Գլխավոր տեղեկություն
Համար
N 1985-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.30-2020.12.13 Պաշտոնական հրապարակման օրը 08.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2020

08.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 դեկտեմբերի 2020 թվականի N 1985-Ն

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տիեզերական գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

08.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 3-ի N 1985-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

1. Սույն կարգով կարգավորվում են տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցման հետ կապված հարաբերությունները:

2. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (այսուհետ՝ լիազոր մարմին):

3. Լիազոր մարմինը վարում է տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցամատյան (այսուհետ՝ գրանցամատյան)՝ համաձայն NN 1 և 2 ձևերի: Գրանցամատյանի էջերը կարվում և համարակալվում են:

4. Գրանցման ենթակա են նաև այն տիեզերական տեխնիկաները և օբյեկտները, որոնք նախատեսված չեն տիեզերք արձակելու համար: Դրանք գրանցվում են լիազոր մարմնի կողմից վարվող առանձին գրանցամատյանում՝ համաձայն N 2 ձևի:

5. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտի սեփականատերը (շահագործողը) տիեզերական տեխնիկան և օբյեկտը տիեզերք արձակելուց առնվազն մեկ ամիս առաջ, իսկ այն տիեզերական տեխնիկան և օբյեկտը, որը նախատեսված չէ տիեզերք արձակելու համար, դրա ստեղծման կամ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում, գրանցամատյանում գրանցելու համար լիազոր մարմին է ներկայացնում դիմում և անհրաժեշտ փաստաթղթերը՝ համաձայն N 3 ձևի:

6. Լիազոր մարմինը տիեզերական տեխնիկայի և օբյեկտի սեփականատիրոջ (շահագործողի) դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տիեզերական տեխնիկան և օբյեկտը գրանցում է գրանցամատյանում:

7. Լիազոր մարմինը սույն կարգով նախատեսված ժամկետներում մերժում է տիեզերական տեխնիկայի և օբյեկտի գրանցումը, եթե՝

1) դիմումում ներառված փաստաթղթերը թերի են կամ ակնհայտ կեղծ.

2) դիմումում ներառված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգի պահանջներին.

3) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու տիեզերական գործունեությամբ:

8. Տիեզերական տեխնիկան և օբյեկտը (բացառությամբ այն տիեզերական տեխնիկայի և օբյեկտի, որը նախատեսված չէ տիեզերք արձակելու համար) գրանցելուց հետո լիազոր մարմինը համապատասխան տեղեկատվությունը ներկայացնում է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

Ձև N 1

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ

NN
ը/կ

Տիեզերական տեխնիկայի և օբյեկտի սեփականատերը (շահագործողը)

Տիեզերք արձակող պետության անվանումը

Տիեզերական տեխնիկայի և օբյեկտի բնութագրիչ նշանը կամ դրա գրանց-

ման համարը

Տիեզերք արձակելու ամսաթիվը

Տիեզերք արձակելու տարածքը կամ վայրը

Տիեզերք արձակելու ժամը (UTC)

Ուղեծրի հիմնական պարամետրերը

թեքումը

ապոգեյ

պերիգեյ

ընդհանուր գործառույթը

Ձև N 2

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

ՏԻԵԶԵՐՔ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

NN
ը/կ

Տիեզերական տեխնիկայի և օբյեկտի սեփականատերը (շահագործողը)

Տիեզերական տեխնիկայի և օբյեկտի բնութագրիչ նշանը

Գրանցման համարը

Ձև N 3

Ց Ա Ն Կ

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

Բաժին 1. Դիմումատուի տվյալները

1.1. Եթե տիեզերական տեխնիկան և օբյեկտները պատկանում են մեկից ավելի իրավաբանական անձանց, ապա գրանցման դիմումը լրացվում է յուրաքանչյուր սուբյեկտի համար առանձին:

Իրավաբանական անձի լրիվ անվանումը

Իրավաբանական անձի տեսակը, պետ. ռեգիստրի
տվյալները, ՀՎՀՀ (վկայականի պատճենը կցվում է)

Իրավաբանական անձի գրանցման հասցեն

Իրավաբանական անձի գործունեության հասցեն

Իրավաբանական անձի գրասենյակի փոստային
հասցեն

Հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն

Կայքը

1.2. Իրավաբանական անձի 10 % և ավելի բաժնեմաս ունեցող իրավաբանական անձանց ամբողջական տվյալները.

Իրավաբանական անձի անվանումը

Բաժնեմասի չափը

Իրավաբանական անձի գրանցման, գործունեության և
փոստային հասցեն

Իրավաբանական անձի տեսակը, պետ. ռեգիստրի տվյալները, հարկային
կոդը

Հեռախոսահամարը

Էլ. հասցեն

Բաժին 2. Օտարերկրյա պետությունների կողմից տրված լիցենզիաներ և թույլտվություններ

2.1. Անհրաժեշտ է կցել օտարերկրյա պետությունների կողմից տրված լիցենզիայի կամ թույլտվության պատճենը կամ մերժված լինելու դեպքում նշել մերժման պատճառների մասին։ Յուրաքանչյուր արտերկրյա լիցենզիայի կամ թույլտվության համար լրացվում է առանձին ձևանմուշ։

Լիցենզիա կամ թույլտվություն տրամադրած երկիրը

Օտարերկրյա պետության կարգավորողի կամ լիազոր մարմնի կոնտակտային տվյալները և անվանումը, որը տրամադրել է լիցենզիան կամ թույլտվությունը

Ստացող իրավաբանական անձի անվանումը և
տվյալները

Եթե հայտատուն չի հանդիսանում տվյալ լիցենզիայի կամ թույլտվության սեփականատերը, ապա նշել
իրավական փոխհարաբերության հիմքը

Գործունեության տեսակի նկարագրությունը, որի
համար ստացված է լիցենզիան կամ թույլտվությունը

Իրավական համակարգի կողմից լիցենզիայի կամ
թույլտվության նույնականացման համարը

Տրման, ուժի մեջ մտնելու ամսաթվերը և գործողության
ժամկետը

Դադարեցման կամ հետկանչման ամսաթիվը

Բաժին 3. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների նկարագրությունը, տվյալները

3.1. Մանրամասն նկարագրել տիեզերական տեխնիկայի և օբյեկտների, այդ թվում՝ ուղեծրային օգտակար բեռի առաքելությունը, միջազգային նշանակությունը և ազգային նշանակությունը, նպատակները, ներառյալ արբանյակների համախումբը (եթե կա), որի մաս է կազմելու օգտակար բեռը, համախմբի մատուցած ծառայությունները, կարողությունները, պատկանելիությունը, նկարագիրը, անվանումները, գործառույթները.

----------------------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------------

3.2. Յուրաքանչյուր տիեզերական տեխնիկայի և օբյեկտի համար ներկայացնել հետևյալ տեղեկությունները.

Օգտակար բեռի անվանումը և համարը

Արձակման /գրանցման/ պետությունը կամ միջազգային
միջկառավարական կազմակերպությունը

Օգտակար բեռի ծառայության ժամկետը

Օգտակար բեռի ուղեծրում գտնվելու ժամկետը

Օգտակար բեռի ուղեծրից դուրսբերման ամսաթիվը, ժամը (UTC)

Օգտակար բեռի ուղեծիր արձակման վայրը, ամսաթիվը, ժամը
(UTC)

Ողեծրի բնութագրերը

Ուղեծրային պտտման պարբերությունը

Թեքությունը

Ապոգեյը

Պերիգեյը

3.3. Յուրաքանչյուր ուղեծրային օգտակար բեռի համար նշել տեղը և կազմակերպությունը, որը պատասխանատու է օգտակար բեռի նախագծման, արտադրության, հավաքման և թեստավորման համար։ Ենթահամակարգերի և բաղադրամասերի արտադրողներին նշելը պարտադիր չէ.

Օգտակար բեռի արտադրողի կամ հավաքողի անվանումը

Արտադրության կամ հավաքման
գտնվելու վայրը

3.4. Եթե օգտակար բեռի նախագծման, արտադրության, հավաքման և թեստավորման համար պատասխանատու կազմակերպությունը (ինտեգրատորը) թույլտվություն կրողը չէ, անհրաժեշտ է տրամադրել տեղեկություններ ինտեգրատորի մասին.

Ինտեգրատորի անվանումը

Ծառայության հասցեն, հիմնադրման վայրը,
գործունեության գլխավոր վայրը

Հեռախոսահամարը

Էլ. հասցեն

Ինտեգրացիայի վայրը

3.5. Տրամադրել մանրամասն տեղեկություններ օգտակար բեռի տվյալների հաղորդման, մշակման, երկրի հեռահար զոնդավորման և հեռակառավարման կապուղիների պաշտպանվածության վերաբերյալ.

------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------

3.6. Տրամադրել վերգետնյա կառավարման կայանի կամ կայանների նկարագրությունը, որոնք իրականացնում են օգտակար բեռի կառավարումը կամ ապահովում են հավաքագրված տվյալների ընդունումն ուղեծրից։ Այն պետք է ներառի վերգետնյա կայանների տեղադրման վայրերը, նույնականացման համարները, նրանց հետ կնքված պայմանագրերը․

-----------------------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------------------

Բաժին 4․ Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների բնութագրերը

4.1. Անհրաժեշտ է նկարագրել տիեզերական տեխնիկան և օբյեկտը, այդ թվում՝ օգտակար բեռը, նրա ենթահամակարգերը, կարողությունները և նպատակային օգտագործման ուղղությունները: Այն պետք է ներառի՝

● տիեզերական սարքի կառուցվածքը, ֆիզիկական չափերը, քաշը,

● սնուցման ենթահամակարգը,

● հրամանների և տվյալների մշակման ենթահամակարգը,

● կապի ենթահամակարգերը, որոնք օգտագործվում են հեռաչափության, հեռակառավարման, հսկման, տվյալների հաղորդման, դրանց արձանագրությունների, ռադիոհաղորդակների, ընդունիչների, համապատասխան անտենաների բնութագրերը, որոնք օգտագործվում են վերերկրյա կայանների և միջարբանյակային կապի համար,

● այլ ենթահամակարգեր, որոնք կապված են օգտակար բեռի նպատակային գործառույթի և գիտափորձերի հետ,

● տեղորոշման, կողմնորոշման և մանևրման ենթահամակարգերը և հնարավորությունները,

● օպտիկական դիտարկման ենթահամակարգի բնութագրերը և հնարավորությունները։

------------------------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------

Բաժին 5. Հեռահար զոնդավորման օգտակար բեռ

5.1. Ներկայացնել օգտակար բեռի տվիչների և նրանց կարողությունների ամփոփ նկարագրությունը, ներառյալ օգտակար բեռի թողունակության, երկրի մակերևույթի դիտարկման տեսադաշտի, տվյալների պահպանման, վերամշակման հնարավորությունների, գեոլոկացիոն բնութագրերի ճշգրտության մասին տեղեկատվություն:

● Հեռահար զոնդավորման բնութագրերի նկարագրությունը պետք է ընդգրկի ցանկացած ընդունակություն գրանցելու ցանկացած հատկություն Երկրի կամ տիեզերական տարածության այլ օբյեկտի վրա, կամ, օրինակ, զգալ, հետևել այդ օբյեկտների մակերևույթի կամ ընդերքի յուրաքանչյուր շարժում:

● Բոլոր դիապազոնների պասիվ սպեկտրալ տվիչների հիմնական բնութագրերը, ինչպես նաև բոլոր ակտիվ տվիչների (օրինակ ռադարը) նաև մանրամասն նկարագրությունը:

● Կատարել հղումներ դիտարկումների ճշգրտությունն ապահովող համակարգերի մասին՝ GPS, GLONASS, այլ եղանակներ:

● Մեկ արբանյակային դիտարկման (նկարահանման) միջոցով ընդգրկված մակերեսի չափերը:

● Մեկ տեղամասի դիտարկման ժամանակը և այդ ընթացքում կատարված նկարահանումների քանակը:

● Տվյալ տեղամասի դիտարկման պարբերությունը մեկ արբանյակի կամ արբանյակային համախմբի համար՝ եթե այդպիսին կա:

------------------------------------------------------------------------------------------

 ------------------------------------------------------------------------------------------

 ------------------------------------------------------------------------------------------

 ------------------------------------------------------------------------------------------

 --------------------------------------------------------------------------------

5.2. Ներկայացնել մանրամասն տեղեկատվություն հեռահար զոնդավորման մշակված կամ չմշակված տվյալների ստացողների մասին՝ նշելով հետևյալը՝

● արդյոք թույլտվության ենթադրյալ կրողը կփոխանցի մշակված կամ չմշակված տվյալներն այլ գնորդի կամ խմբի,

● ցանկացած ծրագիր (պլան) օգտակար բեռից ստացված տվյալ պետության տարածքի մշակված կամ չմշակված տվյալների փոխանցման մասին այլ գնորդների կամ խմբի՝ ներառյալ ոչ առևտրային, գիտակրթական կամ այլ հասարակական նպատակներին առնչվող տվյալները,

● հեռահար զոնդավորման մշակված կամ չմշակված տվյալների հասանելիության ժամկետները և տեղեկատվություն տվյալների իրական ժամանակում հասանելիության մասին:

------------------------------------------------------------------------------------------

 ------------------------------------------------------------------------------------------

 ------------------------------------------------------------------------------------------

 ------------------------------------------------------------------------------------------

 --------------------------------------------------------------------------------

Բաժին 6. Ուղեծրային աղբի և բեկորների նվազեցում

6.1. Անհրաժեշտ է ներկայացնել տեղեկատվություն օգտակար բեռի ուղեծրային աղբի և բեկորների նվազեցման ուղղությամբ իրականացված միջոցառումների պլանի և դրանց Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային պայմանագրերին համապատասխանության մասին: Ուղեծրային աղբի և բեկորների նվազեցման ուղղությամբ միջոցառումների փորձաքննական եզրակացություն կարող է տրամադրել օգտակար բեռի արտադրողը կամ հայտատուից անկախ լիցենզավորված կազմակերպությունը: Եզրակացության մեջ ներկայացված պետք է լինի կազմակերպության մասին ամբողջական տեղեկատվություն․

------------------------------------------------------------------------------------------

 ------------------------------------------------------------------------------------------

 ------------------------------------------------------------------------------------------

 ------------------------------------------------------------------------------------------

 --------------------------------------------------------------------------------

Բաժին 7. Օգտակար բեռի անվտանգ շահագործում

7.1. Ներկայացնել միջոցառումների նկարագրությունը, որոնք երաշխավորում են օգտակար բեռի անվտանգ շահագործումը.

------------------------------------------------------------------------------------------

 ------------------------------------------------------------------------------------------

 ------------------------------------------------------------------------------------------

 ------------------------------------------------------------------------------------------

 --------------------------------------------------------------------------------

7.2. Արդյոք դիմումատուն սույն գործունեությանն առնչվող ոլորտում ունի Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների օրենքներով դադարեցված, մերժված լիցենզիա կամ թույլտվություն, կամ ստացել է դրանց մասին ծանուցում՝ մանրամասն նշելով պատճառը.

------------------------------------------------------------------------------------------

 ------------------------------------------------------------------------------------------

 ------------------------------------------------------------------------------------------

 ------------------------------------------------------------------------------------------

 --------------------------------------------------------------------------------

Բաժին 8. Ռադիոհաճախականային սպեկտրի օգտագործման թույլտվություններ

8.1. Ներկայացնել ուղեծրային օգտակար բեռի կառավարման, հսկման, տվյալների հավաքագրման վերգետնյա կայանների ռադիոհաճախականային սարքերի կողմից օգտագործվող հաճախականությունների համար Հայաստանի Հանրապետության համապատասխան լիազոր մարմնի կողմից հատկացված և հեռահաղորդակցության ոլորտի միջազգային մասնագիտացված մարմինների հետ կոորդինացված թույլտվությունների նույնականացման համարները և պատճենները.

------------------------------------------------------------------------------------------

 ------------------------------------------------------------------------------------------

 ------------------------------------------------------------------------------------------

 ------------------------------------------------------------------------------------------

 --------------------------------------------------------------------------------

Բաժին 9. Տիեզերական տեխնիկան և օբյեկտների ուղեծիր արձակումը

9.1. Մանրամասն ներկայացնել հրթիռակրով կամ այլ օբյեկտներից օգտակար բեռի ուղեծիր արձակման տեխնիկական համակագերի նկարագրությունը, պատկանելիությունը, պայմանագրային հիմքերը.

------------------------------------------------------------------------------------------

 ------------------------------------------------------------------------------------------

 ------------------------------------------------------------------------------------------

 ------------------------------------------------------------------------------------------

 --------------------------------------------------------------------------------

9.2. Ներկայացնել տեղեկատվություն հրթիռակրով կամ այլ օբյեկտներից օգտակար բեռի ուղեծիր արձակման ծառայության մատակարարի մասին.

Օգտակար բեռի արձակման ծառայություն մատուցող իրավաբանական անձի անվանումը

Գրանցման երկիրը, վայրը

Գործունեության հասցեն

Փոստային հասցեն

Մատուցվող ծառայության հասցեն

Հեռախոսահամարը

Էլ. հասցեն

Բաժին 10. Այլ մանրամասներ

10.1. Ներկայացնել դիմումի հետ կապված ցանկացած այլ լրացուցիչ տեղեկատվություն.

------------------------------------------------------------------------------------------

 ------------------------------------------------------------------------------------------

 ------------------------------------------------------------------------------------------

 ------------------------------------------------------------------------------------------

 --------------------------------------------------------------------------------

Դիմումի մեջ ներկայացված տեղեկատվությունն ամբողջական է, ճշգրիտ.

Անունը, ազգանունը

Ստորագրությունը

Ստորագրողի պաշտոնը

Ամսաթիվը

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան