Գլխավոր տեղեկություն
Համար
N 1622-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.10.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2020

 

01.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

       

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

        

1 հոկտեմբերի 2020 թվականի N 1622-Ա

       

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՅ ՊԼԱՍՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԱՅ ՊԼԱՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

       

 

01.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

    

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

հոկտեմբերի 1-ի N 1622-Ա որոշման

     

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

      

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

7

8

1.

4806401000

Պերգամին թուղթ

Պերգամին թուղթ՝ գլանափաթեթով,

չտպագրված սպեղանու պատրաստման համար

կգ

5 000

Չինաստան

2 336 716

2․

4811490000

Փաթեթավորման թուղթ

Փաթեթավորման թուղթ՝ ոչ սուլֆիտային, կպչուն, տպագրված եւ

ոչ տպագրված

կգ

8 000

Չինաստան

5 130 434

3․

3005901000

Բժշկական բամբակյա ժապավեններ

Բժշկական բամբակյա ժապավեններ սպեղանի պատրաստելու համար

կգ

5 000

Չինաստան

3 126 597

4․

3005100000

Ինքնակպչուն վիրակապական ժապավեն

Ինքնակպչուն վիրակապական մանկական ժապավեն

գլանափաթեթներով

կգ

5 000

Չինաստան

4 806 306

5․

5906999000

Բամբակյա վիրակապական ժապավեն

Բամբակյա վիրակապական ժապավեն՝ կպչուն ռետինե շերտով, գլանափաթեթներով, բժշկական

սպեղանիներ պատրաստելու համար

կգ

5 000

Չինաստան

4 116 238

6.

5906999000

Սինթետիկ մանրաթելերից գործվածք

85 %-ից ավելի պոլիէթիլենային մանվածքի պարունակությամբ կպչուն, ռետինե շերտով բժշկական սպեղանիներ պատրաստելու համար

կգ

5 000

Չինաստան

10 658 840

7.

5603149000

Ինքնակպչուն չգործված կտորեղեն

150գ/մ-ից ավելի մակերևութային խտությամբ բժշկական սպեղանիներ պատրաստելու համար

կգ

5 000

Չինաստան

804 000

8.

5906999000

Մետաքսյա վիրակապական ժապավեն

Կպչուն ռետինե շերտով, գլանափաթեթներով բժշկական սպեղանիներ պատրաստելու համար

կգ

5 000

Չինաստան

2 182 762

 

ԸՆԴԱՄԵՆԸ՝

 

33 161 893

          

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան