Գլխավոր տեղեկություն
Համար
N 1648-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.10.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.10.05-2020.10.18 Պաշտոնական հրապարակման օրը 06.10.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2020

 

06.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2020 թվականի N 1648-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1638-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության գործողության ավարտը հօգուտ Հայաստանի Հանրապետության ապրանքներ ներմուծելու գործընթացը կանոնակարգելու մասին» N 1638-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության» և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների» և «, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը» բառերով․

2) 2-րդ կետը «պաշտպանության նախարարության» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով․

3) 4-րդ կետը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2020 թվական: