Գլխավոր տեղեկություն
Համար
N 580-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.10.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

         

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

30 սեպտեմբերի 2020 թվականի N 580-Ա

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 948-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

      

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) կնքված՝ ստորև նշված պայմանագրերում նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24‑ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Սիրիահայ ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Երևանում» ծրագրի մասին» N 948-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

 1) «Էվրի դեյ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09104669) 2020 թվականի օգոստոսի 27-ին կնքված N J868-20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Երեխաների ցերեկային խնամքի կենտրոն և գրասենյակի համար 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածում աղբյուրի խմելու ջրի և գրենական պիտույքների մատակարարում՝ 1,030,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Պրոֆպանել» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02809799) 2020 թվականի օգոստոսի 26‑ին կնքված N 177 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի մասնաշենքի տանիքին արևային պանելների և ջրատաքացուցիչի տեղադրում` 2,336,314 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

     

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. սեպտեմբերի 30

Երևան