Գլխավոր տեղեկություն
Համար
N 571-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.10.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2020 թվականի N 571-Ա

 

«ՍՈՐՍ» ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԽՆԱՄՔԻ «ՍՈՐՍ ՏՆԱԿ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամի կողմից իրականացվող` 110,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Զարգացման և խնամքի «ՍՈՐՍ» տնակ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. սեպտեմբերի 30

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

սեպտեմբերի 30-ի N 571-Ա որոշման

 

«ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԽՆԱՄՔԻ «ՍՈՐՍ ՏՆԱԿ»

ԾՐԱԳԻՐ

1.

Ծրագրի նպատակը

 Ծրագրի հիմնական նպատակն է անվճար հիմունքներով իրականացնել հաշմանդամություն ունեցող 120 երեխայի անընդմեջ երկարատև վերականգնողական աշխատանքն ու զարգացումը, ցերեկային 4 ժամվա խնամքն ու ժամանցը՝ ազատ ժամանակ ստեղծել երեխային մշտապես խնամող մայրերի համար:
 Ծրագրի անհրաժեշտությունը: Սույն նախագծով նպատակ ունենք իրականացնելու բազմաֆունկցիոնալ ծավալուն մի ծրագիր, հաշմանդամության ամենատարբեր բարդ վիճակում գտնվող երեխաների համար, որոնք հիմնականում զրկված են մանկական պետական հաստատություններ հաճախելուց: Երեխան հնարավորություն է ունենում մեկ վայրում ստանալու ավելի քան 9 տեսակի թերապիաներ ամբողջովին անվճար հիմունքներով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Քրոնիմետ» ԲՀ Հայաստան, իրավաբանական հասցե՝ 0070, Երևան, Մելիք-Ադամյան 2/1, 5-րդ փողոց, 15 տուն (Կենտրոն վարչ. շրջան): Գործունեության հասցե՝ 4/6 Ամիրյան փ., Գրիար բիզնես կենտրոն, 7-րդ հարկ ՀՎՀՀ՝ 02600555 (60,000,000 դրամ) և անհատ բարերարներ (50,000,000 դրամ):

4.

Ծրագիրը կատարողը

 «Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամ, քաղ.Երևան, Նաիրի Զարյան 19, բն. 29, ՀՎՀՀ՝ 00128663

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

 Ծրագրի իրականացման վայրն է ք. Երևան, Նորք Մարաշ 13, 38 տուն, բնագավառ՝ սոցիալական:

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 110,000,000 (հարյուր տաս միլիոն) դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

 Ծրագրում ընդգրկված են սոցիալապես անապահով ընտանիքների 2-15 տարեկան մինչև 120 հաշմանդամություն ունեցող երեխաներ և նրանց ընտանիքներ: Մոտ 120 ընտանիք օգտվում է նշված բոլոր ծառայություններից անվճար:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

20 սեպտեմբեր 2020 թ. – 31 դեկտեմբերի 2021 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագիրը շարունակական է, արդեն երկու տարի 2017 և 2018 թվականների ընթացքում որակվել է բարեգործական:
Ծրագիրը իրականացնելու համար Երևան քաղաքի Նորք Մարաշ համայնքում ընտրված է վարձակալությամբ տրվող սեփական ընդարձակ եռահարկ հարմարավետ տուն` բակով, լողավազանով և այգիով: Ներքին տարածքի մակերեսը՝ շուրջ 700 քմ է, արտաքինը՝ շուրջ 400 քմ, ինչը բավարարում է ծրագրի պահանջներին: Այստեղ հնարավոր է ստեղծել երեխաների բազմակողմանի սպասարկման անհրաժեշտ միջավայր:
Նորքի տնակում իրականացվող ծրագրով նախատեսվում է հետևյալը՝ հաշմանդամություն ունեցող 120 երեխայի ամբողջ տարվա վերականգնողական աշխատանքն ու իրականացնել ցերեկային 4 ժամվա խնամքը, ժամանցը և կենցաղային, առօրյա հմտությունների զարգացումը՝ հնարավորություն տալով խնամակալ ծնողին ամբողջ տարին շաբաթը 3 օր 4 ժամով թողնել երեխային կենտրոնում և գոնե մի փոքր վայելել բնականոն կյանքի ընթացքը: Այսպիսով գրանցված 4 հերթափոխ ենք ունենում՝ երեխաներին բաժանելով համապատասխան նրանց խնդիրների սպեկտրի: Ծրագրում ընդգրկված են սոցիալապես անապահով ընտանիքների 2-15 տարեկան 120 հաշմանդամություն ունեցող երեխաներ և նրանց ընտանիքներ:
Ծրագրի շրջանակներում իրականացվելու են հետևյալ միջոցառումները՝
1. Գույքի և ապրանքների ձեռքբերում (համակարգիչներ, սեղաններ, աթոռներ, թերապևտիկ պարագաներ, սարքավորումներ)՝ գույքի ձեռքբերում կամ ներմուծում թերապևտիկ պարագաներ, կահույք, զգայական խողովակներ /tube/, հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված հարմարանքների, սարքերի, սարքավորումների ներմուծում և/կամ ձեռքբերում՝ 6 ,791,000 դրամ
2. Հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ավտոմեքենայի ներմուծում և/կամ ձեռքբերում՝ մինչև 10,100,000 դրամի սահմաններում
3. Ծառայությունների մատուցում (կինեզոթերապիա և այլն)՝
Ադապտիվ սպորտ, ֆիզկուլտուրա և կինեզոթերապիա – 20,000,000 դրամ
Երաժշտի ծառայություններ – 4,000,000 դրամ
Ստեղծագործական գործունեություն - 4,540,000 դրամ
Կարուձևի ծառայությունների մատուցում – 3,600,000 դրամ
4. Կոմունալ ծառայությունների ձեռք բերում - 2,750,000 դրամ,
5. Տրանսպորտային ծախսեր – 4 340 000 դրամ
6. Անձնակազմի (մասնագետներ՝ մանկավարժ/հոգեբան, լոգոպեդ, էրգոթերապիստ, և այլն) աշխատավարձ – 47,212,000 դրամ:
7. Տան վարձակալության ծախսեր – 6,667,000 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

 1. Գույքի և ապրանքների ձեռքբերում (համակարգիչներ, սեղաններ, աթոռներ, թերապևտիկ պարագաներ, սարքավորումներ)՝ գույքի ձեռքբերում կամ ներմուծում թերապևտիկ պարագաներ, կահույք, զգայական խողովակներ/tube/, հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված հարմարանքների, սարքերի, սարքավորումների ներմուծում և/կամ ձեռք բերում՝ 6,791,000 դրամ 
 2. Հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված մեքենայի ներմուծում և/կամ ձեռքբերում – 10,100,000 դրամ
 3. Տարածքի վարձակալության - 6,667,000 դրամ, 
 4. Ծառայությունների մատուցում (կինեզոթերապիա և այլ)՝ 
 Ադապտիվ սպորտ, ֆիզկուլտուրա և կինեզոթերապիա – 20,000,000 դրամ 
 Երաժշտի ծառայություններ – 4,000,000 դրամ
 Ստեղծագործական գործունեություն – 4,540,000 դրամ
 Կարուձևի ծառայությունների ձեռք բերում – 3 600 000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը հետևյալն են `
Կոմունալ ծախսեր – 2,750,000 դրամ,
Անձնակազմի (մասնագետներ՝ մանկավարժ/հոգեբան, լոգոպեդ, էրգոթերապիստ, և այլն) աշխատավարձ – 47,212,000 դրամ: Տրանսպորտային ծախսեր – 4,340,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում համագործություն չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի իրականացման ընթացքում վերահսկողությունը կիրականացվի «Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամի կողմից, ինչպես նաև ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական օժանդակությունը տրամադրող կազմակերպության կողմից: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան