոջ և (կամ) լիազորված պաշտոնատար անձի) մասնակցությամբ:

(7-րդ կետը փոփ. 26.05.06 N 682-Ն, 10.12.20 N 2010-Ն)

8. Անհրաժեշտության դեպքում, երբ Էլեկտրատեղակայանքի (հանգույցի) ակնադիտական ուսումնասիրության արդյունքում ի հայտ են գալիս դրանց փաստացի բավարար տեխնիկական վիճակից շեղումներ, տեսչական մարմնի ծառայողի պահանջով կարող է կատարվել Էլեկտրատեղակայանքի (հանգույցի) անհատական փորձարկում՝ շահագործող անձնակազմի կողմից` պահպանելով փորձարկումների անվտանգությունը: Տեսչական մարմնի ծառայողն իրավունք չունի նշված փորձարկումների շրջանակներում ինքնուրույն կատարելու որևէ աշխատանք:

(8-րդ կետը փոփ. 10.12.20 N 2010-Ն)

9. Էլեկտրատեղակայանքների` նախագծին, տեխնիկական կանոնակարգերին և տրված տեխնիկական պայմաններին անհամապատասխանության, նախատեսված հավաքակցման աշխատանքների թերի կատարման, էլեկտրատնտեսության պատասխանատու անձի կամ շահագործող անձնակազմի բացակայության դեպքում տեսչական մարմնի ծառայողը կազմում է բացասական եզրակացությամբ ակտ-կարգադրագիր` նշելով թերությունները:

(9-րդ կետը փոփ.12.10.17 N 1294-Ն, 10.12.20 N 2010-Ն)

10. Ակտ-կարգադրագրում նշված թերությունների վերացման մասին էլեկտրատեղակայանքների սեփականատիրոջ (լիազորված անձի) գրավոր դիմումից հետո, տեսչական մարմնի ծառայողը թերությունների վերացումը հաստատելու և գործարկման եզրակացություն տալու նպատակով երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրություն, և թերությունների վերացումը հաստատելու դեպքում տրվում է էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացություն:

(10-րդ կետը փոփ. 31.10.13 N 1196-Ն, խմբ. 10.09.15 N 1047-Ն, փոփ. 10.12.20 N 2010-Ն)

11. 6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքները գործարկվում են տեսչական մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության առկայության դեպքում:

(11-րդ կետը փոփ. 10.12.20 N 2010-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 26.05.06 N 682-Ն, փոփ. 15.01.09 N 52-Ն, փոփ., լրաց. 31.10.13 N 1196-Ն, խմբ. 10.09.15 N 1047-Ն, խմբ., փոփ. 12.10.17 N 1294-Ն, փոփ. 10.12.20 N 2010-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան 

 

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 1-ի N 739-Ն որոշման

Ց Ա Ն Կ

6 ԿՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

1. Էլեկտրատեղակայանքները գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) տեսչական մարմին է ներկայացնում՝

1) դիմում՝ էլեկտրատեղակայանքները տեխնիկական ստուգման ենթարկելու մասին.

2) էլեկտրասնման տեխնիկական պայմանները:

(1-ին կետը փոփ. 10.12.20 N 2010-Ն)

2. Էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրության ժամանակ դրանց սեփականատերը (լիազորված անձը) ծառայողին է տրամադրում՝

1) էլեկտրատնտեսության պատասխանատու անձի նշանակման մասին հրամանի պատճենը, իսկ ֆիզիկական անձանց համար` էլեկտրատնտեսության պատասխանատու անձի հետ կնքված պայմանագրի բնօրինակը.

2) տեխնիկական պայմաններին համապատասխան էլեկտրատեղակայանքների տեխնիկական նախագծի պատճենը` կազմված լիցենզավորված կազմակերպության (անձի) կողմից.

3) հաշվեկշռային պատկանելության և կողմերի շահագործման պատասխանատվության սահմանազատման մասին երկկողմ վավերացված ակտի պատճենը.

3.1) էլեկտրամատակարարման միագիծ սխեման:

4) համապատասխան դեպքերում՝ N 2 հավելվածով սահմանված այլ փաստաթղթերի պատճենները:

(2-րդ կետը լրաց. 12.10.17 N 1294-Ն, փոփ. 10.12.20 N 2010-Ն)

(գլուխը խմբ. 10.09.15 N 1047-Ն)

II. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

8. Օդային գծերի մայրուղային կատարողական գծագիրը

9. Կառուցողի կողմից տրված`

ա) հենասյուների տեղադրման ծածկված աշխատանքների ակտը,

բ) գերլարումներից պաշտպանության համար հողանցումների ծածկված աշխատանքների ակտը:

10. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգաչափված և չափագիտական վկայագիր ստացած չափման միջոցներ, ինչպես նաև վկայագրված չափման մեթոդիկաներ ունեցող մասնագիտացված կազմակերպության (այսուհետ` մասնագիտացված կազմակերպություն) կողմից կազմված`

ա) գերլարումներից պաշտպանության համար հողանցման դիմադրության չափման արձանագրությունը,

բ) հենարանային և կախովի` մեկ տարր ունեցող, ճենապակյա մեկուսիչների մեկուսացման դիմադրության չափման (2500 Վ մեգօմաչափով) և արդյունաբերական հաճախականության բարձր լարմամբ փորձարկման արձանագրությունները:

(10-րդ կետը փոփ. 26.05.06 N 682-Ն)

III. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

11. Մալուխային գծերի մայրուղային կատարողական գծագիրը

12. Մալուխային գծերի փռման ծածկված աշխատանքների ակտը` հատումների (անցումների) փաստացի եզրաչափքերի նշումով, տրված կառուցողի կողմից

13. Մալուխային գծերի փռումից հետո փորձարկման արձանագրությունները` կազմված մասնագիտացված կազմակերպության կողմից`

ա) մեկուսիչի փորձարկման (բարձր լարմամբ ուղղված հոսանքով),

բ) փորձարկումից առաջ և հետո մեկուսացման դիմադրության չափման (մեգօմաչափով)

(13-րդ կետը փոփ. 26.05.06 N 682-Ն)

IV. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐԱՅԻՆ
ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

14. Մասնագիտացված կազմակերպության կողմից կազմված`

ա) տրանսֆորմատորի փորձարկման արձանագրությունը,

բ) ռելեական պաշտպանության, էլեկտրակառավարման, ազդանշանման համակարգի, էլեկտրաբլոկավորման, կարգաբերման և փորձարկման արձանագրությունները,

գ) առաջնային փոխարկումների մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը (2500 Վ մեգօմաչափով),

դ) (ենթակետն ուժը կորցրել է 26.05.06 N 682-Ն)

ե) յուղային անջատիչների ստուգման, կարգաբերման արձանագրությունը,

զ)  հողանցման սարքվածքների փաստաթղթերը`

հողանցման սարքվածքների դիմադրության չափման արձանագրությունները,

հողանցվող տարրերի և հողանցման սարքվածքների միջև մետաղական կապի առկայության արձանագրությունը

(14-րդ կետը փոփ. 26.05.06 N 682-Ն)

15. Հողանցման սարքվածքների ծածկված աշխատանքների ակտը` տրված կառուցողի կողմից

V. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ՓՈՓՈԽԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՈՒ ԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
(վերնագիրը լրաց. 31.10.13 N 1196-Ն)

16. Մասնագիտացված կազմակերպության կողմից կազմված`

ա) ստատորի և ռոտորի փաթույթների մեկուսիչի դիմադրության չափման արձանագրությունը,

բ) սինքրոն էլեկտրաշարժիչների առանցքակալների մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը,

գ) հողանցման սարքվածքի դիմադրության չափման արձանագրությունը

(16-րդ կետը փոփ. 26.05.06 N 682-Ն)

VI. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ԳԵՐԼԱՐՈՒՄՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

17. Շանթապաշտպանիչ միջոցների տեղաբաշխման սխեման` կազմված լիցենզավորված կազմակերպության կողմից

18. Մասնագիտացված կազմակերպության կողմից կազմված`

ա) պարպիչների տարրերի դիմադրության չափման արձանագրությունը,

բ) պարպման լարումների չափման արձանագրությունը (արդյունաբերական հաճախականության),

գ) շանթապաշտպանիչ սարքավորումների և ճոպանի հողանցման դիմադրության չափման արձանագրությունները

(18-րդ կետը փոփ. 26.05.06 N 682-Ն)

VII. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿՈՆԴԵՆՍԱՏՈՐԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

19. Մասնագիտացված կազմակերպության կողմից կազմված`

ա) կոնդենսատորների փորձարկման արձանագրությունը (արդյունաբերական հաճախականության բարձր լարմամբ),

բ) կոնդենսատորների մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը:

Բացի նշվածներից` ներկայացվում են նաև կոմուտացման սարքերի, ռելեական պաշտպանության, պաշտպանիչ սարքավորումների և հողանցման մասին փաստաթղթերը:

(19-րդ կետը փոփ. 26.05.06 N 682-Ն)

(հավելվածը փոփ. 26.05.06 N 682-Ն, փոփ., խմբ., լրաց. 31.10.13 N 1196-Ն, խմբ. 10.09.15 N 1047-Ն, լրաց. 12.10.17 N 1294-Ն, փոփ. 10.12.20 N 2010-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան 

 

 


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 1-ի N 739-Ն որոշման

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_18671

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

քաղ. Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, Ա.Միկոյան փող., 109/8
_______  ____________  20   թ.

______________________________________________________________

ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N ______

 

Էլեկտրատեղակայանքի

սեփականատեր _______________________________________________

(կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) ֆիզիկական անձի լրիվ անվանումը)

_________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

Տեղադրման վայրը _____________________________________________

Լրիվ անվանումը ______________________________________________

_________________________________________________________

Անվանական լարումը _________________________________________ (կՎ)

Լարման տեսակը ______________________________________________

(հաստատուն /փոփոխական/ իմպուլսային/ այլ)

Լարման ֆազերի քանակը _________________________________________

Հզորությունը _________________________________________ (կՎԱ, կՎտ)

Էլեկտրասնման աղբյուրը __________________________________________

__________________________________________________________

Ակտ-կարգադրագրի համարը և ամսաթիվը _______________________________

Տեխնիկական պայմանների համարը և ամսաթիվը ___________________________

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

__________________________________________________________

(կազմակերպության /անհատ ձեռնարկատիրոջ/ լրիվ անվանումը

(ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________________________________________

(էլեկտրատեղակայանքի լրիվ անվանումը)

տեխնիկական վիճակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

Թույլատրվում է էլեկտրատեղակայանքը գործարկել:

 

Կ.Տ.

Ղեկավար

_______________

__________________

(ստորագրությունը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

(հավելվածը փոփ. 15.01.09 N 52-Ն, 10.12.20 N 2010-Ն)

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 1-ի N 739-Ն որոշման

 

Ձև N 1

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության,

տեխնիկական և հրդեհային անվտանգության

տեսչական մարմնի ղեկավար

_______________________________________________ին

(անունը, ազգանունը)

 

Դիմող

 

Ֆիզիկական անձ _______________________________________________________________

(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

_____________________________________________________________________________

Իրավաբանական անձ __________________________________________________________

_____________________________________________________________________________

(սեփականատիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

_____________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը,

հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Խնդրում եմ տրամադրել ____________________________________ էլեկտրատեղակայանքի

նոր կառուցված/վերակառուցված

գործարկման եզրակացություն:

Էլեկտրատեղակայանքի տեղադրման վայրը ________________________________________

Անվանական լարումը _______________________________________________________ (կՎ)

Լարման տեսակը ______________________________________________________________

Կից՝ ներկայացնում եմ էլեկտրասնման տեխնիկական պայմանները (________ էջ):

 

Դիմող

_______________(ստորագրությունը)

_______________________________________________

(սեփականատիրոջ/լիազորված անձի անունը, ազգանունը)

 

____ ________________ 20 թ.

(ձևը փոփ. 12.10.17 N 1294-Ն, 10.12.20 N 2010-Ն)

 

Ձև N 2

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության,

տեխնիկական և հրդեհային անվտանգության

տեսչական մարմնի ղեկավար

_______________________________________________ին

(անունը, ազգանունը)

 

Դիմող

 

Ֆիզիկական անձ

_____________________________________________________________________________

(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

Իրավաբանական անձ

_____________________________________________________________________________

(սեփականատիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

_____________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը,

հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Հայտնում եմ, որ վերացվել են Ձեր կողմից տրամադրված __ _______20 թ. N__________ ակտ-կարգադրագրում նշված թերությունները:

 

Խնդրում եմ տրամադրել ____________________________________ էլեկտրատեղակայանքի

նոր կառուցված/վերակառուցված

գործարկման եզրակացություն:

 

Դիմող

_______________(ստորագրությունը)

_______________________________________________

(սեփականատիրոջ/լիազորված անձի անունը, ազգանունը)

 

____ ________________ 20 թ.

(ձևը փոփ. 12.10.17 N 1294-Ն, 10.12.20 N 2010-Ն)
(հավելվածը լրաց. 10.09.15 N 1047-Ն, փոփ. 12.10.17 N 1294-Ն,
10.12.20 N 2010-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան