Գլխավոր տեղեկություն
Համար
N 1110-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (03.10.2020-04.10.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2020

 

01.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հոկտեմբերի 2020 թվականի N 1110-Ա

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՏԱԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները՝ զինծառայողներին (մարտական գործողությունների հետևանքով տուժած), զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց (կամավորներին), ինչպես նաև բնակչությանը նյութական աջակցություն տրամադրելու նպատակով ստեղծել սոցիալական և նյութական աջակցության շտաբ (այսուհետ` շտաբ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Շտաբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) կազմակերպել շտաբի աշխատանքները.

2) ամենօրյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


 

01.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

հոկտեմբերի 1-ի N 1110-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԻ

 

Է. Աղաջանյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (շտաբի ղեկավար)
Ա. Ավանեսյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Ա. Ժամակոչյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Ա. Ապիտոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Փամբուխչյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի

տեղակալ

Ա. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ժ. Անդրեասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ա. Աբազյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Ա. Ֆիդանյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Շ. Ներսիսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Շատվորյան - Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ
Ս. Ամիրյան

- ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի

տեղակալ

Ա. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար

Ա. Բարխուդարյան

- ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական

օգնության ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար

Ա. Ասոյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների

աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար

Ս. Անջարգոլյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր

հանձնակատարի գրասենյակի ղեկավար

Հ. Սարգսյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)

Վ. Այդինյան

- ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական
Գ. Սահակյան - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական
Լ. Դայան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական
Ա. Գրիգորյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական
Լ. Աֆրիկյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ

(հավելվածը փոփ., լրաց. 02.10.20 N 1120-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան