Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-286
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2002-31.12.2023)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.12.31/43(175) Հոդ.1043
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.12.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 14-ին

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի «ժե» և «ժզ» ենթակետերից հանել առաջին «լիազորած մարմնի» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետում`

- «բ» ենթակետը «գովազդի» բառից հետո լրացնել «, մարքեթինգի (ապրանքային և ծառայությունների շուկայի ուսումնասիրություն, ապրանքային և ծառայությունների շուկայում առաջխաղացում)» բառերով,

- ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» ենթակետ`

«ժբ) այն եկամուտների ստացման հետ կապված ծախսերը, որոնք միաժամանակ նվազեցվում են համախառն եկամտից:»:

 

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածում`

ա) 1-ին կետում «կամ նրա լիազորած մարմնի» բառերը փոխարինել «, իսկ բանկերի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ» բառերով.

բ) 2-րդ կետից հանել «լիազոր մարմնի» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով`

«Սույն հոդվածի կիրառման նպատակով`

ա) ներդրում է համարվում հարկատուի կանոնադրական կապիտալի ձևավորմանը և համալրմանն ուղղված ակտիվների ներհոսքը և (կամ) պարտավորությունների նվազումը, ինչպես նաև պետական գույքի սեփականաշնորհումը (մասնավորեցումը).

բ) գույքային ներդրումները ենթակա են պետական գրանցման և (կամ) նոտարական վավերացման և (կամ) անկախ փորձագիտական եզրակացության` օրենքով սահմանված կարգով:

Սույն հոդվածով նախատեսված արտոնությունը չի տարածվում ոչ նյութական ակտիվներով ներդրումների վրա:»:

 

Հոդված 5. Օրենքը 40-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 401-րդ հոդվածով`

 

«Հոդված 401. Մինչև 2006 թվականի հունվարի 1-ն իրականացված` խմելու և ոռոգման ջրի մատակարարման, կեղտաջրերի հեռացման և մաքրման գծով բնակչությանը մատուցվող ծառայությունների (գործարքների), ինչպես նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով շահութահարկի վճարման ժամկետը հետաձգվում է մինչև դրանց իրացման դիմաց վճարման հաշվետու ժամանակաշրջանը:»:

 

Հոդված 6. Օրենքի 57-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`

«3. Եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկի պահման (գանձման) հնարավորության բացակայության (այսինքն` հարկային գործակալի բացակայության) դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութահարկի վճարման պարտավորությունը կրում է հայաստանյան աղբյուրներից եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտը` սույն օրենքի 60-63 հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում:»:

 

Հոդված 7. Օրենքի 66-րդ հոդվածում`

ա) «բանկային 3 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «ոչ ռեզիդենտին եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 5-ից ոչ ուշ» բառերով.

բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Հարկային գործակալը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ամփոփ հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային տեսչության մարմիններ ներկայացնել ճշտված հաշվարկ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:»:

 

Հոդված 8. Օրենքի 69-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկում սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված վնասն ավել ցույց տալու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` ավել ցույց տված վնասի 20 տոկոսի չափով: Նշված տուգանքը չի կիրառվում այն հարկատուների նկատմամբ, որոնք մինչև հարկային մարմինների ստուգումներն ինքնուրույն հայտնաբերել են իրենց կողմից նախորդ տարիների վնասի ավել հաշվարկում, հաշվապահական հաշվառման մեջ կատարել են համապատասխան գրանցումներ և այդ մասին գրավոր տեղյակ են պահել իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին:»:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 1-ին և 3-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2002 թվականի հուլիսի 1-ից:

Սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված տուգանքը կիրառվում է 2002 թվականի հունվարի 1-ից հետո` հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկով ավել ցույց տրված վնասի նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
27 դեկտեմբերի 2001 թ.
ՀՕ-286