Գլխավոր տեղեկություն
Համար
N 1627-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.10.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 02.10.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2020

 

02.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 2020 թվականի N 1627-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 916-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը և դրամական աջակցության չափերը, զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատուցելու կարգը և չափերը, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափը, վճարման կարգը և պայմանները սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի N 341 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 916-Ն որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ կետով.

«11. Ռազմական դրության ժամանակահատվածում սույն կարգի համաձայն հուղարկավորության ծախսերի հատուցման իրավունք ունի նաև զոհված (մահացած) զինծառայողի մահվան վկայականը ՔԿԱԳ-ից ստացած անձը (այն անձը, ով ՔԿԱԳ մարմնում հայտարարել է մահվան մասին) կամ զոհված (մահացած) զինծառայողի մահվան վկայականը համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում ներկայացրած անձը, եթե դրա մասին ներկայացնում է դիմում։ Ընդ որում, այս դեպքում՝

1) հուղարկավորության ծախսերի հատուցման գումարն ստանալու դիմումը համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում կարող է ներկայացվել ՔԿԱԳ մարմնի միջոցով (եթե դիմումը ներկայացնում է մահվան վկայականը ՔԿԱԳ-ից ստացած անձը) կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության տարածքային ստորաբաժանումների միջոցով, կամ ուղղակիորեն.

2) ՔԿԱԳ մարմնի միջոցով ներկայացվող դիմումին կից փաստաթղթեր չեն ներկայացվում, իսկ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության տարածքային ստորաբաժանումների միջոցով և ուղղակիորեն համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում ներկայացվող դիմումին կցվում է միայն մահվան վկայականը և դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.

3) հուղարկավորության ծախսերի հատուցման գումարն ստանալու դիմումը ներկայացրած անձի տվյալներն ստացվում են էլեկտրոնային եղանակով, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումն ուղղակիորեն ներկայացվում է համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում.

4) համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված գործառույթը չի իրականացնում, իսկ շահառուների անվանացանկը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ուղարկում էլեկտրոնային եղանակով.

5) շահառուների անվանացանկի հետ սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերը չեն ներկայացվում։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հոկտեմբերի 2020 թվական: