Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-296
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.04.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.04.01/11(186) Հոդ.166
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.02.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի փետրվարի 5-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 14-րդ հոդվածի 4-րդ կետում «ապահովման» բառից հետո դնել ստորակետ:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 60-րդ հոդվածում`

 

ա) 10-րդ կետում «արոտավայրերով» բառից հետո դնել ստորակետ.

բ) 11-րդ կետում «մայրուղային» բառից հետո ստորակետը հանել:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 64-րդ հոդվածում`

 

ա) 1-ին կետի 2-րդ ենթակետում և 4-րդ ենթակետի երկրորդ պարբերությունում «քաղաքացիներին» բառը փոխարինել «ընտանիքներին» բառով.

բ) 1-ին կետի 4-րդ ենթակետում «տվյալ» բառը փոխարինել «հողի սեփականաշնորհում իրականացրած» բառերով.

գ) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով`

«5) բռնադատվածներին կամ նրանց առաջին հերթի ժառանգներից մեկին, որոնք չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չեն ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամաս` այն բնակավայրերում, որտեղ նրանք բնակվել են բռնադատման պահին:».

դ) 2-րդ կետում «հողակտորի փաստացի ավելի» բառերը փոխարինել «հողամասի կամ սեփականաշնորհված ընդհանուր հողաբաժնի չափից փաստացի» բառերով.

ե) 3-րդ կետը լրացնել «կամ տրվում է վարձակալության` հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով» բառերով.

զ) 5-րդ կետում «1-ին կետի 2-րդ ենթակետով» բառերը փոխարինել «1-ին կետով» բառերով.

է) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետ`

«7. Սույն հոդվածի 1-ին կետում սահմանված իմաստով ընտանիք է համարվում ամուսնական կապերով համատեղ կյանք վարող քաղաքացիների միությունը, որի խնամքի տակ կա մեկ և ավելի երեխա:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում «բարեգործական» բառից հետո դնել ստորակետ:

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
2 մարտի 2002 թ.
ՀՕ-296

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան