Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-256
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (12.12.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.12.12/39(171) Հոդ.916
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.11.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի նոյեմբերի 6-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժէ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

ժէ) «Բանկերի սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկին ճանաչում է անվճարունակ, հարուցում է դրա սնանկության վարույթը, իրականացնում է այդ օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ընդունում է բանկերի վերակազմակերպման հետ կապված` օրենքով իր իրավասությանը վերապահված որոշումները.»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
28 նոյեմբերի 2001 թ.
ՀՕ-256