Գլխավոր տեղեկություն
Համար
N 867-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.11.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.07.06/41(844) Հոդ.994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 2011 թվականի N 867-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՔ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 23.07.20 N 1226-Ն)

 

Համաձայն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ, 32-րդ հոդվածի 5-րդ և 34-րդ հոդվածի 2-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի և ռազմամթերքի տեսակների, հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների ցանկերը` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների.

2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների տեսակներն ընդգրկելու, դրանք սպառազինությունից հանելու, հատուկ միջոցները և անհատական պաշտպանության միջոցները ոչնչացնելու կարգը` համաձայն N 4 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 23.07.20 N 1226-Ն)

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցների տեսակներ ընդգրկելու կամ դրանք սպառազինությունից հանելու վերաբերյալ եզրակացություն ներկայացնող հանձնաժողովի կազմը:

(2-րդ կետը փոփ. 23.07.20 N 1226-Ն)

3. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի և ռազմամթերքի ցանկի 1-ին կետի 32-34-րդ ենթակետերով և 3-րդ կետի 37-45-րդ ենթակետերով սահմանված տեսակները Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կարող են օգտագործվել միայն օրենքով նախատեսված դեպքերում՝ ահաբեկչական գործողությունների դեմ պայքար իրականացնելիս, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելիս:

(3-րդ կետը փոփ. 23.07.20 N 1226-Ն)

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինությունից հանված հատուկ միջոցները և անհատական պաշտպանության միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն` ոչնչացնելու համար:

(4-րդ կետը փոփ. 23.07.20 N 1226-Ն)

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի և ռազմամթերքի տեսակների ցանկը հաստատելու մասին» N 1238-Ն որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 29
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 23-ի N 867-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

(վերնագիրը խմբ. 23.07.20 N 1226-Ն)

 

         

1. Հրազենի տեսակներ`

 

1.

5.45 մմ տրամաչափի ատրճանակ ՊՍՄ (ПСМ пистолет самозарядный малогабаритный)

2.

9 մմ տրամաչափի Մակարովի ատրճանակի (пистолет Макарова) տարատեսակներ

3.

9 մմ տրամաչափի Յառիգինի ատրճանակ ՄՌ-443 «Գռաչ» (пистолет Ярыгина MP-443 «Грач»),

4.

9 մմ տրամաչափի Յառիգինի ատրճանակ ՄՌ-446 «Վիկինգ» (пистолет Ярыгина MP-446 «Викинг»)

5.

9 մմ տրամաչափի ատրճանակ ԳՇ-18 (пистолет Грязева и Шипунова ГШ-18)

6.

9 մմ տրամաչափի ռևոլվեր Կոբալտ ՕՑ-01 (револьвер «Кобальт» ОЦ-01)

7.

9 մմ տրամաչափի հատուկ անձայն ատրճանակ ՊԲ (ПБ пистолет бесшумный)

8.

9 մմ տրամաչափի «Գլոկ» (Glock) ատրճանակի տարատեսակներ

9.

9 մմ տրամաչափի «Բերետտա» (Beretta) ատրճանակի տարատեսակներ

10.

9 մմ տրամաչափի «ՉԶ» (CZ) ատրճանակի տարատեսակներ

11.

9 մմ տրամաչափի «Բրաունինգ» (Browning) ատրճանակի տարատեսակներ

12.

9 մմ տրամաչափի «Կոլտ» (Colt) ատրճանակի տարատեսակներ

13.

9 մմ տրամաչափի «Սմիթ և Ուեսսոն (Smith & Wesson)» ատրճանակի տարատեսակներ

14.

9 մմ տրամաչափի «Իժ» (ИЖ) ատրճանակի տարատեսակներ

15.

9 մմ տրամաչափի «Բայկալ» ատրճանակի (пистолет Байкал) տարատեսակներ

16.

5,45 մմ տրամաչափի «Իժ» ատրճանակի (пистолет ИЖ) տարատեսակներ

17.

5,45 մմ տրամաչափի Կալաշնիկովի ինքնաձիգի ԱԿ (АК автомат Калашникова) տարատեսակներ

18.

7,62 մմ տրամաչափի Կալաշնիկովի ինքնաձիգի ԱԿ (АК автомат Калашникова) տարատեսակներ

19.

9 մմ տրամաչափի ատրճանակ-գնդացիր ՊՊ-2000 (пистолет-пулемёт ПП-2000)

20.

9 մմ տրամաչափի Ստեչկինի ինքնաձիգ-ատրճանակ ԱՊՍ (АПС автоматический пистолет Стечкина)

21.

9 մմ տրամաչափի ատրճանակ-գնդացիր Կ6-92

22.

9 մմ տրամաչափի ատրճանակ-գնդացիր Կ6-Մ

23.

9 մմ տրամաչափի ատրճանակ-գնդացիր Կ6-Մինի

24.

9 մմ տրամաչափի ատրճանակ-գնդացիր ՊՊ-19 «Բիզոն» (ПП-19 «Бизон» пистолет-пулемёт)

25.

9 մմ տրամաչափի ատրճանակ-գնդացիր ՊՊ-19-01 «Վիտյազ» (ПП-19-01 «Витязь» пистолетпулемёт)

26.

9 մմ տրամաչափի անձայն հատուկ ինքնաձիգ ԱՍ Վալ (АС Вал-бесшумный автомат специальный)

27.

5,6 մմ փոքր տրամաչափի դիպուկահար հրացան ՍՎ-99 (СВ-99 малокалиберная снайперская винтовка)

28.

5,45 մմ տրամաչափի Կալաշնիկովի ձեռքի գնդացիրի ՌՊԿ-74 (РПК-74 ручной пулемёт Калашникова) տարատեսակներ

29.

5,45 մմ տրամաչափի դիպուկահար կարաբին Կ-11

30.

7,62 մմ տրամաչափի ատրճանակ ՏՏ (ТТпистолет Тульский Токарева)

31.

7,62 մմ տրամաչափի Կալաշնիկովի գնդացիրի ՊԿ (ПК Пулемет Калашникова) տարատեսակներ

32.

7,62 մմ տրամաչափի դիպուկահար հրացան ՍՎ-98 (СВ-98 снайперская винтовка)

33.

7,62 մմ տրամաչափի դիպուկահար հրացան Շտեյեր ՍՍԳ-04 (Steyr SSG-04 Scharfschützengewehr)

34.

8,6 մմ տրամաչափի դիպուկահար հրացան Շտեյեր ՍՍԳ-08 (SteyrSSG-08 Scharfschützengewehr)

35.

7,62 մմ տրամաչափի Դրագունովի դիպուկահար հրացանի ՍՎԴ (СВД снайперская винтовка Драгунова) տարատեսակներ

36.

7,62 մմ տրամաչափի ՍԿՍ կարաբինի (СКС самозарядный карабин Симонова) տարատեսակներ

37.

7,62 մմ տրամաչափի կարաբինի տարատեսակներ

38.

9 մմ տրամաչափի հատուկ դիպուկահար հրացան ՎՍՍ (ВСС винтовка снайперская специальная)

39.

9 մմ տրամաչափի հատուկ դիպուկահար հրացան ՎՍԿ-94 (ВСК-94 войсковой снайперский комплекс)

40.

12,7 մմ խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան Վ-94 (В-94 «Волга» самозарядная крупнокалиберная снайперская винтовка)

41.

12,7 մմ խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան ԱՍՎԿ (АСВК армейская снайперская винтовка крупнокалиберная)

42.

12,7 մմ խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան ՕՍՎ-96 (ОСВ-96 «Взломщик» самозарядная крупнокалиберная снайперская винтовка)

43.

12,7 մմ խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան Զաստավա Մ93 (Застава M93)

44.

40 մմ տրամաչափի մեկլիցքանի փողատակային նռնականետ ԳՊ-25 (ГП-25 «Костёр» однозарядный 40-мм подствольный гранатомёт)

45.

40 մմ տրամաչափի փողատակային նռնականետ ԳՊ-30 (ГП-30 «Обувка» 40-мм подствольный гранатомёт)

46.

40 մմ տրամաչափի ձեռքի հակատանկային նռնականետ ՌՊԳ-7 (РПГ-7ручной противотанковый

гранатомёт)

47.

40 մմ տրամաչափի ձեռքի հակատանկային նռնականետ ՌՊԳ-7Դ (РПГ-7 Ддесантный вариант, ручной противотанковый гранатомёт)

48.

Ձեռքի հակատանկային նռնականետ բազմաֆունկցիոնալ տարբեր տրամաչափի ՌՊԳ-32 (РПГ-32 «Баркас» многоразовый ручной мультикалиберный многофункциональный гранатомёт)

49.

40 մմ տրամաչափի ձեռքի ռևոլվերային նռնականետ ՌԳ-6 (РГ-6 «Гном» ручной револьверный гранатомёт)

50.

23 մմ տրամաչափի հատուկ կարաբին ԿՍ-23 (КС-23 карабин специальный 23мм многофункциональное полицейское оружие)

51.

23 մմ տրամաչափի հատուկ կարաբին ԿՍ-23Մ (КС-23М «Дрозд» модернизированный с отделяемым металлическим прикладом)

52.

30 մմ տրամաչափի ավտոմատ արձակման հաստոցային նռնականետ ԱԳՍ-30 (АГС-30 30-мм автоматический гранатомёт на станке)

53.

5,6 մմ տրամաչափի սպորտային «Ուրալ» հրացանի («Урал» спортивная малокалиберная стандартная винтовка) տարատեսակներ

54.

5,6 մմ տրամաչափի սպորտային հրացան ՍՄ-2 (СМ-2 однозарядная стандартная малокалиберная винтовка)

55.

5,6 մմ տրամաչափի սպորտային «ՏՕԶ» հրացանի (ТОЗ малокалиберная спортивная винтовка)

տարատեսակներ

56.

5,6 մմ տրամաչափի սպորտային «Բիատլոն» հրացանի («Биатлон» спортивная винтовка) տարատեսակներ

57.

5,6 մմ տրամաչափի Մարգոլինի սպորտային ատրճանակի ՄՑՄ (МЦМ пистолет Марголина

самозарядный малокалиберный спортивный) տարատեսակներ

58.

5,6 մմ տրամաչափի սպորտային ատրճանակ ԻԺ-35 (ИЖ-35 спортивный пистолет)

59.

5,6 մմ տրամաչափի սպորտային ատրճանակ ՏՕԶ-35 (ТОЗ-35 спортивный пистолет) և

տարատեսակներ

60.

5,6 մմ տրամաչափի սպորտային ատրճանակ (կարճեցված փամփուշտով) Մարգոլին ՄՑՈՒ (МЦУ пистолет спортивный Марголина)

61.

5,6 մմ տրամաչափի Մարգոլինի սպորտային ատրճանակ ՄՑ-1 (МЦ-1 пистолет спортивный Марголина самозарядный малокалиберный)

62.

7,62 մմ տրամաչափի սպորտային ռևոլվեր ՏՕԶ-36 (ТОЗ-36 спортивный револьвер)

63.

7,62 մմ տրամաչափի սպորտային ռևոլվեր ՏՕԶ-49 (ТОЗ-49 спортивный револьвер)

64.

7,62 մմ տրամաչափի սպորտային հրացան ԱՎ (АВ спортивно-тренировочная винтовка)

65.

7,62 մմ տրամաչափի սպորտային հրացան ԱՎԼ (АВЛ спортивно-тренировочная винтовка)

 

2. Ռազմամթերքի տեսակներ՝

 

1.

5,45x18 մմ փոքր տրամաչափի բարձր խոցելիության գնդակով ատրճանակի փամփուշտ ՄՊՑ (малокалиберный пистолетный патрон с повышенной пробивной способностью пули МПЦ)

2.

5,45x39 մմ տրամաչափի փամփուշտ՝ գնդակի միջուկը պողպատից ՊՍ (патрон со стальным сердечником ПС)

3.

5,45x39 մմ տրամաչափի բարձր խոցելիության գնդակով փամփուշտ՝ գնդակի միջուկը

ջերմակայուն պողպատից ՊՊ (патрон с пулей повышенной пробиваемости со стальным термоупрочненным сердечником ПП)

3.

5,45x39 մմ տրամաչափի լուսածիր գնդակով փամփուշտ Տ (патрон с трассирующей пулей Т)

4.

5,45x39 մմ տրամաչափի փուչ փամփուշտ (холостой патрон)

5.

5.45x39 մմ տրամաչափի ցածր անդրադարձային ունակության փամփուշտ ՊՌՍ (патрон с пулей с

пониженной рикошетирующей способностью ПРС)

6.

5,45x39 մմ տրամաչափի զրահախոցող գնդակով փամփուշտ ԲՊ (патрон с бронебойной пулей БП)

7.

5,45x39 մմ տրամաչափի փամփուշտ գնդակի նվազեցված արագությամբ ՈՒՍ (патрон с пулей с уменьшенной скоростью УС)

8.

5,45x39 մմ տրամաչափի փամփուշտ հատուկ զրահախոցող միջուկով ԲՍ (патрон со специальной бронебойной пулей БС)

9.

5,45 մմ տրամաչափի ուսումնական փամփուշտ (учебный патрон)

10.

5,45 մմ տրամաչափի ուժեղացված լիցքով փամփուշտ ՈՒԶ (патрон с усиленным зарядом УЗ)

11.

5,45 մմ տրամաչափի բարձր ճնշման փամփուշտ ՎԴ (патрон высокого давления ВД)

12.

5.6x15 մմ փոքր տրամաչափի փամփուշտ (малокалиберный патрон)

13.

5.6x10.7 մմ փոքր տրամաչափի փամփուշտ (малокалиберный патрон)

14.

7,62x54 մմ տրամաչափի փամփուշտ թեթև գնդակով՝ գնդակի միջուկը պողպատից ԼՊՍ (патрон с лёгкой пулей со стальным сердечником ЛПС)

15.

7,62x54 մմ տրամաչափի զրահախոցող-հրկիզող գնդակով փամփուշտ Բ-32 (патрон с бронебойно-

зажигательной пулей Б-32)

16.

7,62x54 մմ տրամաչափի լուսածիր գնդակով փամփուշտ Տ-45 (патрон с трассирующей пулей Т-45)

17.

7,62 մմ տրամաչափի փուչ փամփուշտ (холостой патрон)

18.

7,62x54 մմ տրամաչափի դիպուկահարի փամփուշտ (снайперский патрон)

19.

7,62x51 մմ տրամաչափի փամփուշտ (.308WIN)

20.

8,6x70 մմ տրամաչափի փամփուշտ (.338 Lapua Magnum)

21.

7,62x54 մմ տրամաչափի զրահախոցող գնդակով փամփուշտ ԲՊ (патрон с бронебойной пулей БП)

22.

7,62x54 մմ տրամաչափի զրահախոցող-հրկիզող-լուսածիր գնդակով հրացանի փամփուշտ ԲԶՏ

(патрон с бронебойно-зажигательно-трассирующей пулей БЗТ)

23.

7,62x54 մմ տրամաչափի լուսածիր գնդակով հրացանի փամփուշտ Տ-46 (патрон страссирующей пулей Т-46)

24.

7,62 մմ տրամաչափի ռևոլվերի փամփուշտ (патрон для револьвера)

25.

7,62 մմ տրամաչափի անձայն փամփուշտ ՍՊ-4 (бесшумный патрон СП-4)

26.

7,62x25 մմ տրամաչափի փամփուշտ՝ գնդակի միջուկը պողպատից ՊՍ (патрон с пулей со

стальным сердечником ПС)

27.

7,62x25 մմ տրամաչափի փամփուշտ՝ գնդակի միջուկը կապարից Պ (патрон с пулей со свинцовым

сердечником П)

28.

7,62x54 մմ տրամաչափի զրահախոցող-լուսածիր գնդակով փամփուշտ ԲՏ (патрон с бронебойно-

трассирующей пулей БТ)

29.

7,62x54 մմ տրամաչափի զրահախոցող գնդակով դիպուկահար հրացանի փամփուշտ ՍՆԲ (снайперский бронебойный патрон СНБ)

30.

7,62x54 մմ տրամաչափի ծանրացված գնդակով (հեռահար) փամփուշտ Դ (патрон с тяжёлой

(дальнобойной) пулей Д)

31.

7,62x54 մմ տրամաչափի զրահախոցող գնդակով փամփուշտ Բ-30 (патрон с бронебойной пулей Б-30)

32.

7,62 տրամաչափի սպորտային թեթև փամփուշտ ԲՕ (спортивный боеприпас с облегченной пулей БО)

33.

7,62x54 մմ տրամաչափի թեթև գնդակով փամփուշտ Լ (патрон с лёгкой пулей Л)

34.

7,62x54 մմ տրամաչափի թեթև գնդակով փամփուշտ՝ վառոդի լիցքի նվազեցված քաշով ԼՍ

(патрон с лёгкой пулей и сниженным весом заряда пороха ЛС)

35.

7,62x54 մմ տրամաչափի հրկիզող գնդակով փամփուշտ Զ (патрон с зажигательной пулей З)

36.

7,62x54 մմ տրամաչափի բարձր խոցելիության գնդակով փամփուշտ ՊՊ (патрон с пулей повышенной пробиваемости ПП)

37.

7,62x54 մմ տրամաչափի լուսածիր գնդակով փամփուշտ Տ-30 (патрон с трассирующей пулей Т-30)

38.

7,62x54 մմ տրամաչափի փամփուշտ՝ դիպուկահարի զրահախոցող գնդակով ԲՍ (патрон с снайперской бронебойной пулей БС)

39.

7,62 մմ տրամաչափի ուսումնական փամփուշտ (учебный патрон)

40.

7,62 մմ տրամաչափի ուժեղացված լիցքով փամփուշտ (патрон с усиленным зарядом)

41.

7,62 մմ տրամաչափի բարձր ճնշման փամփուշտ (патрон высокого давления)

42.

7,62х41 մմ տրամաչափի փամփուշտ՝ գնդակի միջուկը կապարից ՊՍ (патрон с пулей со свинцовым сердечником ПС )

43.

7,62x39 մմ տրամաչափի փամփուշտ՝ գնդակի միջուկը պողպատից ՊՍ (патрон с пулей со стальным сердечником ПС)

44.

7,62х39 մմ տրամաչափի զրահախոցող գնդակով փամփուշտ ԲՊ (патрон с бронебойной пулей БП)

45.

7,62x39 մմ տրամաչափի զրահախոցող-լուսածիր գնդակով փամփուշտ ԲԶ (патрон с бронебойно-

зажигательной пулей БЗ )

46.

7,62x39 մմ տրամաչափի բարձր ճնշման փամփուշտ՝ գնդակի միջուկը պողպատից ՎԴ (патрон высокого давления с пулей со стальным сердечником ВД)

47.

7,62x39 մմ տրամաչափի հրկիզող գնդակով փամփուշտ Զ (патрон с зажигательной пулей З)

48.

7,62x39 մմ տրամաչափի լուսածիր գնդակով փամփուշտ Տ-45 (патрон с трассирующей пулей Т-45)

49.

7,62x39 մմ տրամաչափի ուժեղացված լիցքով փամփուշտ ՈՒԶ (патрон с усиленным зарядом УЗ)

50.

7,62x39 մմ տրամաչափի փամփուշտ գնդակի նվազեցված արագությամբ՝ գնդակը ծանրացված

պողպատե միջուկով ՈՒՍ (патрон уменьшенной скорости с утяжелённой пулей со стальным сердечником УС)

51.

7,62x39 մմ տրամաչափի ուսումնական փամփուշտ՝ պողպատե միջուկով հասարակ գնդակով

ՈՒՉ (учебный патрон с обычной пулей со стальным сердечником УЧ)

52.

7,62x39 մմ տրամաչափի բարձր խոցելիության գնդակով փամփուշտ ՊՊ (патрон с пулей

повышенной пробиваемости ПП)

53.

7,62 մմ տրամաչափի հատուկ փուչ փամփուշտ ՊԽՍ-19 (патрон холостой специальный ПХС-19 )

54.

7,62x39 մմ տրամաչափի ցածր անդրադարձային ունակության գնդակով փամփուշտ ՊՌՍ (патрон

с пулей пониженной рикошетирующей способности ПРС)

55.

9x18 մմ տրամաչափի սպորտային-որսորդական փամփուշտ ՊՍՕ (патрон спортивно-охотничий ПСО)

56.

9x18 մմ տրամաչափի փամփուշտ՝ գնդակի միջուկը կապարից ՊՍ ՊՊՕ (ПС ППО пуля со

свинцовым сердечником (Патрон правоохранительных органов))

57.

9x18 մմ տրամաչափի ցածր անդրադարձային ունակության գնդակով փամփուշտ ՊՌՍ (патрон с

пулей пониженной рикошетирующей способности ПРС)

58.

9x18 մմ տրամաչափի ուսումնական փամփուշտ ՈՒՉ (учебный патрон УЧ)

59.

9 մմ տրամաչափի փուչ փամփուշտ (холостой патрон)

60.

9x18 մմ տրամաչափի բարձր խոցելիության գնդակով փամփուշտ (патрон с пулей повышенной

пробиваемости)

61.

9x18 մմ տրամաչափի փամփուշտ՝ գնդակի միջուկը պողպատից Պստ (патрон спулей со стальным

сердечником Пст)

62.

9x18 մմ տրամաչափի փամփուշտ՝ առավել դադարեցնող գործողությամբ էքսպանսիվ գնդակով

ՍՊ7 (патрон с экспансивной пулей повышенного останавливающего действия СП7)

63.

9x18 մմ տրամաչափի ցածր խոցելիության էքսպանսիվ գնդակով փամփուշտ ՍՊ8 (патрон с

экспансивной пулей пониженного пробивного действия СП8)

64.

9x18 մմ տրամաչափի լուսածիր գնդակով փամփուշտ ՊՊՏ (патрон с трассирующей пулей ППТ)

65.

9x18 մմ տրամաչափի զրահախոցող գնդակով փամփուշտ ՊԲՄ (бронебойный патрон ПБМ)

66.

9x19 մմ սպորտային-որսորդական ՊՍՕ (патрон спортивно-охотничий ПСО)

67.

9x19մմ տրամաչափի սպորտային փամփուշտ (патрон спортивный)

68.

9х19 մմ տրամաչափի փամփուշտ՝ գնդակի միջուկը պողպատից ՊՍ (патрон с пулей со стальным

сердечником ПС)

69.

9x19 մմ տրամաչափի բարձր խոցելիության գնդակով փամփուշտ ՊԲՊ (патрон с пулей повышенной пробиваемости ПБП)

70.

9x19 մմ տրամաչափի բարձր խոցելիության գնդակով փամփուշտ ՊՊ (патрон с пулей повышенной пробиваемости ПП)

71.

9x19 մմ տրամաչափի փամփուշտ՝ գնդակի միջուկը կապարից Պ (патрон с пулей со свинцовым сердечником П)

72.

9x19 մմ տրամաչափի լուսածիր գնդակով փամփուշտ Տ (патрон с трассирующей пулей Т)

73.

9x19 մմ ցածր անդրադարձային ունակության գնդակով փամփուշտ ՊՌՍ (патрон с пулей

пониженной рикошетирующей способности ПРС)

74.

9 մմ տրամաչափի վնասվածքային փամփուշտ (травматический патрон)

75.

9x21 մմ տրամաչափի փամփուշտ՝ գնդակի միջուկը պողպատից (патрон с пулей со стальным сердечником)

76.

9x21 մմ տրամաչափի փամփուշտ՝ գնդակի միջուկը կապարից (пуля со свинцовым сердечником)

77.

9x39 մմ տրամաչափի հատուկ փամփուշտ՝ գնդակի միջուկը պողպատից ՍՊ-5 (специальный

патрон спулей со стальным сердечником СП-5)

78.

9x39 մմ տրամաչափի հատուկ փամփուշտ՝ գնդակի միջուկը բարձր ածխածնային պողպատից

ՍՊ-6 (специальный патрон патрон с пулей ссердечником из высокоуглеродистой стали СП-6)

79.

5,6 մմ տրամաչափի սպորտային-որսորդական փամփուշտ (патрон спортивно-охотничий)

80.

12.7x108 մմ տրամաչափի դիպուկահարի փամփուշտ ՍՆ (снайперский патрон СН)

81.

12.7x108 մմ տրամաչափի լուսածիր փամփուշտ՝գնդակի միջուկը կապարից Տ-38 (патрон с

трассирующей пулей со свинцовым сердечником Т-38)

82.

12.7x108 մմ տրամաչափի զրահախոցող-հրկիզող-լուսածիր գնդակով փամփուշտ ԲԶՏ-44 (патрон с

бронебойно-зажигательно-трассирующей пулей БЗТ-44)

83.

12.7x108 մմ տրամաչափի զրահախոցող-հրկիզող փամփուշտ՝գնդակի միջուկը պողպատից Բ-32

(патрон с бронебойно-зажигательней пулей со стальным сердечником Б-32)

84.

12.7x108 մմ տրամաչափի զրահախոցող-հրկիզող գնդակով փամփուշտ ԲՍ-4 (патрон с

бронебойно-зажигательней пулей БС-4)

85.

12.7x108 մմ տրամաչափի փամփուշտ՝ զրահախոցող-հրկիզող ֆոսֆորիային գնդակով ԲԶՖ-46

(патрон с фосфорне бронебойно-зажигательной пулей БЗФ-46)

86.

12.7x108 մմ տրամաչափի զրահախոցող-հրկիզող փամփուշտ՝գնդակի միջուկը մետաղակերամիկայից ԲՍ (патрон с бронебойно-зажигательной пулей с металлокерамическим сердечником БС)

87.

12.7x108 մմ տրամաչափի փամփուշտ՝ ակնթարթային գործողության հրկիզող գնդակով ՄԴԶ

(патрон с пулей зажигательного мгновенного действия МДЗ)

88.

Ձեռքի հարձակողական հակահետևակային բեկորային հեռահար գործողության նռնակ ՌԳ-42

(РГ-42 наступательная ручная осколочная граната дистанционного действия),

89.

Ձեռքի հարձակողական հակահետևակային բեկորային հեռահար գործողության նռնակ ՌԳԴ-5

(РГД-5 наступательная ручная граната дистанционного действия)

90.

Ձեռքի հարձակողական հակահետևակային բեկորային հեռահար գործողության հարվածային նռնակ ՌԳՆ (РГН наступательная противопехотная осколочная ручная граната ударно-дистанционного действия)

91.

Ձեռքի հակահետևակային պաշտպանական նռնակ Ֆ-1 (Ф-1 учная противопехотная оборонительная граната)

92.

Ձեռքի հարձակողական հակահետևակային բեկորային հեռահար գործողության հարվածային նռնակ ՌԳՕ (РГО ручная граната противопехотная осколочная оборонительная ударно-дистанционного действия)

93.

Ձեռքի հակատանկային նռնակ ՌԿԳ-3 (РКГ-3 ручная противотанковая кумулятивная граната ударного действия) և տարատեսակներ

94.

40 մմ տրամաչափի ջերմաճնշումային նռնակով կրակոց ՎԳ-40ՏԲ (ВГ-40ТБ выстрел термобарической гранатой)

95.

60 մմ տրամաչափի ջերմաճնշումային ձեռքի հարձակողական նռնակ ՌԳ-60 ՏԲ (РГ-60ТБ ручная

штурмовая термобарическая граната)

96.

40 մմ տրամաչափի կրակոց ՊԳ-7 (ПГ-7выстрел для гранатомёта РПГ-7) և տարատեսակներ

97.

25 մմ տրամաչափի կրակոց ՎՕԳ-25 (ВОГ-25 выстрел) և տարատեսակներ

98.

30 մմ տրամաչափի կրակոց ՎՕԳ-17 (ВОГ-17 выстрел) և տարատեսակներ

99.

Ռեակտիվ հակատանկային նռնակ մեկանգամյա օգտագործման ՌՊԳ-22 (РПГ-22 реактивная противотанковая граната одноразового применения)

100.

Ռեակտիվ հակատանկային նռնակ մեկանգամյա օգտագործման ՌՊԳ-27 (РПГ-27 «Таволга» реактивная противотанковая граната одноразового применения)

101.

Ձեռքի հակատանկային ՌՊԳ-32 նռնականետի կրակոցների տարատեսակներ (42,5մմ-105մմ) (выстрелы для ручного противотанкового гранатомёта РПГ-32 (42,5мм-105мм))

(հավելվածը խմբ. 23.07.20 N 1226-Ն, 26.11.20 N 1827-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 23-ի N 867-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

1. Ակտիվ պաշտպանության միջոցներ

 

1.

Մահակներ

2.

Ձեռնաշղթաներ

3.

Գազային ատրճանակներ

4.

Վնասվածքային ատրճանակներ

5.

Գազային ատրճանակի փամփուշտներ

6.

Օդակաթիլային փոշեցրիչ (սրվակ)

7.

Էլեկտրահարող սարքեր և կայծային պարպիչներ

8.

Վնասվածքային ատրճանակի ռետինե գնդակներով փամփուշտներ

 

2. Հատուկ միջոցառումների ապահովման միջոցներ

 

1.

Ձեռքի լուսաձայնային նռնականետ և տարատեսակներ

2.

18,5 մմ տրամաչափի անփող ատրճանակ ՊԲ-4ՍՊ (ПБ-4СП травматический и светозвуковой бесствольный пистолет)

3.

26 մմ տրամաչափի ազդանշանային ատրճանակ ՍՊՇ (СПШ сигнальный пистолет Шпагина) և տարատեսակներ

4․

26 մմ տրամաչափի ազդանշանային ատրճանակ ՍՊ-81 (СП-81 сигнальный пистолет) և տարատեսակներ

5.

15 մմ տրամաչափի ազդանշանային փամփուշտ կրակելու համար սարքավորում

6.

Լուսաձայնային կրակոցների տարատեսակներ

7.

Լուսաձայնային արկերի (սարքավորումների) տարատեսակներ

8.

Ձեռքի գազային, արցունքաբեր նռնակների տարատեսակներ

9.

Գազային (արցունքաբեր) կրակոցների տարատեսակներ

10.

Գազային (արցունքաբեր) արկերի (սարքավորումներ) տարատեսակներ

11.

Համակցված (գազային և լուսաձայնային) նռնակների տարատեսակներ

12.

Լուսարձակ-ազդանշանային փամփուշտ և հրթիռներ

13.

Ձեռքի ծխանռնակների տարատեսակներ

14.

15 մմ տրամաչափի ազդանշանային փամփուշտ

15.

Ծխային արկերի (սարքավորումների) տարատեսակներ

16.

Նմանակող միջոցների (պայթուցիկ փաթեթների) տարատեսակներ

17.

Ներկող նյութերի տարատեսակներ

18.

Տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման միջոցների տարատեսակներ

19.

Ինժեներական արգելափակոցների տարատեսակներ

20.

Ջրանետ մեքենաների տարատեսակներ

21.

Զրահամեքենաներ, զրահատեխնիկա և տարատեսակներ

22.

Արգելանքներ քանդելու միջոցներ

23.

Ծառայողական շներ՝ պահնորդական, հետախուզական, պարեկային։

(հավելվածը խմբ. 23.07.20 N 1226-Ն, 26.11.20 N 1827-Ն)

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 23-ի N 867-Ն որոշման

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

(վերնագիրը խմբ. 23.07.20 N 1226-Ն)

 

1.

Հակագազ

2.

Մետաղական սաղավարտ

3.

Հակահարվածային պաշտպանական սաղավարտ

4.

Հակագնդակային և հակաբեկորային սաղավարտ հանովի դիմածածկով

5.

Հակագնդակային և հակաբեկորային սաղավարտ գնդակապաշտպանական դիմածածկով

6.

Տակտիկական զրահաբաճկոն

7.

Զրահաբաճկոն

8.

Բարձր գնդակադիմակայության զրահաբաճկոն

9.

Պաշտպանիչ բաճկոն

10.

Հակահարվածային վահան

11.

Պաշտպանական զրահահամալիր

12.

Մարտական մեքենայի անձնակազմի պաշտպանական համալիր

13.

Գնդակակայուն վահան

14.

Զրահավահան

15.

Վերջույթների պաշտպանական միջոցներ

(հավելվածը խմբ. 23.07.20 N 1226-Ն)

 

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 23-ի N 867-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀՐԱԶԵՆԻ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 23.07.20 N 1226-Ն)

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցների տեսակները (այսուհետ` տեսակներ) ընդգրկվում և դրանք սպառազինությունից հանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից ստեղծված հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) եզրակացությամբ: Հանձնաժողովը պետք է բաղկացած լինի նվազագույնը 5 անդամից:

(1-ին կետը փոփ. 23.07.20 N 1226-Ն)

2. Հանձնաժողովը եզրակացություն է տալիս Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ նոր տեսակներ ընդգրկելու կամ սպառազինության մեջ առկա տեսակները հանելու նպատակահարմարության մասին:

3. Հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են նիստերի միջոցով:

4. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով: Հանձնաժողովի նախագահը որոշում է նիստի անցկացման օրը և ժամը:

5. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների 3/4-ը:

6. Հանձնաժողովը եզրակացություններն ընդունում է ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստին ներկա գտնվողների ձայների հավասար բաշխման դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը համարվում է վճռորոշ:

7. Հանձնաժողովի նիստերի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթեր հանձնաժողովի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն 1 աշխատանքային օր առաջ:

8. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:

9. Հանձնաժողովի կողմից կայացված եզրակացություններն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա գտնվող բոլոր անդամները:

10. Եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում` հանձնաժողովի անդամն իրավունք ունի ներկայացնելու հատուկ կարծիք եզրակացության վերաբերյալ, որը կցվում է հանձնաժողովի նիստի արձանագրությանը:

11. Հանձնաժողովի եզրակացություններն ու նիստերի արձանագրությունները հաշվառվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:

12. Հանձնաժողովի աշխատանքային գործունեությունը կազմակերպում է հանձնաժողովի քարտուղարը:

13. Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ տեսակներ ընդգրկելու նպատակով հրավիրվող նիստի ընթացքում հանձնաժողովն ուսումնասիրում է ներկայացված տեսակի տեխնիկական կանոնակարգերը, նկարագրությունները, շահագործման կանոնները, այլ պետություններում կատարված փորձարկումների (փորձաքննությունների) արդյունքների վերաբերյալ նյութերը, իրավապահ մարմինների կողմից դրանք օգտագործելու մասին տեղեկությունները, առկայության դեպքում` նաև տվյալ տեսակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված` տվյալ տեսակը մարդու նկատմամբ օգտագործելու թույլատրելիության մասին որոշումը (հատուկ միջոցների մասով):

14. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ հատուկ միջոցի նոր տեսակներ ընդգրկելու հարցը քննարկելիս գրությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն հատուկ միջոցի տվյալ տեսակը մարդու նկատմամբ օգտագործելու թույլատրելիության մասին որոշում ստանալու նպատակով:

15. Հանձնաժողովի կողմից ներկայացված գրությանը կցվում են հատուկ միջոցի տեխնիկական կանոնակարգը, նկարագրությունը, շահագործման կանոնները, այլ պետություններում կատարված փորձարկումների (փորձաքննությունների) արդյունքների վերաբերյալ նյութերը, իրավապահ մարմինների կողմից դրանք օգտագործվելու մասին տեղեկությունները, իսկ առկայության դեպքում` նաև հատուկ միջոցի տվյալ տեսակը:

16. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հատուկ միջոցի տվյալ տեսակը մարդու նկատմամբ օգտագործելու թույլատրելիության մասին դրական որոշում ընդունում է, եթե տվյալ տեսակը մարդու նկատմամբ ունի առողջության համար ժամանակավոր և անցողիկ, ոչ մահաբեր ազդեցություն և օրգանիզմում չի առաջացնում անդառնալի փոփոխություններ:

17. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը պահանջվող որոշումը հանձնաժողովին է ներկայացնում 30-օրյա ժամկետում:

18. Եթե հանձնաժողովի կողմից եզրակացություն կայացնելու համար անհրաժեշտություն է առաջանում կատարելու փորձաքննություններ, ապա հանձնաժողովն իրավասու է որոշում ընդունել փորձաքննություն նշանակելու մասին և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դրա իրականացումը պատվիրել իրավասու կազմակերպություններին:

19. Եթե Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ գտնվող հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների կամ ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցների առանձին տեսակներ հանվել են արտադրությունից, կամ կարող են փոխարինվել մարդու կյանքի կամ առողջության համար առավել նվազ վտանգավոր և արդյունավետ համանման այլ տեսակով, կամ այլևս օգտագործման համար պիտանի չեն, ապա հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` տվյալ տեսակը Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինությունից հանելու մասին:

20. Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ նոր տեսակ ընդգրկելու կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ առկա տեսակն սպառազինությունից հանելու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը սահմանված կարգով առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

21. Սպառազինությունից հանված հատուկ միջոցները և անհատական պաշտպանության միջոցները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն են փոխանցվում ընդունման-հանձնման ակտով, որը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ստորագրում է հանձնաժողովի նախագահը, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից` լիազորված պաշտոնատար անձը:

22. Սպառազինությունից հանված հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների ոչնչացման համար Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը ֆինանսավորում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի միջև ստորագրված վարչական ակտի համաձայն:

(հավելվածը փոփ. 23.07.20 N 1226-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան