Գլխավոր տեղեկություն
Համար
N 631-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.10.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 2020 թվականի N 631-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 9,596,378 դրամ ընդհանուր արժողությամբ «Ֆոտովոլտային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2020 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված N ԱՀ/ԱՖՎ-18/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի Դ. Ղազարյանի անվան հանրակրթական երաժշտական մասնագիտացված դպրոցի շենքի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,625,564 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2020 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված N ԱՀ/ԱՖՎ-17/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի «Շուշիի պետական մանկապարտեզ» ՊՈԱԿ-ի շենքի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 3,311,254 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2020 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված N ԱՀ/ԱՖՎ-16/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի շրջանային վարչակազմի շենքի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 4,659, 560 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

        

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

    

2020 թ. հոկտեմբերի 13

Երևան

             

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հոկտեմբերի 13-ի N 631-Ա

որոշման

          

ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ

   

Ծ Ր Ա Գ Ի Ր

         

1.

Ծրագրի նպատակը

Էներգախնայողությունը ապահովելու նպատակով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի Դ.Ղազարյանի անվան հանրակրթական երաժշտական մասնագիտացված դպրոցի, Շուշի քաղաքի «Շուշիի պետական մանկապարտեզ» պետական ոչ առևտրային կազմակերպության, Շուշի շրջվարչակազմի շենքի տանիքներին այլընտրանքային արևային (ՕN GRID) ֆոտովոլտային կայանների տեղադրում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Արցախի Հանրապետության Շուշի քաղաք, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 9,596,378 դրամ, որից ԱՀ Շուշի քաղաքի Դ.Ղազարյանի անվան հանրակրթական երաժշտական մասնագիտացված դպրոց՝ 1,625,564 դրամ, Շուշի քաղաքի «Շուշիի պետական մանկապարտեզ» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ 3,311,254 դրամ, Շուշի շրջվարչակազմի շենք՝ 4,659,560 դրամ։

7.

Բարեգործություն ստացողը

Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի Դ.Ղազարյանի անվան հանրակրթական երաժշտական մասնագիտացված դպրոց, Շուշի քաղաքի «Շուշիի պետական մանկապարտեզ» պետական ոչ առևտրային կազմակերպություն, Շուշի շրջվարչակազմ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ամբողջ ծրագրերը նախատեսվում է իրականացնել՝ 2020 թ. հոկտեմբերի 12-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 14-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի Դ. Ղազարյանի անվան հանրակրթական երաժշտական մասնագիտացված դպրոցի, Շուշի քաղաքի «Շուշիի պետական մանկապարտեզ» պետական ոչ առևտրային կազմակերպության, Շուշի շրջվարչակազմի շենքի տանիքներին այլընտրանքային արևային /ՕN GRID/ ֆոտովոլտային կայանների տեղադրում: Ծրագրերը նախատեսվում է իրականացնել՝ 2020 թ. հոկտեմբերի 12-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 14-ը։ Արժեքը՝ 9,596,378 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Այլընտրանքային (ՕN GRID) ֆոտովոլտային կայանների տեղադրում՝ 9,596,378 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

                 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան