ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
25 սեպտեմբերի 2020 թվականի |
թիվ 154-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի ԹԻՎ 295-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 223-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հստակեցնել հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման և գործունեության գործընթացները, նվազեցնել և կանխարգելել այն ռիսկերը, որոնք կարող են վտանգել վճարահաշվարկային համակարգերի բնականոն գործունեությունը և Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությունը,
հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերը, 6-րդ և 7-րդ հոդվածները,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, 34-րդ և 37-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի ««Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման և գործունեության իրականացման համար թույլտվության տրամադրումը» կանոնակարգ 18-ը» հաստատելու մասին թիվ 295-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման և գործունեության իրականացման համար թույլտվության տրամադրումը» կանոնակարգ 18-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից հայաստանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության իրականացման հատուկ կարգ և վճարահաշվարկային ծառայությունների մատուցման կանոններ, ինչպես նաև հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի կանոնների բովանդակությանը ներկայացվող պահանջ սահմանելու մասին» թիվ 223-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
4. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության իրականացման թույլտվություն ստացած Համակարգի օպերատորների համար սույն որոշման Հավելվածով հաստատված կանոնակարգի Բաժին 3-ով սահմանված պահանջները ուժի մեջ են մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2020 թ. սեպտեմբերի 30 Երևան |
|
Հավելված Հաստատված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 154-Ն որոշմամբ |
«Հավելված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի թիվ 295-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 18
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման և գործունեության իրականացման համար թույլտվության տրամադրման, տրամադրված թույլտվության կասեցման և դադարեցման, համակարգի օպերատորի փոփոխման, համակարգին և դրա գործունեությանը ներկայացվող պահանջները:
2. Սույն կանոնակարգը չի տարածվում «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված վճարահաշվարկային ծառայությունը (այսուհետ՝ դրամական միջոցների փոխանցում) hայաստանյան և արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի օպերատորների համագործակցությամբ իրականացվելու արդյունքում ծագած հարաբերությունների վրա։
3. Սույն կանոնակարգը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներբանկային վճարահաշվարկային համակարգերի և այն վճարահաշվարկային համակարգերի վրա, որոնցում Կենտրոնական բանկը հանդիսանում է համակարգի օպերատոր։ Սույն կետից բացառություն են կազմում սույն կանոնակարգով սահմանված Համակարգի գործունեությանը ներկայացվող պահանջները, որոնք տարածվում են նաև այն վճարահաշվարկային համակարգերի վրա, որոնցում Կենտրոնական բանկը հանդիսանում է համակարգի օպերատոր։
4. Սույն կանոնակարգով սահմանված բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով՝ Սի-Բի-Էյ-Նեթ ցանցի միջոցով, իսկ անհնարինության դեպքում՝ էլեկտրոնային կրիչով կամ պատվիրված նամակով կամ առձեռն Կենտրոնական բանկ մուտքագրելու միջոցով: Փաստաթղթերը ներկայացվում են Յունիկոդ տառատեսակով, «Փի Դի Էֆ» ֆորմատով: Կենտրոնական բանկ ներկայացվող միջնորդագրում նշվում է, որ կից ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկություններն արժանահավատ են և ամբողջական, և որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը կարող է հանգեցնել օրենքով սահմանված պատասխանատվության և Համակարգի ստեղծման և գործունեության իրականացման համար թույլտվության տրամադրման մերժմանը:
ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
1) Համակարգ՝ Օրենքի 3-րդ հոդվածի «ժթ» կետով սահմանված հայաստանյան վճարահաշվարկային համակարգ,
2) Համակարգի մասնակից՝ Համակարգի օպերատորի հետ Համակարգում մասնակցության պայմանագիր կնքած վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավասություն ունեցող անձ (հայաստանյան և (կամ) արտասահմանյան բանկ և (կամ) վճարահաշվարկային կազմակերպություն) այդ թվում՝ Համակարգի օպերատոր,
3) Համակարգի օպերատոր՝ Օրենքի 3-րդ հոդվածի «դ» կետով սահմանված և սույն կանոնակարգով սահմանված կարգով թույլտվություն ստանալու համար Կենտրոնական բանկ դիմած անձ,
4) Ներբանկային համակարգ՝ Օրենքի 3-րդ հոդվածի «ժը» կետով սահմանված համակարգ,
5) Համակարգի գործունեության կանոններ՝ Համակարգի օպերատորի կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված փաստաթուղթ, որով սահմանվում են Համակարգում մասնակցության, Հարակից համակարգի հետ համագործակցության (առկայության դեպքում) պայմանների, ինչպես նաև քլիրինգի, պրոցեսինգի իրականացման և վերջնահաշվարկի կատարման հետ կապված ընդհանուր կանոններն ու ընթացակարգերը և դրանք ապահովող տեխնիկա-ծրագրային միջոցների կիրառման կարգն ու պայմաններ,
6) Օպերատորի ղեկավար` Օպերատոր հանդիսացող կազմակերպության գործադիր տնօրեն կամ նրա պարտականությունները իրականացնելու իրավասություն ունեցող Կենտրոնական բանկում գրանցված ղեկավար անձ,
7) Հարակից համակարգ՝ Համակարգի ցանկացած արտասահմանյան մասնակցի, բացառությամբ Օպերատորի, հետ համագործակցող այլ արտասահմանյան համակարգ, որի միջոցով կարելի է մատուցել ծառայություններ Համակարգով,
8) Համակարգի վերջնահաշվարկ իրականացնող կազմակերպություն/հաշվարկային բանկ՝ Օրենքի 3-րդ հոդվածի «է» կետով սահմանված գործողությունն իրականացնող կազմակերպություն,
9) Համակարգում պրոցեսինգ իրականացնող կազմակերպություն՝ Օրենքի 3-րդ հոդվածի «ժ» կետով սահմանված գործընթացի իրականացումն ապահովող կազմակերպություն,
10) Համակարգում քլիրինգ իրականացնող կազմակերպություն՝ Օրենքի 3-րդ հոդվածի «զ» կետով սահմանված գործընթացի իրականացումն ապահովող կազմակերպություն,
11) Համակարգի ծրագրային ապահովում (այսուհետ՝ Համակարգի ԾԱ)՝ Համակարգի կողմից ծառայությունների մատուցման համար կիրառվող ծրագիր (ծրագրային համալիր),
12) Ներպետական վճարումներ՝ անկանխիկ վճարումներ (գործարքի երկու կողմում իրականացված փոխանցումները կամ վճարումները անկանխիկ են), որոնք կատարվել են Հայաստանի Հանրապետության տարածքում, և ներառում են ինչպես ֆինանսական կազմակերպությունների սեփական, այնպես էլ դրանց հաճախորդների կողմից կատարված վճարումները և (կամ) փոխանցումները,
13) Ֆինանսական շուկայի ենթակառուցվածք՝ բազմակողմանի հարաբերությունների համակարգ, որն օգտագործվում է վճարումների, արժեթղթերի, ածանցյալ ֆինանսական գործիքների կամ այլ ֆինանսական գործառնությունների քլիրինգի, վերջնահաշվարկի կամ հաշվառման ապահովման նպատակով։
6. Սույն կարգում կիրառվող այլ հասկացությունները ունեն Օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանած նշանակությունը։
Գ Լ ՈՒ Խ 3. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
7. Համակարգ ստեղծելու և գործունեություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար Համակարգի օպերատորը Կենտրոնական բանկ է ներկայացնում Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հետևյալ փաստաթղթերը.
1) Համակարգի ստեղծման և գործունեության իրականացման թույլտվություն ստանալու միջնորդագիր՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի,
2) Համակարգի մասնակիցներից յուրաքանչյուրի կառավարման իրավասու մարմնի որոշումը Համակարգին անդամակցելու մասին,
3) Համակարգի Օպերատորի և Համակարգի մասնակիցների միջև կնքված գործունեության պայմանագրի պատճենը կամ պայմանագրի նախագիծը՝ որով առնվազն պետք է սահմանված լինեն Համակարգի օպերատորի անվանումը, Օպերատորի և Համակարգի մասնակիցների իրավասությունները, պարտականություններն ու պատասխանատվությունը։ Այն դեպքում, երբ Համակարգի օպերատորի կողմից թույլտվություն ստանալու համար ներկայացվել են Համակարգի մասնակիցների հետ կնքվող պայմանագրերի նախագծերը, ապա թույլտվությունը ստանալուց հետո առավելագույնը մեկ ամսվա ընթացքում, Համակարգի օպերատորը Կենտրոնական բանկ է ներկայացնում Համակարգի առնվազն երկու մասնակցի հետ կնքած պայմանագրերի ստորագրված տարբերակների պատճենը։ Սույն կետում նշված ժամկետում պայմանագրերի ստորագրված տարբերակների պատճենը Կենտրոնական բանկ չներկայացնելու դեպքում՝ տրամադրված թույլտվությունը համարվում է ուժը կորցրած։
4) Համակարգի մասնակիցների միջև պարտավորությունների բաշխման, Համակարգի կազմակերպման, կառավարման, գործունեության մասին տեղեկանք՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի,
5) Համակարգի օպերատորի կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված Համակարգի գործունեության կանոնակարգ, որի դրույթները պարտադիր են Համակարգի բոլոր մասնակիցների համար և ներառում են.
ա. Համակարգի գործունեության կանոնները,
բ. Համակարգում նախատեսվող ծառայությունների մատուցումը նկարագրող ընթացակարգերը՝ ըստ ծառայության տեսակի,
գ. Համակարգի կառավարման և կազմակերպման կարգը և պայմանները,
դ. դիտորդ խորհուրդ ունենալու դեպքում՝ վերջինիս ձևավորման, գործունեության իրականացման կարգը և պայմանները,
6) Համակարգի գործունեության տնտեսական ծրագիրը՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի,
7) Համակարգի օպերատորի ղեկավարների մասին տեղեկանք՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի:
8. Եթե սույն կանոնակարգի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերը թերի են ներկայացված (ամբողջական չեն կամ առկա են որոշակի թերություններ), Կենտրոնական բանկը, ոչ ուշ, քան փաստաթղթերի ներկայացման 30-րդ օրը, այդ մասին գրավոր տեղեկացնում է Համակարգի օպերատորին, որը պարտավոր է տեղեկացմանը հաջորդող տասը աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ ներկայացնել շտկված և (կամ) բացակայող փաստաթղթերը: Սույն կետով սահմանված ժամկետի ընթացքում անհրաժեշտ շտկումների (փաստաթղթերի, նյութերի կամ պարզաբանումների) չներկայացման դեպքում Համակարգի ստեղծման և գործունեության իրականացման թույլտվության տրամադրումը մերժվում է` փաստաթղթերը թերի կամ ոչ ամբողջական լինելու հիմքով:
9. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 7-րդ կետով սահմանված բոլոր փաստաթղթերը ստանալու պահից երկամսյա ժամկետում տալիս է Համակարգի ստեղծման և գործունեության իրականացման թույլտվությունը կամ մերժում է թույլտվության տրամադրումը: Սույն մասով նախատեսված երկամսյա ժամկետը որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով կարող է Կենտրոնական բանկի որոշմամբ կասեցվել մինչև մեկ ամիս ժամկետով: Կենտրոնական բանկի կողմից երկամսյա ժամկետում Համակարգի ստեղծման և գործունեության իրականացման թույլտվության տրամադրումը չմերժելու կամ երկամսյա ժամկետը կասեցնելու մասին դիմորդին չտեղեկացնելու դեպքում թույլտվությունը համարվում է տրված:
10. Սույն կանոնակարգով սահմանված թույլտվության ստացման կամ այլ գործընթացի համար սույն կանոնակարգի համաձայն ներկայացման ենթակա այն տեղեկատվությունը, որը նախկինում (տվյալ կամ այլ գործընթացի շրջանակներում) արդեն ներկայացվել է Կենտրոնական բանկ, կրկին Կենտրոնական բանկ ներկայացվում է միայն փոփոխված լինելու դեպքում` փոփոխությունների մասով: Ընդ որում, սույն կետի համաձայն համապատասխան փոփոխությունները չներկայացվելու կամ միայն փոփոխությունների մասով ներկայացվելու դեպքում միջնորդագրում (դիմումում) նշվում է այդ մասին:
11. Սույն կանոնակարգով սահմանված թույլտվության ստացման համար ներկայացված փաստաթղթերում կամ տեղեկություններում փոփոխություն տեղի ունենալու դեպքում Համակարգի օպերատորը 10 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկին։
Գ Լ ՈՒ Խ 4. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ, ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
12. Կենտրոնական բանկը մերժում է սույն կանոնակարգով սահմանված ընթացակարգով Համակարգի ստեղծման և գործունեության իրականացման թույլտվության տրամադրումը, եթե.
1) չեն պահպանվել Օրենքի 6-րդ Հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները.
2) առկա են Օրենքի 8.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերը:
13. Համակարգի ստեղծման և գործունեության իրականացման թույլտվության տրամադրումը մերժելու դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին տեղեկացնում է Համակարգի օպերատորին՝ նշելով մերժման պատճառները և իրավական հիմքերը: Համակարգ ստեղծելու թույլտվության տրամադրումը մերժելու դեպքում Համակարգի օպերատորն իրավունք ունի Համակարգի ստեղծման և գործունեության իրականացման թույլտվություն ստանալու նոր միջնորդագիր ներկայացնել սույն կանոնակարգով սահմանված ընթացակարգով:
14. Սույն կանոնակարգով սահմանված կարգով տրամադրված թույլտվությունը Համակարգի օպերատորի նախաձեռնությամբ կասեցնելու մասին որոշում կայացնելու դեպքում՝ Համակարգի օպերատորը Կենտրոնական բանկ է ներկայացնում Համակարգի ստեղծման և գործունեության թույլտվությունը կասեցնելու մասին դիմում և սույն կանոնակարգի Հավելված 5-ով սահմանված փաստաթղթերը` ոչ ուշ, քան Համակարգի գործունեության թույլտվությունը կասեցնելու մասին օպերատորի իրավասու մարմնի որոշումն ուժի մեջ մտնելուց 15 աշխատանքային օր առաջ: Համակարգի օպերատորի դիմումին Կենտրոնական բանկի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում չառարկելու դեպքում Համակարգի ստեղծման և գործունեության թույլտվությունը համարվում է կասեցված՝ օպերատորի իրավասու մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահից։
15. Սույն կանոնակարգով սահմանված կարգով տրամադրված Համակարգի գործունեության թույլտվությունը Համակարգի օպերատորի նախաձեռնությամբ դադարեցնելու մասին որոշում կայացնելու դեպքում՝ Համակարգի օպերատորը Կենտրոնական բանկ է ներկայացնում Համակարգի գործունեության թույլտվությունը դադարեցնելու մասին դիմում և սույն կանոնակարգի Հավելված 6-ով սահմանված փաստաթղթերը` ոչ ուշ, քան Համակարգի գործունեությունը դադարեցնելու մասին օպերատորի իրավասու մարմնի որոշումն ուժի մեջ մտնելուց 15 աշխատանքային օր առաջ: Կենտրոնական բանկը 15 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է Համակարգի օպերատորի դիմումի հիման վրա Համակարգի գործունեությունը դադարեցնելու կամ դադարեցումը մերժելու մասին որոշում։ Համակարգի օպերատորի դիմումի հիման վրա Կենտրոնական բանկի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում որոշում չկայացնելու դեպքում Համակարգի ստեղծման և գործունեության թույլտվությունը համարվում է դադարեցված՝ օպերատորի իրավասու մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահից։
16. Համակարգի օպերատորի նախաձեռնությամբ Համակարգի գործունեության թույլտվությունը կարող է կասեցվել ոչ ավել, քան 1 տարի ժամկետով, դիմումում նշելով կասեցման հստակ ժամկետը:
17. Կասեցման ողջ ժամանակաշրջանում Համակարգի մասնակիցները չեն կարող տվյալ Համակարգով վճարահաշվարկային որևէ ծառայություն մատուցել, բացառությամբ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից տրամադրված Համակարգի գործունեության թույլտվությունը կասեցնելու վերաբերյալ որոշման մեջ նշված առանձին վճարահաշվարկային ծառայությունների։
18. Համակարգի ստեղծման և գործունեության թույլտվության կասեցման կամ գործունեության դադարեցման դեպքում Համակարգի մասնակիցները չեն կարող Համակարգով նոր գործառնություններ իրականացնել և չեն կարող ստանձնել նոր պարտավորություններ՝ միաժամանակ շարունակելով կատարել նախկինում ստանձնած և չմարված պարտավորությունները։
Գ Լ ՈՒ Խ 5. ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ, ԾՐԱԳՐԱՅԻՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
19. Համակարգի օպերատորը իր գործունեությունը պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն և կարող է մատուցել բացառապես Օրենքով և սույն կանոնակարգով տրված թույլտվությամբ սահմանված ծառայություններ։
20. Համակարգի կանոնները և ընթացակարգերը պետք է մշակված լինեն այնպես, որպեսզի Համակարգի ցանկացած մասնակից ունենա պատկերացում Համակարգում իր մասնակցության արդյունքում առաջացող ֆինանսական ռիսկերի ազդեցության, այդ ռիսկերի կառավարմանն ուղղված միջոցառումներում իր ունեցած դերի և իրավական հետևանքների մասին։
21. Եթե Համակարգի կանոնակարգով և (կամ) Օպերատորի հետ հարաբերությունները կարգավորող այլ փաստաթղթերով նախատեսված է դրանցում Օպերատորի կողմից փոփոխություններ կատարելու վերաբերյալ միանձնյա որոշում կայացնելու իրավասություն, ապա պետք է սահմանված լինի, որ Համակարգի օպերատորը որոշումն ուժի մեջ մտնելուց առնվազն մեկ ամիս առաջ կատարվող փոփոխությունների վերաբերյալ պետք է տեղեկացնի Համակարգի բոլոր մասնակիցներին։
22. Համակարգի գործունեության կանոնները և (կամ) ընթացակարգերը նկարագրող փաստաթղթերը պետք է ներառեն.
1) Համակարգում մատուցվող ծառայությունների տեսակները, ծառայությունների մատուցման կարգը՝ ներառյալ անվերադարձելիության և վերջնականության պահերը,
2) Պրոցեսինգի, քլիրինգի և (կամ) վերջնահաշվարկի իրականացման կարգն ու պայմանները, ներկայացվող պահանջները, համաձայն որոնց Համակարգում պրոցեսինգ, քլիրինգ և (կամ) վերջնահաշվարկ կարող է իրականացնել բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում պրոցեսինգ, քլիրինգ և (կամ) վերջնահաշվարկ իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպությունը,
3) Համակարգում մասնակցության և Համակարգից դուրս գալու և (կամ) մասնակցության կասեցման ընթացակարգերը,
4) Համակարգի մասնակիցներին դասակարգման և նրանց կողմից մատուցվող ծառայությունների տեսակները սահմանող կարգը,
5) Հարակից համակարգի միջոցով Համակարգով ծառայություններ մատուցելու դեպքում՝ ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները (առկայության դեպքում),
6) Համակարգի մասնակցի իրավունքները, պարտավորությունները և պատասխանատվության չափը,
7) սակագնային քաղաքականությունը, այդ թվում՝ Համակարգի մասնակիցների նկատմամբ կիրառվող միջնորդավճարների գանձման մասով,
8) Համակարգում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ Համակարգի մասնակցին տեղեկացման կարգը, մասնավորապես՝ Համակարգում մասնակցության պայմանագրով կամ այլ փաստաթղթով նախատեսված Համակարգի մասնակցի իրավունքների, պարտավորությունների կամ պատասխանատվության փոփոխման հետ կապված,
9) Համակարգով կամ Հարակից համակարգով (առկայության դեպքում) նախաձեռնած ծառայությունը Համակարգով կամ Հարակից համակարգով չստանալու դեպքում՝ Համակարգի մասնակիցների գործողությունների կարգն ու պայմանները, սահմանված առավելագույն ժամկետները,
10) Համակարգի մասնակիցների և վերջինիս հաճախորդների կողմից Համակարգով մատուցված ծառայությունների բողոքարկման կարգն ու պայմանները, այդ թվում՝ Հարակից համակարգով մատուցելու դեպքում,
11) Համակարգի աշխատանքը նկարագրող սխեման և ժամանակային գրաֆիկը,
12) Համակարգում վճարային փաստաթղթերի և կարգադրությունների էլեկտրոնային եղանակով փոխանակման կարգը,
13) Համակարգի անխափան աշխատանքի, տեղեկատվության մշակման, պահպանման, ներկայացման, ստացման, փոխանցման և գործարքների ժամանակին մշակման ապահովմանը ուղղված չափանիշները և դրանց ապահովման կարգը,
14) Համակարգում տեղեկատվության պահպանմանը ներկայացվող պահանջները,
15) Համակարգում ռիսկերի կառավարման միջոցները և իրականացվող միջոցառումների ցանկը,
16) արտակարգ իրավիճակներում Համակարգի մասնակիցների գործողությունների կարգն ու պայմանները՝ ղեկավարող աշխատանքային խմբի պատասխանատվության շրջանակը, արտակարգ իրավիճակն ի հայտ գալու դեպքում թույլատրելի վնասի մեծության չափը, վերականգնման միջոցառումները և ժամկետները,
17) Համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ Համակարգի մասնակցին տեղեկացման կարգն ու պայմանները,
18) Համակարգի կանոնների և ընթացակարգերի պահպանման հսկողության իրականացման կարգը,
19) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկատվություն։
23. Վճարային քարտերով ծառայություն մատուցելու դեպքում, բացի սույն կանոնակարգի 22-րդ կետով սահմանված պահանջների, Համակարգի կանոնները և ընթացակարգերը նկարագրող փաստաթղթերը պետք է պարունակեն նաև.
1) Վճարային քարտի անվանագրում, հավաստագրում և նույնականացում իրականացնելու կարգն ու պայմանները, անվտանգությանը ներկայացվող պահանջները,
2) ՊԻՆ կոդերի ստեղծման, պահպանման և Համակարգի մասնակցին տրամադրման կարգն ու պայմանները, անվտանգությանը ներկայացվող պահանջները։
24. Առանց բանկային հաշիվների բացման և (կամ) բանկային հաշիվների միջոցով դրամական միջոցների փոխանցման ծառայություն մատուցելու դեպքում, բացի սույն կանոնակարգի 22-րդ կետով սահմանված պահանջների, Համակարգի կանոնները և ընթացակարգերը նկարագրող փաստաթղթերը պետք է պարունակեն նաև.
1) դրույթ, համաձայն որի՝ Համակարգի հաշվարկային բանկում հաշիվ ունենալու իրավասություն չունենալու դեպքում Համակարգի արտասահմանյան բանկ, հայաստանյան կամ արտասահմանյան ոչ բանկ վճարահաշվարկային կազմակերպություն հանդիսացող Համակարգի մասնակիցը պարտավոր է Համակարգով վերջնահաշվարկի կատարումը ապահովելու նպատակով.
ա. ընտրել Համակարգի մասնակից հանդիսացող որևէ հայաստանյան բանկ, որը կհանդիսանա Համակարգի արտասահմանյան բանկ, հայաստանյան կամ արտասահմանյան ոչ բանկ վճարահաշվարկային կազմակերպություն հանդիսացող Համակարգի մասնակցի հաշվարկային գործակալ (այսուհետ՝ Համակարգի հաշվարկային գործակալ մասնակից), և
բ.ունենալ Համակարգի արտասահմանյան բանկ, հայաստանյան կամ արտասահմանյան ոչ բանկ վճարահաշվարկային կազմակերպություն հանդիսացող մասնակցի և Համակարգի հաշվարկային գործակալ մասնակցի միջև հարաբերությունները կարգավորող պայմանագիր,
2) դրույթ, համաձայն որի՝ Համակարգի մասնակցի կողմից դրամական միջոցների փոխանցում նախաձեռնելու համար Հաշվարկային բանկում համապատասխան դրամական ապահովվածություն չունենալու դեպքում Համակարգի օպերատորը պարտավոր է մերժել դրամական փոխանցման կատարումը։ Ընդ որում՝ սույն կետով սահմանված ապահովվածությունը Համակարգի հայաստանյան բանկ մասնակիցը պետք է ապահովվի Հաշվարկային բանկում բացված իր բանկային հաշիվների միջոցով, իսկ Համակարգի արտասահմանյան բանկ, հայաստանյան կամ արտասահմանյան ոչ բանկ վճարահաշվարկային կազմակերպություն հանդիսացող Համակարգի մասնակիցների համար՝ Համակարգի հաշվարկային գործակալ հանդիսացող մասնակիցը՝ Հաշվարկային բանկում բացված իր բանկային հաշիվների միջոցով,
3) դրույթ, համաձայն որի՝ Համակարգի օպերատորը պարտավոր է գնահատել Համակարգի հաշվարկային գործակալ մասնակցի և Համակարգի արտասահմանյան բանկ, հայաստանյան կամ արտասահմանյան ոչ բանկ վճարահաշվարկային կազմակերպություն հանդիսացող մասնակցի միջև գործող հարաբերություններից ծագող ռիսկերի և դրանց սահմանափակմանը ուղղված Համակարգի հաշվարկային գործակալ մասնակցի կողմից կիրառվող միջոցները,
4) դրույթ, համաձայն որի՝ Համակարգի օպերատորը պարտավոր է գրանցել Համակարգի մասնակցի ներկայացրած բոլոր սպասարկման կետերը, որոնք բավարարում են իր կողմից սահմանված պահանջներին, և ապահովել դրանցում Համակարգի գործունեության իրականացումը, այդ թվում` տեղադրել Համակարգի մասնակցի բոլոր տարածքային ստորաբաժանումների և (կամ) Համակարգը սպասարկող ինքնասպասարկման սարքավորումների (սպասարկման կետերի) գտնվելու վայրերի (առնվազն բնակավայրերի) վերաբերյալ տեղեկատվությունը Համակարգի ԾԱ մեջ կամ էլեկտրոնային տեղեկատուներում և ուղղակի ձևով (առանց հղումների) իր ինտերնետային կայքում տեսանելի վայրում:
25. Համակարգի կանոններով և ընթացակարգերը նկարագրող փաստաթղթերով չի կարող սահմանվել այլ Համակարգերում մասնակցելը սահմանափակող դրույթ։
26. Համակարգի օպերատորը պետք է.
1) հետևի իր կողմից սահմանված կանոնների և ընթացակարգերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պատշաճ կատարմանը,
2) ունենա ռիսկերի կառավարման համակարգ,
3) թույլտվություն ստանալուց հետո Կենտրոնական բանկ ներկայացնի Համակարգի մասնակիցների միջև կիրառվող միջնորդավճարների հաստատված տարբերակը, ինչպես նաև յուրաքանչյուր փոփոխության դեպքում ճշգրտված տարբերակը՝ ոչ ուշ, քան փոփոխությունները ուժի մեջ մտնելուց 10 աշխատանքային օր առաջ,
4) սահմանի, որ Համակարգում պրոցեսինգ, քլիրինգ և (կամ) վերջնահաշվարկ իրականացնող Համակարգի մասնակիցը կարող է միակողմանի դադարեցնել (նման իրավասությամբ օժտված լինելու դեպքում) իր գործունեությունը Համակարգում, եթե տեղեկացրել են Օպերատորին՝ դադարեցման մասին որոշում կայացնելուց առնվազն երեք ամիս առաջ,
5) ունենա սեփականության իրավունքով, այդ թվում՝ լիցենզային պայմանագրով օգտագործման իրավունքով իրեն պատկանող Համակարգի ԾԱ, որի շահագործման համար ապահովի հիմնական և պահուստային կապի առկայությունը՝ Համակարգով մատուցվող ծառայությունների անընդհատությունը ապահովելու նպատակով։
27. Համակարգի ԾԱ-ն պետք է ապահովի.
1) տեղեկատվության ստեղծման, մշակման, պահպանման, ներկայացման, ստացման և փոխանցման անխափանությունը, ամբողջականությունն ու արժանահավատությունը,
2) Համակարգի ԾԱ-ին հասանելիություն ունեցող անձանց նույնականացումը,
3) Համակարգի ԾԱ-ի խափանումների կամ արտակարգ իրավիճակների դեպքում՝ տվյալների ամբողջականությունը, հասանելիությունը և գաղտնիությունը,
4) աշխատակայանների աշխատունակության, տեղեկատվական ռեսուրսների և Համակարգում ձևավորված տվյալներին հասանելիության ժամանակահատվածի մոնիտորինգը և հսկողությունը։
28. Համակարգի տեղեկատվական անվտանգության ապահովման, ինչպես նաև Համակարգի գործարար գործընթացների անընդհատության ապահովման և տեղեկատվական տեխնոլոգիաների գործառույթների պատվիրակման դեպքում՝ Համակարգի օպերատորը պետք է ապահովի Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով իր գործունեությանը բնորոշ պահանջներին համապատասխանությունը և գործարար ծրագրերի, ընթացակարգերի, ուղեցույցների և պայմանագրերի առկայությունը, որոնք առնվազն պետք է սահմանեն.
1) Համակարգի ԾԱ ծրագրային կոդերը Օպերատորի տիրապետության տակ գտնվելու դեպքում՝ պահանջ այդ ծրագրային կոդերի կրկնօրինակը հիմնական սերվերի գտնվելու վայրից տարբերվող այլ սերվերային սենյակում կամ սերվերային սենյակի նկատմամբ սահմանված պահանջներին բավարարող այլ վայրում պահպանելու վերաբերյալ,
2) Համակարգի մասնակիցների գրանցումը, հեռացումը, նույնականացումը և իրավասությունների տրամադրումը Համակարգի ԾԱ-ի մեջ,
3) Համակարգի ԾԱ-ում գաղտնաբառերի օգտագործման քաղաքականությունը,
4) Համակարգի ԾԱ-ի տվյալների և տեղեկատվական հենքի պահուստային կրկնօրինակումը, արխիվացումը, պահպանումը և վերականգնումը,
5) Համակարգի ԾԱ-ի տվյալներին հասանելիություն ունեցող անձանց պարտականությունների տարանջատումը և դասակարգումը,
6) Համակարգի ԾԱ-ի տեղեկատվական ակտիվների դասակարգման (գաղտնիության մակարդակները, գաղտնի համարվող տեղեկատվության բնութագրիչները) և դրանց նկատմամբ հասանելիության իրավասությունների տրամադրման սկզբունքները,
7) Համակարգի ԾԱ-ի տեղեկատվական պաշտպանության գործընթացների կազմակերպման, դրանց նկատմամբ մոնիտորինգի իրականացման և սխալների բացահայտման ընթացակարգերը,
8) Պատահարների գրանցման և մոնիտորինգի իրականացման ընթացակարգերը,
9) Համակարգի ԾԱ-ի տեղեկատվական ակտիվների ամբողջականությունը, հասանելիությունը և գաղտնիությունը սպառնալիքներից և խոցելիություններից պաշտպանելու միջոցառումներ,
10) Սերվերային սենյակի նկատմամբ պահանջների նկարագրություն:
29. Համակարգի ԾԱ-ի մշակումը այլ անձին պատվիրակելու դեպքում, եթե ապահովված չէ սույն կանոնակարգի 28-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջը, ապա Համակարգի օպերատորը պետք է ունենա Համակարգի ԾԱ-ն մշակող ընկերության, Էսքրոու (Escrow) ծառայություններ մատուցող երրորդ ընկերության և Օպերատորի միջև կնքված պայմանագիր, որով պետք է սահմանվի Համակարգի ԾԱ ծրագրային կոդերի պահուստային պահպանման և արտակարգ իրավիճակում Օպերատորին հանձնելու պարտավորությունը։
30.Համակարգի օպերատորին բնորոշ գործառույթների հետ կապված գործընթացները, երրորդ անձի (այսուհետ՝ Մատակարար ընկերություն) միջոցով իրականացնելու դեպքում՝ Համակարգի օպերատորի հետ կնքվող պատվիրակման և (կամ) ծառայությունների մատուցման պայմանագիրը պետք է ներկայացվի Կենտրոնական բանկ՝ պայմանագիրը կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Ընդ որում` պայմանագրում պետք է սահմանված լինեն կողմերի իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության շրջանակների վերաբերյալ առնվազն հետևյալ դրույթները.
1) Համակարգի օպերատորի կողմից Մատակարար ընկերության նկատմամբ պարբերական մոնիտորինգ իրականացնելու իրավասություն,
2) Համակարգի օպերատորի կողմից Մատակարար ընկերության համար արտաքին աուդիտ հրավիրելու իրավասություն, ինչպես նաև Կենտրոնական բանկի պահանջով Մատակարար ընկերությունում արտաքին աուդիտ հրավիրելու Համակարգի օպերատորի իրավասություն,
3) Մատակարար ընկերության նկատմամբ Կենտրոնական բանկի կողմից վերահսկողության, ստուգման, վերստուգման, ուսումնասիրությունների իրականացման հնարավորության վերաբերյալ նշում, բացառությամբ այն դեպքերի, երբ Մատակարարը հանդիսանում է Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կազմակերպություն,
4) ծառայությունների դադարեցման դեպքում կողմերի գործողությունների նկարագրություն՝ ուղղված Համակարգի անընդհատության ապահովմանը,
5) վեճերի լուծման կարգը, այդ թվում՝ արդյոք Մատակարար ընկերությունը շարունակելու է մատուցել ծառայություններ վեճերի քննման և որոշման կայացման ընթացքում,
6) գաղտնիք հանդիսացող տեղեկատվության պաշտպանության և չբացահայտման պահանջ Մատակարար ընկերության համար,
7) Համակարգի օպերատորի կողմից մատակարար ընկերության միջոցով ծառայությունների մատուցում՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված տեղեկատվական անվտանգության ապահովման նվազագույն պահանջների համաձայն:
Գ Լ ՈՒ Խ 6. ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԿԱՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
31. Համակարգը համարվում է համակարգային նշանակություն ունեցող, եթե բավարարում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին.
1) տվյալ համակարգով է իրականացվում ներհանրապետական վճարումների համախառն ծավալի 75%-ը և ավելին.
2) տվյալ Համակարգով են իրականացվում ֆինանսական շուկայում, այդ թվում՝ կարգավորվող շուկայում կնքված գործարքների, ինչպես նաև այլ վճարահաշվարկային համակարգերում, արժեթղթերի հաշվարկային համակարգերում կատարված գործառնությունների դրամական վերջնահաշվարկները:
32. Համակարգը համարվում է հանրային նշանակություն ունեցող, եթե բավարարում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին.
1) տվյալ համակարգը երկրի միակ մանրածախ վճարումների համակարգն է.
2) համակարգով իրականացվում է ներհանրապետական վճարումների համախառն ծավալի 25%-ը և ավելին.
3) համակարգով իրականացվում է տվյալ տեսակի (օրինակ՝ վճարային քարտերով ներհանրապետական վճարումներ, վճարային քարտերով միջազգային վճարումներ, առանց հաշվի բացման միջազգային վճարումներ, այլ) վճարումների ծավալի 30%-ը և ավելին: Իսկ առանց հաշվի բացման միջազգային դրամական փոխանցումների դեպքում նշված շեմը սահմանվում է 10% և ավելին.
4) տվյալ համակարգի միջոցով է կատարվում այլ վճարահաշվարկային համակարգերով Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նույն տեսակի վճարումների համախառն ծավալի 30 և ավել տոկոսի պրոցեսինգը և (կամ) քլիրինգը և (կամ) վերջնահաշվարկը:
33. Սույն կանոնակարգով սահմանված կարգով թույլտվություն ստացած Համակարգերը համակարգային կամ հանրային համարվելու դեպքում՝ Օպերատորը պետք է ապահովի, որ.
1) համակարգային նշանակություն ունեցող համակարգերի դեպքում՝ վերջնահաշվարկն իրականացվի իրական ժամանակում կամ առնվազն մինչև հաշվարկների կատարման օրվա վերջ,
2) համակարգային նշանակություն ունեցող համակարգերի դեպքում՝ վերջնահաշվարկի իրականացումը ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում կամ ունենա ռիսկերի կառավարման այնպիսի մեխանիզմ, որը երաշխավորի վերջնահաշվարկի կատարման հուսալիությունը,
3) եթե վերջնահաշվարկը չի ապահովվում Կենտրոնական բանկում վարվող հաշիվներով, ապա համակարգի Օպերատորը պետք է նվազագույնի հասցնի և խստորեն վերահսկի առևտրային բանկերի միջոցով վերջնահաշվարկի կատարման արդյունքում առաջացող վարկային և իրացվելիության ռիսկը,
4) իրականացվի ռիսկերի մոնիտորինգ և վերլուծություն, ընդ որում.
ա.համակարգային նշանակություն ունեցող համակարգերի դեպքում՝ ընթացիկ,
բ.հանրային նշանակություն ունեցող համակարգերի դեպքում՝ պարբերական։ Պարբերականությունը պետք է հստակ սահմանված լինի ըստ յուրաքանչյուր ռիսկի տեսակի և լինի հիմնավորված:
5) ունենա ռիսկերի կառավարման համակարգ, որը պետք է առնվազն ներառի.
ա. ռիսկերի կառավարման քաղաքականություն, ընթացակարգեր և համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել, գնահատել, և հսկել Համակարգում առաջացող կամ նրա կողմից ստեղծվող ռիսկերը, ինչպես նաև իրականացնել դրանց մոնիթորինգը: Պետք է նաև սահմանված լինի, թե ինչ դեպքերում պետք է վերանայվեն վերը նշված գործընթացները և փաստաթղթերը, և ինչ պարբերականությամբ,
բ. Համակարգում առկա կամ հավանական, և Համակարգի վրա ազդող, ինչպես նաև Համակարգի կողմից ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների և (կամ) ֆինանսական համակարգի վրա ազդեցություն ունեցող ռիսկերի, ռիսկերի կառավարման համար կիրառվող ընթացակարգերի, մեխանիզմների և (կամ) միջոցառումների նկարագրություն,
գ. Համակարգում ռիսկերի վերլուծության համար կիրառվող մեթոդները՝ ըստ ռիսկերի տեսակների,
դ. համակարգի անընդհատության չափանիշները և դրա ապահովման ընթացակարգերի առկայությունը, անընդհատության երաշխավորված մակարդակի ապահովումը: Օպերատորի կողմից բոլոր այն իրավիճակների և սցենարների բացահայտում, որոնք կարող են պոտենցիալ խոչընդոտ հանդիսանալ համակարգի կողմից իր կրիտիկական և խիստ անհրաժեշտ գործառնությունների և ծառայությունների անընդհատության համար: Դրանց վերականգնման կամ գործունեության բնականոն և սահուն դադարեցման համար բոլոր հնարավոր տարբերակները, որոշումների կայացման գործընթացը,
ե.ռիսկերի կառավարման կազմակերպչական կառուցվածքը, որը պետք է ապահովի ռիսկերի կառավարման համար սահմանված պահանջների՝ Համակարգի մասնակիցների կողմից իրականացման վերահսկողությունը: Ռիսկերի կառավարման քաղաքականությունը պետք է սահմանի ռիսկերի կառավարման գործընթացի պատասխանատուներին՝ ըստ յուրաքանչյուր օղակի, նրանց պատասխանատվության շրջանակը և փոխհարաբերությունները,
զ. ռիսկերի կառավարման համար անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման կարգը, ինչպես կազմակերպչական կառուցվածքի ներսում (այլ օղակների հետ փոխհարաբերությունները և ռիսկերի վերաբերյալ Օպերատորի կառավարման մարմիններին տեղեկացման ընթացակարգերը և հաշվետվողականությունը), այնպես էլ Համակարգի մասնակիցների և այլ շահագրգիռ կողմերի հետ,
է. վիճելի, ոչ ստանդարտ, այդ թվում՝ համակարգային խափանումների և արտակարգ իրավիճակներում համագործակցության կարգը,
ը. գործառնական ու տեխնոլոգիական միջոցների և գործընթացների փոփոխման ընթացակարգերը,
թ. համակարգում տեղեկատվության պաշտպանության ընթացակարգերը:
34. Համակարգային կամ հանրային նշանակություն ունեցող Համակարգերում վերջնահաշվարկի հետ կապված ռիսկերի կառավարման համակարգի ներքո պետք է առկա լինեն հետևյալ մեխանիզմներից առնվազն երկուսը.
1) Համակարգի մասնակիցների նկատմամբ սահմանված սահմանաչափեր՝ հաշվի առնելով ռիսկի մակարդակը,
2) երաշխավորման հիմնադրամ,
3) հերթերի կառավարման հնարավորություն,
4) վերջնահաշվարկի իրականացում՝ Համակարգի մասնակիցների կողմից վերջնահաշվարկի կատարումը ապահովող երաշխավորման միջոցների սահմաններում,
5) անվերադարձելի բանկային երաշխիք կամ ակրեդիտիվ,
6) վարկավորման հնարավորություն,
7) Համակարգի կանոններով սահմանված վերջնահաշվարկի հետ կապված ռիսկերի կառավարման այլ համարժեք մեխանիզմներ։
35. Սույն Գլխով սահմանված չափանիշներին համապատասխանող Համակարգի օպերատորը պետք է ունենա համապատասխան անձ, ով պատասխանատու կլինի.
1) Համակարգի համարժեքության (ադեկվատության) գնահատման հսկողության համար՝ Համակարգի կառավարման օղակներում ստուգում իրականացնելու, Համակարգում բացահայտված թերությունների վերացման և Համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ հիմնավոր առաջարկներ ներկայացնելու միջոցով,
2) Համակարգի տեղեկատվական անվտանգության ապահովումը գնահատելու համար՝ նպատակ ունենալով բարձրացնել տեղեկատվության անվտանգության մակարդակը և կրճատել գործառնական ռիսկերից առաջացող հնարավոր կորուստները,
3) Համակարգի արդյունավետությունը գնահատելու համար,
4) Համակարգի գործունեությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին և Համակարգի օպերատորի կողմից մշակված կանոններին ու ընթացակարգերին համապատասխանությունը գնահատելու համար։
Գ Լ ՈՒ Խ 7. ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԿԱՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
36. Համակարգերը համակարգային կամ հանրային նշանակություն ունեցող վճարահաշվարկային համակարգեր համարվելու ծավալային չափանիշները հաշվարկվում են տարեկան սկզբունքով: Ընդ որում.
1) ներհանրապետական համախառն վճարումների ծավալային չափանիշների դեպքում հաշվարկն իրականացվում է համախառն տարեկան սկզբունքով,
2) նույն տեսակի վճարումների ծավալային չափանիշների դեպքում՝ օրացուցային տարվա չորս եռամսյակներից առնվազն երկուսում սահմանված կշիռը զբաղեցնելու սկզբունքով:
37. Համակարգը համարվում է համակարգային կամ հանրային նշանակություն ունեցող՝ Կենտրոնական բանկի կողմից համակարգի Օպերատորին այդ մասին տեղեկացնելու (ծանուցելու) օրվանից: Սույն կետով նախատեսված տեղեկացումները Կենտրոնական բանկի կողմից ուղարկվում են Օպերատորին: Ընդ որում, սույն կետով սահմանված տեղեկացումը համակարգի Օպերատորին ուղարկվում է նաև այն դեպքում, երբ համակարգը դադարում է լինել համակարգային կամ հանրային նշանակություն ունեցող:
38. Համակարգը համակարգային կամ հանրային համարվելու դեպքում Կենտրոնական բանկի կողմից օպերատորին տեղեկացումն իրականացվում է.
1) ծավալային չափանիշների հիման վրա մինչև օրացուցային տարվան հաջորդող փետրվարի 15-ը (ոչ աշխատանքային օրվա դեպքում՝ վերջինիս հաջորդող առաջին աշխատանքային օրը),
2) ոչ ծավալային չափանիշների դեպքում.
ա. նոր ստեղծվող Համակարգերի համար թույլտվության տրամադրման պահին.
բ. գործող Համակարգերի համար՝ տվյալ փաստը ի հայտ գալու և(կամ) այդ մասին Կենտրոնական բանկի կողմից տեղեկանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում։
39. Համակարգի օպերատորի կողմից համակարգային կամ հանրային համարվելու վերաբերյալ Կենտրոնական բանկի տեղեկացումը ստանալու պահից 90 օրացուցային օր հետո նրանց նկատմամբ տարածվում են սույն կանոնակարգի 6-րդ գլխով սահմանված համապատասխան պահանջները: Ընդ որում՝ Համակարգի օպերատորի կողմից Կենտրոնական բանկ հիմնավոր փաստեր ներկայացնելու դեպքում տվյալ ժամկետը Կենտրոնական բանկի կողմից կարող է երկարաձգվել ևս 90 օրացուցային օրով։
40. Եթե Համակարգը դադարում է համարվել համակարգային կամ հանրային նշանակություն ունեցող, ապա Համակարգի օպերատորի կողմից այդ մասին Կենտրոնական բանկի տեղեկացումը ստանալու պահից վերջինիս նկատմամբ դադարում են կիրառվել սույն կանոնակարգի 6-րդ գլխով սահմանված համապատասխան պահանջները:
Գ Լ ՈՒ Խ 8. ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ
41. Կենտրոնական բանկի՝ թույլտվության տրամադրման գործընթացի համար պատասխանատու ստորաբաժանման կողմից վարվում է Համակարգի ստեղծման և գործունեության իրականացման համար թույլտվությունների գրանցամատյան, որում նշվում են հետևյալ տեղեկությունները.
1) Համակարգի անվանումը,
2) Համակարգ ստեղծելու և գործունեություն իրականացնելու թույլտվություն տալու վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշման համարը և ամսաթիվը,
3) Համակարգի օպերատորի անվանումը և գտնվելու վայրը,
4) Համակարգում յուրաքանչյուր Համակարգի մասնակցի անունը, կարգավիճակը, տիպը և ռեզիդենտությունը։
42. Համակարգում մասնակցության թույլտվությունը կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու դեպքում՝ Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշման համարը և ամսաթիվը:
Գ Լ ՈՒ Խ 9. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ, ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ, ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
43. Համակարգի օպերատորի և (կամ) Համակարգի գործունեության կանոնակարգի փոփոխությունները ենթակա են Կենտրոնական բանկի հետ համաձայնեցման:
44. Համակարգի օպերատորի փոփոխման դեպքում Համակարգի գործող օպերատորը Կենտրոնական բանկի համաձայնեցմանն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) Համակարգի օպերատորի փոփոխման վերաբերյալ դիմում՝ վավերացված և կնքված գործող օպերատորի գործադիր մարմնի ստորագրությամբ,
2) գործող օպերատորի իրավասու մարմնի որոշումը՝ Համակարգի օպերատորի փոփոխման վերաբերյալ,
3) Համակարգի օպերատորի փոփոխման արդյունքում սույն կանոնակարգի Հավելված 4-ով սահմանված՝ Համակարգի նոր օպերատորի ղեկավարների մասին նոր տեղեկանք:
45. Համակարգի գործունեության կանոնակարգում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման դեպքում Համակարգի օպերատորը Կենտրոնական բանկի համաձայնեցմանն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) Համակարգի գործունեության կանոնակարգում լրացումների և փոփոխությունների իրականացման համար դիմում՝ վավերացված և կնքված օպերատորի գործադիր մարմնի ստորագրությամբ,
2) Համակարգի օպերատորի կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված որոշումը՝ Համակարգի գործունեության կանոնակարգում փոփոխություններ և (կամ) լրացումներ իրականացնելու վերաբերյալ, իսկ Oրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետով սահմանված գործունեության պայմանագրով կանոնակարգի հաստատման այլ ձև սահմանված լինելու դեպքում՝ այդ կարգով սահմանված ձևով հաստատված կանոնակարգը՝ համակարգի գործունեության կանոնակարգում փոփոխություններ և (կամ) լրացումներ իրականացնելու վերաբերյալ,
3) Համակարգի օպերատորի կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված Համակարգի գործունեության փոփոխված կանոնակարգը, իսկ Համակարգի մասնակիցների միջև կնքված մասնակցության պայմանագրով կանոնակարգի հաստատման այլ ձև սահմանված լինելու դեպքում՝ այդ կարգով հաստատված ձևով փոփոխված կանոնակարգը: Միաժամանակ ներկայացնելով կանոնակարգում նախատեսվող փոփոխությունները նկարագրող ամփոփ փաստաթուղթ (տեղեկանք):
46. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 44-րդ կամ 45-րդ կետերով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո երկամսյա ժամկետում տալիս է իր համաձայնությունը կամ մերժում է համաձայնության տրամադրումը: Կենտրոնական բանկի կողմից երկամսյա ժամկետում դիմումը չմերժելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված:
47. Կենտրոնական բանկը մերժում է փոփոխությունների իրականացումը, եթե տվյալ փոփոխությունը հակասում է Օրենքի, այլ օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջներին, կամ համաձայն Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ տվյալ փոփոխությամբ կվտանգվի վճարահաշվարկային համակարգի կայունությունը կամ անվտանգությունը, կամ եթե պահպանված չեն սույն կանոնակարգի 5-րդ գլխով սահմանված պահանջները:
48. Համակարգի օպերատորի, Համակարգի գործունեության կանոնակարգում փոփոխությունների իրականացման մերժման դեպքում Կենտրոնական բանկը մերժման հիմքերի մասին տեղեկացնում է Համակարգի օպերատորին:
49. Համակարգի մասնակիցների կազմում, կարգավիճակում և կամ նախկինում ներկայացված տեղեկատվության մեջ տեղի ունեցած փոփոխության (այդ թվում Համակարգի մասնակցի հետ մասնակցության պայմանագրի դադարեցման) մասին Համակարգի օպերատորը փոփոխության կատարման պահից հնգօրյա ժամկետում պետք է տեղեկացնի Կենտրոնական բանկին՝ ներկայացնելով սույն կանոնակարգի Հավելված 2-ով սահմանված նոր տեղեկանք:
50. Եթե Համակարգի մասնակիցների փոփոխման արդյունքում փոփոխության է ենթարկվում նաև Համակարգի գործունեության կանոնակարգը, ապա Համակարգի օպերատորը պետք է ներկայացնի Կենտրոնական բանկի համաձայնեցման նաև Համակարգի գործունեության նոր կանոնակարգը՝ համաձայն սույն կանոնակարգի 45-րդ կետով սահմանված ընթացակարգի:
Հավելված 1
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ ՁԵՎ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
_________________ -ին
Համակարգի օպերատորի անվանումը ___________________________________________ Կազմակերպական-իրավական ձևը ______________________________________________ Գտնվելու վայրը ________________________________________________________________ Գործունեության վայրը _________________________________________________________ Էլեկտրոնային փոստի հասցե————————————————————————— Սի-Բի-Էյ-Նեթ ցանցում գրանցման հասցե ———————————————————— Համակարգի անվանումը ________________________________________________________ Ստորև նշված վճարահաշվարկային ծառայությունների իրականացման համար թույլտվություն__________________________________________________________________ Խնդրում եմ Ձեր թույլտվությունը Հայաստանի Հանրապետությունում ________________ _______________________________________________________________________________ (համակարգի անվանումը)
վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության իրականացման համար:
Կից ներկայացնում եմ՝ _______________________________________________________________________________ _______________________________________________________________________________ _______________________________________________________________________________ _______________________________________________________________________________ _______________________________________________________________________________ _______________________________________________________________________________ _______________________________________________________________________________ _______________________________________________________________________________ |
Գործադիր տնօրեն ՝________________________________ (անուն, ազգանունը) |
_______________________ (ստորագրությունը) | ||
Հիմնադիրներ՝ |
__________________________ (անուն, ազգանունը) |
_______________________ (ստորագրությունը) |
Հավելված 2
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ, ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ
1. Համակարգի անվանումը և գործունեության հիմնական նպատակը` նշելով Համակարգով նախատեսվող ծառայությունների տեսակը/տեսակները.
1.1 առանց բանկային հաշիվների բացման դրամական միջոցների փոխանցման իրականացում կանխիկ և (կամ) անկանխիկ եղանակով՝ տերմինալի, վճարման հանձնարարականի, պահանջագրի, ուղղակի դեբետագրման միջոցով և այլ,
_______________________________________________________________________________ (նշել ծառայության տեսակը) |
1.2 բանկային հաշիվներին/հաշիվներից դրամական միջոցների փոխանցման իրականացում կանխիկ և (կամ) անկանխիկ եղանակով՝ տերմինալի, վճարման հանձնարարականի, պահանջագրի, ուղղակի դեբետագրման միջոցով և այլ,
________________________________________________________________________________
(նշել ծառայության տեսակը)
1.3 վճարային քարտերով ծառայության մատուցում՝ քարտերի թողարկում (դեբետային, վարկային, հաշվարկային), քարտերի սպասարկում (կանխիկ, անկանխիկ, ինտերնետ միջավայրում և (կամ) բջջային հավելվածի միջոցով, այլ) այլ,
________________________________________________________________________________
(նշել ծառայության տեսակը)
1.4 էլեկտրոնային փողերով ծառայության մատուցում՝ էլեկտրոնային փողի թողարկում (միանգամյա, վերալիցքավորվող, էլեկտրոնային քսակ, վիրտուալ/ցանցային փող և այլ), սպասարկում (կանխիկ, անկանխիկ, ինտերնետ միջավայրում և (կամ) բջջային հավելվածի միջոցով) այլ
_________________________________________________________________________________
(նշել ծառայության տեսակը)։
2. Համակարգի մասնակիցները, նրանց պարտավորությունները և դերը համակարգում՝ խմբավորված ըստ յուրաքանչյուր Համակարգի մասնակցի.
2.1 Համակարգի Օպերատոր _______________________________________________________
(նշել անվանումը),
2.2 Համակարգում պրոցեսինգ իրականացնող Համակարգի մասնակից |
_____________________________ (նշել Համակարգի մասնակցի անվանումը), |
2.3 Համակարգում քլիրինգ իրականացնող Համակարգի մասնակից
__________________________________________________________________________________
(նշել Համակարգի մասնակցի անվանումը),
2.4 Համակարգում վերջնահաշվարկ իրականացնող Համակարգի մասնակից
_________________________________________________________________________________
(նշել Համակարգի մասնակցի անվանումը),
2.5 Համակարգում այլ կարգավիճակ ունեցող Համակարգի մասնակից
_________________________________________________________________________________
(նշել Համակարգի մասնակցի անվանումը և կարգավիճակը՝ օրինակ` վճարային քարտեր թողարկող կամ սպասարկող, և այլ),
2.6 Համակարգի մասնակցի տիպը
________________________________________________________________________________
(նշել Համակարգի մասնակցի տիպը՝ օրինակ` բանկ կամ վճարահաշվարկային կազմակերպություն, և այլ),
2.7 Համակարգի մասնակցի ռեզիդենտությունը
_______________________________________________________________________________,
2.8 Համակարգի արտասահմանյան մասնակցի երկրի ISO կոդը
_______________________________________________________________________________,
2.9 Համակարգում Համակարգի մասնակցի մասնակցության պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվը
_______________________________________________________________________________,
2.10 Համակարգում Համակարգի մասնակցի մասնակցության պայմանագրի ուժը կորցնելու ամսաթիվը (առկայության դեպքում)
_______________________________________________________________________________,
2.11 Համակարգի արտասահմանյան մասնակցի գործունեությունը կարգավորող մարմինը
_______________________________________________________________________________,
2.12 Հարակից համակարգերի ցանկ
______________________________________________________________________________
(նշել Հարակից համակարգի անվանումը, ռեզիդենտությունը, օպերատորի անվանումը, ինչպես նաև Հարակից համակարգի և Համակարգի մասնակցի միջև կնքված պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվը):
3. Համակարգի կառավարման բարձրագույն մարմինը _________________________________
(օրինակ՝ Համակարգի մասնակիցների ընդհանուր ժողով, համակարգի օպերատորի կառավարման բարձրագույն մարմին, այլ):
Գործադիր տնօրեն՝ |
__________________________ (անուն, ազգանունը) |
____________________ (ստորագրությունը) |
Հավելված 3
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Համակարգի գործունեության տնտեսական ծրագիրը կոնկրետ հաշվարկներով, վերլուծություններով և ելակետային տվյալներով հիմնավորված, ծրագրի ներկայացմանը հաջորդող երեք լրիվ ֆինանսական տարիների համար կազմված, վճարահաշվարկային համակարգի տնտեսական գործունեությունը և ներքին կազմակերպական կառուցվածքը նկարագրող և հիմնավորող փաստաթուղթ է: Տնտեսական ծրագիրը բաղկացած է հետևյալ բաժիններից՝
I. Ընդհանուր դրույթներ
1) համակարգի անվանումը,
2) համակարգի ստեղծման նպատակները (հեռանկարները):
II. Գործունեության հիմնական ուղղությունները
1) գործունեության հիմնական ուղղությունները և դրանց համառոտ բնութագիրը,
2) ապագայում նախատեսվող ծառայությունները:
III. Մարքեթինգային վերլուծություն
1) ոլորտի վերլուծություն (ոլորտի մասնակիցները, հիմնական մրցակիցները),
2) ֆինանսական այն շուկաների նկարագիրը, որոնցում այն պատրաստվում է իրականացնել իր գործունեությունը (հեռանկարային զարգացման միտումները, ռազմավարության հիմնական սկզբունքները),
3) հաճախորդների խմբի բնութագիրը և կանխատեսվող թիվը:
IV. Ռազմավարությունը
1) դիրքավորում,
2) խթանման ռազմավարություն,
3) գնային ռազմավարություն,
4) ներդրման ծրագիր:
V. Եկամուտների և ծախսերի մոտավոր հաշվարկը
1) ֆինանսավորման աղբյուրները,
2) առաջիկա 3 տարիների համար նախատեսված եկամուտների և ծախսերի հաշվարկը, ինչպես նաև Համակարգում հաշվարկների բնագավառում առաջացող հնարավոր ռիսկերի գնահատումը և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցները:
Գործադիր տնօրեն՝ |
_________________________ (անուն, ազգանունը) |
__________________ (ստորագրությունը) |
Հավելված 4
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ
Համակարգի անվանումը _____________________________________________________
Համակարգի օպերատորի անվանումը ________________________________________
Ընդհանուր տեղեկատվություն Ղեկավարի անունը, հայրանունը, ազգանունը ________________________________ Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, ազգանունները, հայրանունները և դրանք կրելու ժամանակաշրջանները Զբաղեցրած պաշտոնը, դիրքը, հիմնական պարտականությունները ______________________________ Քաղաքացիությունը _________________________________________ Անձնագրի տվյալները՝ այդ թվում գործող այլ անձնագրերի տվյալները (առկայության դեպքում) և հին անձնագրի տվյալները (առկայության դեպքում) Հաշվառման վայր, Փաստացի բնակության վայր Հեռախոսահամար Էլեկտրոնային փոստի հասցե Կրթություն, որակավորում
|
3. Աշխատանքային գործունեությունը
N |
Կազմակերպության անվանումը |
Գտնվելու վայրը |
Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետները |
Պաշտոնը, հիմնական պարտականությունները |
Ազատման հիմքերը |
1. |
|||||
2. |
|||||
3. |
4. Ղեկավարի վերաբերյալ այլ տեղեկություններ
4.1 Արդյո՞ք Դուք օրենքով սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ սահմանափակ գործունակ:
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ
4.2 Արդյո՞ք Դուք ունեցել եք դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար:
o Ոչ,
o Այո, (ներկայացնել մանրամասներ, այդ թվում դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու վերաբերյալ)
4.3 Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից:
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ
4.4 Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ կամ ունեք չմարված (չներված) պարտավորություններ:
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ
4.5 Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից քրեական գործով ներգրավված եք որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ:
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ
4.6 Արդյո՞ք Դուք ՀՀ քրեական օրենսգրքով կամ այլ պետությունների քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործության համար ենթարկվել եք քրեական պատասխանատվության:
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ
4.7 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող ֆինանսական կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում ֆինանսական կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ, կամ Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպության ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է:
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ
4.8 Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գրանցված ֆինանսական կազմակերպությունում Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով տվյալ ֆինանսական կազմակերպությունը հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ:
o Ոչ
o Այո, ներկայացնել մանրամասներ
4.9 Արդյո՞ք որպես ֆինանսական կազմակերպության ղեկավար Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր նկատմամբ Կենտրոնական բանկի կամ տվյալ ֆինանսական կազմակերպության կողմից կիրառվել է որևէ պատասխանատվության միջոց վերջին 1 տարվա ընթացքում:
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ
4.10 Արդյո՞ք Դուք զրկվել եք որակավորման վկայականից
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ (այդ թվում` որակավորման վկայականից զրկվելու հիմքերը)
5. Դրամային (կամ այլ) պարտավորություններ
5.1 Արդյո՞ք Դուք ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար հանդիսանում եք
օ Ոչ ,
օ Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)
5.2 Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար հանդիսանում եք
օ Ոչ ,
օ Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)
o Իրազեկ չեմ
5.3 Արդյո՞ք Դուք ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ
օ Ոչ,
օ Այո, ներկայացնել մանրամասներ (ֆինանսական կազմակերպության անվանումը, գումար, ժամկետ, այլ)
5.4. Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ ունեցել են ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ
օ Ոչ ,
օ Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)
o Իրազեկ չեմ
6. Այլ տեղեկություններ
6.1 Նշեք՝
o Ձեզ հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները,
Անուն, ազգանուն, Անձնագրի տվյալները, Փոխկապակցվածության ձև, Աշխատանքի վայր, Պաշտոն, Բնակության վայրը, հեռախոսահամար (բջջային և այլն)
o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա:
6.2 Նշեք՝
o Ձեզ հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները:
Կազմակերպության անվանում, Գտնվելու վայր, Փոխկապակցվածության ձև, ՀՎՀՀ, Հեռախոսահամար
o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա:
7. Ձեր կարծիքով արդյո՞ք առկա են այլ կարևոր տեղեկություններ, որոնք կցանկանայիք նշել
o Ոչ
o Այո, ներկայացնել մանրամասները
Հայտարարություն Օրենքով նախատեսված հիմքերի բացակայության մասին:
Հավաստիացնում եմ, որ սույն տեղեկանքում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Ես համաձայն եմ Կենտրոնական բանկին տեղեկացնել անձնական, կենսագրական և ֆինանսական տեղեկատվության մեջ տեղի ունեցող կամ ակնկալվող որևէ էական փոփոխության փաստի մասին:
Գործադիր տնօրեն՝ |
_____________________________________________ (անուն, ազգանունը) |
_______________ (ստորագրությունը) |
_______________ (ամսաթիվը) |
Հավելված 5
ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
Համակարգի օպերատորը Համակարգի ստեղծման և գործունեության թույլտվությունը կասեցնելու համար Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1. Համակարգի ստեղծման և գործունեության թույլտվությունը կասեցնելու մասին դիմում՝ նշելով Համակարգի գործունեության կասեցման ժամանակահատվածը և պատճառները,
2. Համակարգի ստեղծման և գործունեության թույլտվությունը կասեցնելու վերաբերյալ Համակարգի օպերատորի իրավասու մարմնի որոշման պատճենը,
3. Ֆինանսական հաշվետվություն, որը առնվազն պետք է պարունակի Համակարգի ստեղծման և գործունեության թույլտվությունը կասեցնելու մասին դիմումը ներկայացնելու պահի դրությամբ Համակարգում առկա պարտավորությունների և (կամ) պահանջների վերաբերյալ տեղեկատվություն, ըստ յուրաքանչյուր Համակարգի մասնակցի՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի:
Գործադիր տնօրեն՝ |
_________________________ (անուն, ազգանունը) |
__________________ (ստորագրությունը) |
Հավելված 6
ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
Համակարգի օպերատորը Համակարգի գործունեությունը դադարեցնելու համար Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1. Համակարգի գործունեության դադարեցման վերաբերյալ դիմում՝ նշելով Համակարգի գործունեության դադարեցման պատճառները,
2. Համակարգի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ Համակարգի օպերատորի իրավասու մարմնի որոշման պատճենը,
3. Ֆինանսական հաշվետվություն, որը առնվազն պետք է պարունակի Համակարգի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը ներկայացնելու պահի դրությամբ Համակարգում առկա պարտավորությունների և (կամ) պահանջների վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ Համակարգի յուրաքանչյուր մասնակցի՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի:
Գործադիր տնօրեն՝ |
_________________________ (անուն, ազգանունը) |
__________________ (ստորագրությունը) |
Հավելված 7
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԿԱ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համակարգի անվանումը _______________________________________________
Համակարգի օպերատորի անվանումը _____________________________________
Համակարգի ստեղծման և գործունեության թույլտվությունը կասեցնելու դեպքում՝ նշել Համակարգի գործունեության թույլտվությունը կասեցնելու մասին օպերատորի իրավասու մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը.
Սկսած________________________________________________________________________
Օր/ամիս/տարի
մինչև _____________________ թ.:
Օր/ամիս/տարի
Համակարգի գործունեության դադարեցման դեպքում՝ Համակարգի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ Համակարգի օպերատորի իրավասու մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը.
_____________________________________________________________________________:
Համակարգի գործունեության դադարեցման մասին օպերատորի իրավասու մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը (оր/ամիս/տարի)
Պարտավորություններ և պահանջներ
Համակարգի մասնակցի անվանումը |
Պարտավորությունների ընդհանուր գումար ՀՀ դրամով (դիմումը ներկայացնելու պահի դրությամբ) |
Պահանջների ընդհանուր գումար ՀՀ դրամով (դիմումը ներկայացնելու պահի դրությամբ) |
Ընդամենը |
||
Գործադիր տնօրեն՝ |
_________________________ (անուն, ազգանունը) |
__________________ (ստորագրությունը) |
Գլխավոր հաշվապահ՝ |
_________________________ (անուն, ազգանունը) |
__________________ (ստորագրությունը) |
»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.04.2021, թիվ 56-Ն | 17.05.2021, թիվ 154-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|