Գլխավոր տեղեկություն
Համար
N 1198-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (02.10.2020-10.12.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.09.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2019 թվականի N 1198-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐԻԿՈ-ԳՈՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԱՐԻԿՈ-ԳՈՌ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 18

Երևան

  

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 12-ի N 1198-Ա որոշման

  

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի

  

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արժեքը (դրամ)

1.

7217201000

Մետաղալար երկաթից կամ չլեգիրված պողպատից,
ցինկապատ:
– լայնակի առավելագույն չափը 0,8 մմ-ից պակաս

մետաղալար՝ ցինկապատ

կգ

13 500

Հնդկաստանի Հանրապետություն,
ԵՄ, Չինաստան

11 518 200

2.

4810921000

Թուղթ և ստվարաթուղթ՝ մեկ կամ զույգ կողմերից կաոլինով (չինական կավով) կամ այլ անօրգանական նյութերով պատված, կապակցող նյութերի օգտագործմամբ կամ առանց կապակցող նյութերի և առանց որևէ այլ պատվածքի, ներկած կամ չներկած, զարդարված կամ չզարդարված մակերեսով, տպված կամ չտպված, գլանափաթեթներով կամ ցանկացած չափի ուղղանկյուն (ներառյալ քառակուսի) թերթերով: Օգտագործվող՝ գրելու, տպագրության կամ գծագրական այլ նպատակներով.
-բոլոր սպիտակեցրած շերտերով

միակողմանի կավճապատ ստվարաթուղթ՝ բոլոր սպիտակեցված
շերտերով

կգ

270 000

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, ԵՄ, Ռուսաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա, Բրազիլիա

124 425 000

3.

4802552500

Գրելու, տպագրության կամ գծագրական այլ նպատակներով օգտագործվող ոչ կավճապատ թուղթ և ստվարաթուղթ, 1 մԱ-ի համար 40 գ կամ ավելի, բայց 150 գ-ից ոչ ավելի զանգվածով, գլանափաթեթներով.
-1 մԱ-ի համար 60 գ կամ ավելի, բայց 75 գ-ից պակաս զանգվածով

տպագրական օֆսեթ թուղթ՝ գլանափաթեթով

կգ

270 000

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, ԵՄ, Ռուսաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա, Բրազիլիա

124 425 000

4.

4802551500

Գրելու, տպագրության կամ գծագրական այլ նպատակներով օգտագործվող ոչ կավճապատ թուղթ և ստվարաթուղթ, 1 մ2-ի համար 40 գ կամ ավելի, բայց 150 գ-ից ոչ ավելի զանգվածով, գլանափաթեթներով.

---1 մ2-ի համար 40 գ կամ ավելի, բայց 60 գ-ից պակաս զանգվածով

տպագրական
օֆսեթ թուղթ՝
գլանափաթեթով

կգ

1 200 000

Հնդկաստան, Չինաստան, Ինդոնեզիա, ԵՄ, Ռուսաստան, Բրազիլիա

518 400 000

5.

4802559000

Գրելու, տպագրության կամ գծագրական այլ նպատակներով օգտագործվող ոչ կավճապատ թուղթ և ստվարաթուղթ, 1 մ2-ի համար 40 գ կամ ավելի, բայց 150 գ-ից ոչ ավելի զանգվածով, գլանափաթեթներով.

---1 մ2-ի համար 80 գ կամ ավելի զանգվածով

տպագրական
օֆսեթ թուղթ՝
գլանափաթեթով

կգ

120 000

Հնդկաստան, Չինաստան, Ինդոնեզիա, ԵՄ, Ռուսաստան, Բրազիլիա

51 840 000

 

Ընդամենը

 

830 608 200

(հավելվածը լրաց., փոփ. 06.02.20 N 118-Ա, լրաց. 02.04.20 N 480-Ա, 01.10.20 N 1615-Ա)

       

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան