Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 103-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.09.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 24.09.2020
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
18.09.2020
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2020

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

18 սեպտեմբերի 2020 թվականի

ք. Երևան

թիվ 103-Ա

 

«ՌԵԳԻՈՆՆԵՏ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 48-րդ հոդվածի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 96-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ՌԵԳԻՈՆՆԵՏ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու մասին 2020 թվականի օգոստոսի 20-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Բավարարել «ՌԵԳԻՈՆՆԵՏ» ՍՊ ընկերության դիմումը և տրամադրել ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. Հակոբյան

   

2020 թ. սեպտեմբերի 18

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 սեպտեմբերի 2020 թվական: