Գլխավոր տեղեկություն
Համար
N 572-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.10.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2020 թվականի N 572-Ա

 

«ՍՈՐՍ» ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՏՈՒԿ ԾՆՈՂՆԵՐ ՀԱՏՈՒԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամի կողմից իրականացվող` 9,760,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հատուկ ծնողներ հատուկ երեխաների համար» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. սեպտեմբերի 30

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

սեպտեմբերի 30-ի N 572-Ա որոշման

 

«ՀԱՏՈՒԿ ԾՆՈՂՆԵՐ ՀԱՏՈՒԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

ԾՐԱԳԻՐ

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի հիմնական նպատակներն են

Հաշմանդամություն ունեցող երեխաների համար օժանդակ և հարմարեցված գույքի ու կահույքի /քայլակ, աթոռ, սեղան/ հասանելիության բարելավում
 «Սորս» հիմնադրամի սոցիալական ձեռնարկության փայտամշակման արտադրանքի բազմազանեցում 
Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար աշխատանքային հնարավորությունների ընդլայնում և սոցիալական միջոցառումներին հատուկ կարիքներ ունեցող երեխաների մասնակցության բարձրացում:
Ծրագրի անհրաժեշտությունը: Շուկայում չկան արտադրողներ, իսկ ներմուծվող արտադրանքը շատ թանկ է և մատչելի չէ սոցիալապես անապահով ընտանիքների համար: Օժանդակ և հարմարեցված գույքի ու կահույքի տեղական արտադրությանն աջակցելը կնպաստի, որ դրանք հասանելի դառնան սոցիալապես անապահով ընտանիքների համար, ինչպես նաև իր ներդրումը կունենա նույնիսկ ամենախոցելի երեխաների կյանքի որակի բարելավման գործում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Իզմիրլյան Բարեգործական Հիմնադրամ (գրանցման համար՝ 222.160.1107031, հասցե ՝ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան 2/1) ՀՎՀՀ՝ 02819088 (7,400,000 դրամ) և անհատ բարերարներ (2,360,000 դրամ):

4.

Ծրագիրը կատարողը

«Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամ ք. Երևան, Նաիրի Զարյան 19, բն. 29, ՀՎՀՀ՝ 00128663

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագրի իրականացման վայրն է ՀՀ, ք. Երևան Ավան Առինջ, 1-ին միկրո շրջան, Տաշքենդի փող. թիվ 7 մանկապարտեզ: ՀՀ, ք. Երևան Նորք Մարաշ 13 փողոց 38 տուն, սոցիալական բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 9,760,000 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

Ծրագրում ընդգրկված են սոցիալապես անապահով ընտանիքների հաշմանդամություն ունեցող երեխաների 10 ծնողներ, որոնք աշխատում են արտադրամասում և աշխատանքով են ապահովվում: Հիմնադրամը այս ծրագրով ձեռք բերված սարքավորումների միջոցով պատրաստված գույքով պետք է հագեցնի Իզմիրլյան մանկատան սենյակները, որից կօգտվեն 103 Իզմիրլյան մանկատան ծանր հաշմանդամություն ունեցող երեխաները: Ծրագրի ընթացքում ամբողջովին անվճար հիմունքներով կվերապատրաստվեն և հմտություններ կսովորեն շուրջ 20 և ավել հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ և քույր ու եղբայրներ:
Ինչպես նաև տարեկան մինչև 150 հաշմանդամություն ունեցող երեխաների կամ կենտրոնների, որտեղ հաճախում են նման երեխաներ անհատույց տարբեր դրամաշնորհների շրջանակներում տրամադրվում է գույք և ադապտացիաներ, որոնք արտադրում են այս և արտադրամասում առկա մնացած սարքավորումներով:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

20 սեպտեմբեր 2020 թ. – 31 դեկտեմբերի 2021 թ.
Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հայաստանում չկա հաշմանդամություն ունեցող երեխաների համար աթոռակներ, սայլակներ, կանգնակներ անհատական ադապտացիաներ, սենսորային խաղալիքներ, մատեր, բարձիկներ արտադրող կազմակերպություն: Իսկ մեր հասարակության մի մեծ հատված՝ ՀՀ-ում միայն պաշտոնապես գրանցված 8651 հաշմանդամություն ունեցող երեխա ունի այս ամենի կարիքը: Հետևաբար մենք մեր ծրագրով հասարակության մի մեծ հատվածի կտանք հնարավորություն իրենց երեխաների, իրենց և իրենց ընտանիքների համար կյանքի նորմալ պայմաններ ստեղծելու և ինտեգրվելու ու դառնալու մեր ՔՀԿ լիարժեք անդամներ:
Ծրագիրը ներառում է սոցիալական նշանակալի ազդեցություն ունեցող բաղադրիչ: Ծրագրի շրջանակներում «Սորս» հիմնադրամը «Մարի Իզմիրլյանի անվան մանկատան» (ՄԻՄ) երկու սենյակ, մասնավորապես` ֆիզիոթերապիայի և խմբային թերապիայի սենյակները, կկահավորի ՄԻՄ-ի երեխաների հատուկ կարիքների համար նախատեսված անհրաժեշտ փափուկ և փայտե կահույքով: Ավելին, ծրագրի շրջանակներում «Սորս» հիմնադրամի փորձագետների թիմը մանկատան աշխատակիցներին կվերապատրաստի տրամադրվող օժանդակ և հարմարեցված պարագաների օգտագործման վերաբերյալ:
Նաև ծրագրի ընթացքում ամբողջովին անվճար հիմունքներով կվերապատրաստվեն և հմտություններ կսովորեն շուրջ 20 և ավել հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ և քույր ու եղբայրներ: Ծրագրի շրջանակներում իրականացվելու են հետևյալ միջոցառումները /միջոցառումների իրականացման նախատեսվող ժամկետներն են 2020 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսները/՝
1. Սարքավորումների ձեռք բերում (փայտամշակման երկու հաստոցներ SQUADRATRICE QUADRA 400 – 4,500,000 դրամ, GF23 հաստոց 3,000,000 դրամ) – Փայտամշակման սարքավորումների ձեռք բերում կամ ներմուծում սարքերի, սարքավորումների ներմուծում և/կամ ձեռք բերում - 7,500,000 դր
2. Հումքի ձեռք բերում – 900,000 դրամ
3. Տրանսպորտային ծախսեր – 600,000 դրամ
4. Անձնակազմի (մասնագետներ՝ արտադրության ղեկավար, ծրագրի ղեկավար, հաշվապահ, կարուձևի մասնագետներ, փայտամշակման արտադրամասի աշխատակիցներ) աշխատավարձ – 760,000 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Նախատեսվում է ձեռք բերել
1. Փայտամշակման սարքավորումների ձեռք բերում կամ ներմուծում սարքերի, սարքավորումների ներմուծում և/կամ ձեռք բերում՝ (փայտամշակման երկու հաստոցներ SQUADRATRICE QUADRA 400- 4,500,000 դրամ, GF23 հաստոց 3,000,000 դրամ) – Փայտամշակման սարքավորումների ձեռք բերում կամ ներմուծում սարքերի, սարքավորումների ներմուծում և/կամ ձեռք բերում – 7,500,000 դրամ
2. Հումքի ձեռք բերում – 900,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը հետևյալն են `
1. Տրանսպորտային ծախսեր – 600,000 դրամ
2. Աշխատավարձի գծով ծախսեր – 760,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում համագործություն չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի իրականացման ընթացքում վերահսկողությունը կիրականացվի «Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամի կողմից, ինչպես նաև ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական օժանդակությունը տրամադրող կազմակերպության կողմից: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան