Գլխավոր տեղեկություն
Համար
N 570-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.10.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2020 թվականի N 570-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 948-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) կնքված ստորև նշված պայմանագրերում նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24‑ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Սիրիահայ ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Երևանում» ծրագրի մասին» N 948-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

1) «Էյջի գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00912583) 2020 թվականի օգոստոսի 20-ին կնքված N 200820 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խոհանոցային տեխնիկայի մատակարարում՝ 2,568,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2020 թվականի օգոստոսի 18‑ին կնքված N 091/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վառելանյութի մատակարարում` 2,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. սեպտեմբերի 30

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան