ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2020 թվականի N 615-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԷՕՐՆԵԿԵԱՆ ԴՊՐՈՑԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 36,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Էօրնեկեան դպրոցի պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
3. Սույն որոշման դրույթները տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) իրավահարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հոկտեմբերի 10 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հոկտեմբերի 10-ի N 615-Ա որոշման |
ԷՕՐՆԵԿԵԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
Ծ Ր Ա Գ Ի Ր
1 |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Էօրնեկեան դպրոցը ապահովել գազով: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակները |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը (բարեգործները) |
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն |
4. |
Ծրագրի կատարողը |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401: |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի: Հոգևոր բնագավառ: |
6. |
Ծրագրի բյուջեն |
36.000.000 դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Էօրնեկեան դպրոցի սաներ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր, 2021 թ.: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Էօրնեկեան դպրոցը ապահովել գազի մատակարարումով, որի գումարը կազմում է 36.000.000 դրամ: |
10. |
Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
Նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Էօրնեկեան դպրոցն ապահովել գազի մատակարարումով, որի գումարը կազմում է 36.000.000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Նախատեսված չեն |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
Էջմիածնի քաղաքապետարանի հետ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն |
Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |