Գլխավոր տեղեկություն
Համար
N 2335-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (12.09.2020-21.01.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.02.20/9(464) Հոդ.221
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2335-Ն

 ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի ԵՎ նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի ԵՎ նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաԵՎ օտարերկրյա պետությունում բնակարանի համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 10.09.09 N 1079-Ն, 27.04.17 N 428-Ն, 10.09.20
N 1483-Ն)

Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 10.09.20 N 1483-Ն)

1. Հաստատել`

ա) գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

 բ) գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի նվազագույն չափը և պետական ու համայնքային բյուջեների միջոցներից հատկացվող գործուղման ծախսերի նվազագույն և առավելագույն չափերը` համաձայն N 2 հավելվածի.

գ) գործուղման վկայականի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

դ) օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն N 4 հավելվածի.

ե) օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողին օտարերկրյա պետությունում բնակարանի համար դրամական փոխհատուցման կարգը` համաձայն N 5 հավելվածի.

զ) օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն N 6 հավելվածի.

է) օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին օտարերկրյա պետությունում բնակարանի համար ամսական տրամադրվող փոխհատուցման գումարի առավելագույն չափը` համաձայն N 7 հավելվածի:

N 7 հավելվածում նշված փոխհատուցման գումարի չափն ավելացվում է հինգ տոկոսի չափով` յուրաքանչյուր երեխայի համար, իսկ օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարների բնակարանի համար ամսական տրամադրվող փոխհատուցման գումարի չափը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:

Վարձակալած բնակարանի պայմանագրի ժամկետի երկարաձգման դեպքում, եթե վարձատուն պահանջում է վարձավճարի ավելացում, ապա այն կարող է ավելացվել առավելագույնը 5 տոկոսի չափով՝ արտաքին գործերի նախարարության համաձայնությունը ստանալուց հետո:

Եթե նոր նշանակված ավելի ցածր պաշտոնով դիվանագետը շարունակելու է բնակվել ավելի բարձր պաշտոնով դիվանագետի համար արդեն իսկ վարձակալված բնակարանում, ապա՝ արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ, բնակարանի համար տրամադրվող փոխհատուցման գումարի չափը մնում է անփոփոխ:

Սույն որոշմամբ սահմանված՝ դիվանագետի բնակարանի համար տրամադրվող փոխհատուցման գումարի չափի մեջ կարող են ներառվել նաև կոմունալ և այլ պարտադիր վճարները:

Դիվանագետի համար բնակարան վարձակալելիս, օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի միջոցներից անհրաժեշտության դեպքում՝ հատկացվում է վարձատուի կողմից պահանջվող դրամական գրավ (դեպոզիտ)՝ առավելագույնը մեկ ամսվա վարձավճարի կրկնապատիկի չափով, և անշարժ գույքի գործակալության կողմից պահանջվող միջնորդավճար: Դրամական գրավը (դեպոզիտը) վարձատուի կողմից, գույքին պատճառված վնասի պատճառով, չվերադարձվելու դեպքում՝ փոխհատուցվում է դիվանագետի անձնական միջոցների հաշվին:

(1-ին կետը լրաց. 10.09.09 N 1079-Ն, 04.03.10 N 239-Ն, փոփ. 27.04.17 N 428-Ն, փոփ., խմբ. 10.09.20 N 1483-Ն)

1.1. Սույն որոշումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գործուղված աշխատողների վրա:

(1.1-ին կետը լրաց. 24.08.06 N 1422-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 25
Երևան

 Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման


Կ Ա Ր Գ

 ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 27.04.17 N 428-Ն)


I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են գործուղման մեկնած աշխատողներին գործուղման ծախսերի հատուցման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 10.01.13 N 8-Ն, 27.04.17 N 428-Ն)

2. Գործուղումը գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից աշխատողի աշխատանքի հիմնական վայրից (քաղաք, գյուղ) դուրս որոշակի ժամկետով այլ վայրում աշխատանք կատարելու հանձնարարություն է:

(2-րդ կետը փոփ., լրաց. 27.04.17 N 428-Ն)

3. Աշխատողները գործուղման մեկնում են գործատուի անհատական իրավական ակտի համաձայն, որում նշվում են գործուղման վայրը (վայրերը` քաղաք, գյուղ), կազմակերպության անվանումը, նպատակը և ժամկետները: Անհատական իրավական ակտի հիման վրա ձևակերպվում է գործուղման վկայականը (բացի օտարերկրյա գործուղումներից), որն ստորագրվում և կնքվում է գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից:

(3-րդ կետը փոփ. 10.01.13 N 8-Ն, 27.04.17 N 428-Ն)

4. Գործուղման ժամանակահատվածում աշխատողի աշխատանքի հիմնական վայրից մեկնելու, գործուղման վայր ժամանելու, գործուղման վայրից մեկնելու և աշխատանքի հիմնական վայր վերադառնալու օրերը նշվում են գործուղման վկայականում: Եթե աշխատողը գործուղվում է մեկից ավելի վայրեր, ապա գործուղման վկայականում նշվում են յուրաքանչյուր վայր ժամանելու և այդ վայրից մեկնելու օրերը, որը կոնկրետ կազմակերպություն (կազմակերպություններ) գործուղվելու դեպքում պետք է ստորագրվի տվյալ կազմակերպության (կազմակերպությունների) պաշտոնատար անձի կողմից, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում պետք է նշվի նրա պետական գրանցման վկայականի համարը:

(4-րդ կետը լրաց. 16.10.08 N 1243-Ն, փոփ. 27.04.17 N 428-Ն, 10.07.18 N 765-Ն)

5.(կետն ուժը կորցրել է 24.08.06 N 1422-Ն)

6. Գործուղման մեկնելու օր է համարվում աշխատողի աշխատանքի հիմնական վայրից մեկնելու օրը, իսկ վերադառնալու օրը` աշխատանքի հիմնական վայր ժամանելու օրը:

(6-րդ կետը փոփ. 27.04.17 N 428-Ն)

7. Գործուղված աշխատողին հատուցվում է օրապահիկը, գիշերավարձը, աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայրեր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը, ճանապարհին հարկադրական կանգառի ժամանակ հյուրանոցներում և համանման օբյեկտներում տեղերն ամրագրելու վճարը, պետական տուրքերը, մուտքի արտոնագրի ձևակերպման հետ կապված ծախսերը, ինչպես նաև գործուղման հետ կապված կապի (հեռախոս, ֆաքս, ինտերնետ ծառայություն), փաստաթղթերի թարգմանության և վավերացման, գործուղման հետ կապված այլ ծախսեր` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

Աշխատանքի հիմնական վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու դեպքում գործուղվող աշխատողին հատուցվում է միայն գործուղման ճանապարհածախսը:

Աշխատանքի հիմնական վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում այլ վայր մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքում գործուղվող աշխատողին հատուցվում են օրապահիկը և աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայր (վայրեր) մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը:

Գործատուի կողմից հատուցման ենթակա չեն հրավիրող կողմի միջոցներից կամ այլ աղբյուրներից լրիվ ֆինանսավորման դեպքում կատարված ծախսերը: Հրավիրող կողմի միջոցներից կամ այլ աղբյուրներից ծախսերի մասնակի ֆինանսավորման դեպքում հատուցման ենթակա գումարի տարբերությունը գործուղվող աշխատողին վճարվում է գործատուի կողմից, որը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում չի կարող գերազանցել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը (գիշերավարձի և օրապահիկի համար):

Այն դեպքում, երբ գործատուի անհատական իրավական ակտի համաձայն՝ աշխատողը մեկ օրվա ընթացքում գտնվում է մեկից ավելի երկրում (քաղաքում), ապա օրապահիկը վճարվում է այն երկրի (քաղաքի) օրապահիկի չափով, որն ավելի բարձր է:

(7-րդ կետը փոփ., լրաց. 24.08.06 N 1422-Ն, խմբ. 16.10.08 N 1243-Ն, փոփ., լրաց. 27.04.17 N 428-Ն, լրաց. 13.12.18 N 1460-Ն)

8. Գործուղված աշխատողի ժամանակավոր անաշխատունակության դեպքում աշխատողը գործատուի անհատական իրավական ակտի համաձայն գործուղումից հետ է կանչվում: Գործուղվող աշխատողին ընդհանուր հիմունքներով վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ, իսկ գործուղման չաշխատած օրերի համար վճարված գիշերավարձի և օրապահիկի գումարները հետ են գանձվում:

(8-րդ կետը փոփ. 10.01.13 N 8-Ն)

9. Գործուղվող աշխատողին գործուղման ծախսերի հատուցումը տրվում է գործուղում մեկնելուց առնվազն մեկ օր առաջ: Գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում աշխատողը պարտավոր է ներկայացնել գործուղման վկայականը, փաստացի կատարված ծախսերի հաշվետվությունը, գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը:

(9-րդ կետը փոփ. 24.08.06 N 1422-Ն, լրաց. 27.04.17 N 428-Ն)

10. Ոչ պետական և ոչ համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և օտարերկրյա պետություններ գործուղման դեպքում գործուղման ծախսերի` սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը համարվում են նվազագույն չափեր:

(10-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն, լրաց. 16.10.08 N 1243-Ն)


II. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

11. Սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված օրապահիկի ծախսերի չափերը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում համարվում են նվազագույն և առավելագույն չափեր, գիշերավարձի ծախսերի չափերը` առավելագույն չափեր:

Գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո գիշերավարձի ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա` դրանցով սահմանված չափով, որը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում չի կարող գերազանցել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը, բացառությամբ սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքի, իսկ այդպիսի փաստաթղթերի բացակայության դեպքում հատուցման ենթակա է սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափի 70 տոկոսը, որը համարվում է նվազագույն չափ: Գործուղված աշխատողին վճարված գումարի և հատուցման ենթակա գումարի տարբերությունը վերադարձվում է գործատուին:

(11-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն, լրաց. 10.01.13 N 8-Ն, 27.04.17 N 428-Ն)

12. Գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են այն պետական մարմին, որտեղից գործուղվել է տվյալ անձը: Պետական մարմինը դրանք ընդունելուց և ուսումնասիրելուց հետո, ծախսերը հիմնավոր համարելու դեպքում` գործուղման ֆինանսավորումն իրականացնելու նպատակով, բյուջեների կատարման կարգը սահմանող ընթացակարգերով նախատեսվող վճարումները հիմնավորող փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

(12-րդ կետը փոփ. 10.01.13 N 8-Ն)

13. Գիշերավարձի և օրապահիկի ծախսերը հատուցվում են սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերով: Եթե գործուղման անհատական իրավական ակտով տվյալ գործուղման փաստացի կատարված ծախսերի հատուցման պահանջ է սահմանվում, ապա գիշերավարձի ծախսերի հատուցումը կատարվում է փաստացի կատարված ծախսերի, այդ թվում` նաև ամրագրումը հաստատող փաստաթղթերի համաձայն:

(13-րդ կետը փոփ. 24.08.06 N 1422-Ն, 10.01.13 N 8-Ն)

14. Ճանապարհածախսի հետ միասին հատուցվում են նաև մեկնման ապահովագրության գծով կատարվող ծախսերը, այդ թվում` նաև ճանապարհածախսը հրավիրող կողմի հաշվին հատուցվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում պաշտոնական պատվիրակությունների սրահներից օգտվելու ծախսերը, տարանցիկ չվերթի ժամանակ օտարերկրյա օդանավակայանների միջև, ինչպես նաև օդանավակայանից կամ երկաթուղային կայարանից մինչև հյուրանոց ճանապարհածախսը: Նշված գործուղումների ճանապարհածախսի գծով կատարված այլ լրացուցիչ ծախսերը չեն հատուցվում, եթե համապատասխան անհատական իրավական ակտը հատուցման այդպիսի պահանջ չի սահմանում:

(14-րդ կետը փոփ. 06.10.11 N 1466-Ն, 10.01.13 N 8-Ն)

15. Ճանապարհածախսը հաստատող փաստաթղթեր են համարվում տրանսպորտային միջոցի տոմսի պատճենը, դրա բացակայության դեպքում ծառայություն մատուցած ընկերության կողմից տրամադրված` գործուղվողի մեկնման վերաբերյալ համապատասխան հաստատող փաստաթուղթը, մեկնման ապահովագրական վճարումը հիմնավորող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում պաշտոնական պատվիրակությունների սրահներից օգտվելու ծախսը հաստատող փաստաթուղթը:

(15-րդ կետը փոփ. 06.10.11 N 1466-Ն)

16. Գիշերավարձից բացի, հյուրանոցային այլ ծառայություններից օգտվելու ծախսերը, համապատասխան անհատական իրավական ակտի փաստացի ծախսերի վճարման պահանջ սահմանելու դեպքում, հաստատող փաստաթղթի առկայությամբ կարող են հատուցվել գործուղված անձի` նույն գործուղման գիշերավարձի փաստացի վճարման ենթակա ընդհանուր գումարի 5 տոկոսից ոչ ավելի չափով:

(16-րդ կետը փոփ. 10.01.13 N 8-Ն)

17. Գործուղման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու ժամանակ տարանցիկ վայրում հարկադրաբար կանգառի դեպքում նույն վայրում կատարված ծախսերը հատուցվում են տվյալ երկրի գիշերավարձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

18. Գիշերավարձը հատուցելու դեպքում հաստատող փաստաթուղթ է համարվում տվյալ անձի հյուրանոցում գտնվելու գործուղման ժամանակահատվածը հաստատող հյուրանոցի կողմից տրված փաստաթուղթը և գիշերավարձի վճարումը հիմնավորող փաստաթուղթը (բանկային հաշվից քաղվածք, կանխիկ վճարման անդորրագիր և այլն) կամ գիշերավարձի վճարումը հիմնավորող փաստաթուղթը (բանկային հաշվից քաղվածք, կանխիկ վճարման անդորրագիր և այլն) և հյուրանոցային նախնական ամրագրման փաստաթուղթը: Գիշերավարձը հաստատող փաստաթուղթն այն ստացող պետական մարմնի պահանջով կարող է թարգմանվել և վավերացվել: Թարգմանության և վավերացման ծախսերը համապատասխան անհատական իրավական ակտի համաձայն ենթակա են հատուցման տվյալ մարմնի պահպանման ծախսերի շրջանակներում:

(18-րդ կետը փոփ. 10.01.13 N 8-Ն, խմբ. 05.09.13 N 950-Ն)

19. Գործուղման ծախսերի հատուցման գումարների հաշվարկները կատարվում են գործուղման մասին անհատական իրավական ակտի արձակման օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում` հաշվարկների կատարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքին համապատասխան:

Գործուղման ծախսերի հատուցման գումարների վերջնահաշվարկը կատարվում է գործուղման փաստացի ծախսերի մասին հաշվետվությունը ներկայացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, փոխանակումը հաստատող փաստաթղթով սահմանված փոխարժեքով, այդպիսի փաստաթղթի բացակայության դեպքում` վերջնահաշվարկի կատարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքին համապատասխան, իսկ ծախսերը հաստատող փաստաթղթերն այլ տարադրամով ներկայացվելու դեպքում` տվյալ տարադրամի գծով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

(19-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն, փոփ. 08.11.07 N 1318-Ն, 06.10.11 N 1466-Ն, 10.01.13 N 8-Ն)

19.1. Սույն որոշման N 4 հավելվածի համաձայն օտարերկրյա պետություն 6 ամիսը գերազանցող ժամկետով ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի, ինչպես նաև նրա հետ օտարերկրյա պետություն մեկնող ընտանիքի անդամների՝ օտարերկրյա պետությունում բժշկական ապահովագրության ծախսերը, փոխհատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ բացառությամբ, եթե օտարերկրյա պետությունում զինծառայողի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է հրավիրող կողմի միջոցների հաշվին:

(19.1-ին կետը լրաց. 30.01.20 N 76-Ն)

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

(վերնագիրը լրաց. 16.10.08 N 1243-Ն)

 

20.(կետն ուժը կորցրել է 24.08.06 N 1422-Ն)

21. Հայաստանի Հանրապետության տարածքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղման մեկնած աշխատողին գործուղում մեկնելուց առաջ օրապահիկը վճարվում է ամբողջությամբ, գիշերավարձը և ճանապարհածախսը` սույն կարգով սահմանված նվազագույն գումարի չափով: Պետական և համայնքի բյուջեների միջոցներից հատկացվող օրապահիկի ծախսերի չափը` 3000 դրամը, համարվում է նվազագույն, որը նաև առավելագույն է: Գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը ներկայացվելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում հատուցման ենթակա է համարվում գիշերավարձի և ճանապարհածախսի գումարի տարբերությունը, բայց ոչ ավելի, քան սույն կարգով սահմանված առավելագույն չափը:

(21-րդ կետը լրաց. 24.08.06 N 1422-Ն, լրաց., փոփ. 16.10.08 N 1243-Ն, 10.01.13 N 8-Ն, 27.04.17 N 428-Ն)

22. Հայաստանի Հանրապետության տարածքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղվող աշխատողի համար ճանապարհածախսի նվազագույն չափ է համարվում աշխատանքի հիմնական վայրից դեպի գործուղման վայր հասնելու համար անհրաժեշտ գործող միջմարզային կամ միջպետական ավտոբուսային երթուղիների սակագները: Պետական և համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորման դեպքում առավելագույն չափ է համարվում միկրոավտոբուսային համապատասխան երթուղու սակագինը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն օդային ճանապարհով երթևեկելու դեպքում` օդանավի տոմսի արժեքը::

(22-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն, 16.10.08 N 1243-Ն, լրաց. 10.01.13 N 8-Ն, փոփ. 27.04.17 N 428-Ն)

23. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատողների գործուղման ծախսերը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ամառային և ձմեռային արձակուրդների ժամանակ, հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի համաձայն:

 24. Առանձին դեպքերում՝ պատճառաբանված հիմնավորումների առկայության պայմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղման ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի համաձայն` գործուղումը նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

(24-րդ կետը փոփ. 10.01.13 N 8-Ն)

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 24.08.06 N 1422-Ն, փոփ. 08.11.07 N 1318-Ն,  լրաց., խմբ., փոփ. 16.10.08 N 1243-Ն, փոփ. 06.10.11 N 1466-Ն, փոփ., լրաց. 10.01.13 N 8-Ն, խմբ. 05.09.13 N 950-Ն, փոփ., լրաց. 27.04.17 N 428-Ն, փոփ. 10.07.18 N 765-Ն, լրաց. 13.12.18 N 1460-Ն, 30.01.20 N 76-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան


 Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

Օրապահիկի
ծախսերի չափը
(դրամ)

Գիշերավարձի չափը
(դրամ)

նվազագույնը

առավելագույնը (պետական և համայնքային
բյուջեների միջոցներից) հատկացվող
 ծախսերի)

   

ԼՂՀ

ՀՀ տարածք

Երևան

3000

5000

15000

20000

25000

(աղյուսակը խմբ. 10.01.13 N 8-Ն)

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

 

Երկրները

Օրապահիկի ծախսերի չափը

Գիշերավարձի ծախսերի չափը (մեկ օրվա համար)

N/N
ը/կ

 

եվրո

ԱՄՆ-ի
դոլար

եվրո

ԱՄՆ-ի
դոլար

1

2

3

4

5

6

1.

ԱԼԲԱՆԻԱ

       
 

Տիրանա

 

55

 

111

 

տարածք

 

39

 

43

2.

ԱԼԺԻՐ

       
 

Ալժիր

 

171

 

280

 

տարածք

 

68

 

79

3.

ԱՄՆ

       
 

Վաշինգտոն

 

145

 

218

 

Նյու Յորք (առաջին 30 օր)

 

129

 

249

 

Նյու Յորք (հաջորդ 30 օր)

 

109

 

212

 

Լոս Անջելես

 

94

 

191

 

ԱՄՆ (տարածք)

 

81

 

181

4.

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍԱՄՈԱ

 

46

 

85

5.

ԱՆԳԻԼԻԱ (15.12-14.04)

 

146

 

239

 

ԱՆԳԻԼԻԱ (15.04-14.12)

 

142

 

195

6.

ԱՆԳՈԼԱ

       
 

Լուանդա

 

144

 

307

 

տարածք

 

53

 

62

7.

ԱՆՏԻԳՈՒԱ

       
 

Անտիգուա

 

100

 

137

8.

ԱՎՍՏՐԱԼԻԱ

       
 

Կանբերա, Մելբուրն, Սիդնեյ

 

160

 

204

 

տարածք

 

171

 

177

9.

ԱՎՍՏՐԻԱ

112

 

104

 

10.

ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       
 

Աբու Դաբի

 

172

 

281

 

տարածք

 

123

 

229

11.

ԱՐԳԵՆՏԻՆԱ

       
 

Բուենոս Այրես

 

181

 

189

 

տարածք

 

111

 

62

12.

ԱՐՈՒԲԱ (15.04-15.12)

 

127

 

215

 

ԱՐՈՒԲԱ (16.12-14.04)

 

142

 

330

13.

ԱՖՂԱՆՍՏԱՆ

       
 

Քաբուլ

 

48

 

136

 

տարածք

 

30

 

57

14.

ԲԱՆԳԼԱԴԵՇ

       
 

Դակա

 

44

 

99

 

տարածք

 

20

 

33

15.

ԲԱՐԲԱԴՈՍ (16.04-15.12)

 

131

 

189

 

ԲԱՐԲԱԴՈՍ (16.12-15.04)

 

140

 

220

16.

ԲԱՀԱՄՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
(21.04-19.12)

 

153

 

203

 

ԲԱՀԱՄՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
 (20.12-20.04)

 

159

 

248

17.

ԲԱՀՐԵՅՆ

 

96

 

223

18.

ԲԵԼԳԻԱ

117

 

192

 

19.

ԲԵԼԻԶ

       
 

Բելիզ

 

108

 

137

 

տարածք

 

77

 

99

20.

ԲԵՆԻՆ

       
 

Պորտո-Նովո

 

38

 

44

 

տարածք

 

35

 

25

21.

ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
(01.12-14.12)

 

129

 

330

 

ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
(15.03-30.11)

 

143

 

367

22.

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՎԻՐՋԻՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (15.12-15.04)

 

131

 

234

 

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՎԻՐՋԻՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (16.04-14.12)

 

124

 

202

23.

ԲՈԼԻՎԻԱ

       
 

Լա Պաս

 

60

 

103

 

տարածք

 

42

 

48

24.

ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑՈԳՈՎԻՆԱ

       
 

Սարայեվո

 

95

 

95

 

տարածք

 

50

 

55

25.

ԲՈՏՍՎԱՆԱ

       
 

Գաբորոնե

 

89

 

199

 

տարածք

 

67

 

78

26.

ԲՐԱԶԻԼԻԱ

       
 

Բրազիլիա

 

90

 

167

 

տարածք

 

62

 

93

27.

ԲՐՈՒՆԵՅ

       
 

Բանդար-Սերի-Բագավան

 

72

 

167

28.

ԲՈՒԹԱՆ

       
 

Թխիմփխու

 

49

 

86

 

տարածք

 

36

 

47

29.

ԲՈՒԼՂԱՐԻԱ

       
 

Սոֆիա

 

89

 

158

 

տարածք

 

46

 

51

30.

ԲՈՒՐԿԻՆԱ ՖԱՍՈ

       
 

Ուագադուգու

 

98

 

131

 

տարածք

 

50

 

47

31.

ԲՈՒՐՈՒՆԴԻ

       
 

Բուժումբուրա

 

93

 

139

 

տարածք

 

30

 

12

32.

ԳԱԲՈՆ

       
 

Լիբրեվիլ

 

142

 

148

 

տարածք

 

49

 

66

33.

ԳԱՄԲԻԱ

       
 

Բանժուլ

 

84

 

117

 

տարածք

 

17

 

17

34.

ԳԱՅԱՆԱ

       
 

Ջորջթաուն

 

82

 

123

 

տարածք

 

35

 

41

35.

ԳԱՆԱ

       
 

Ակրա

 

73

 

156

 

տարածք

 

46

 

74

36.

ԳԵՐՄԱՆԻԱ

       
 

Բեռլին

116

 

160

 
 

տարածք

82

 

113

 

37.

ԳՎԱՏԵՄԱԼԱ

       
 

Գվատեմալա

 

98

 

98

 

տարածք

 

79

 

76

38.

ԳՎԻՆԵԱ

       
 

Կոնակրի

 

152

 

129

 

տարածք

 

41

 

37

39.

ԳՎԻՆԵԱ - ԲԻՍԱՈՒ

       
 

Բիսաու

 

109

 

164

 

տարածք

 

58

 

74

40.

ԳՐԵՆԱԴԱ (15.12-15.04)

 

126

 

174

 

ԳՐԵՆԱԴԱ (16.04-14.12)

 

120

 

124

41.

ԳՈՒԱՄ

 

104

 

211

42.

ԴԱՆԻԱ

 

163

 

207

43.

ԴՈՄԻՆԻԿԱ

 

114

 

145

44.

ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

       
 

Սանտո-Դոմինգո

 

79

 

147

 

տարածք

 

28

 

32

45.

ԵԳԻՊՏՈՍ

       
 

Կահիրե

 

107

 

148

 

տարածք

 

15

 

100

46.

ԵԹՈՎՊԻԱ

       
 

Ադիս Աբեբա

 

59

 

101

 

տարածք

 

25

 

35

47.

ԵՄԵՆ

       
 

Սանա

 

62

 

89

 

տարածք

 

50

 

33

48.

ԶԱՄԲԻԱ

       
 

Լուսակա

 

82

 

166

 

տարածք

 

37

 

66

49.

ԶԻՄԲԱԲՎԵ

       
 

Խարարե

 

70

 

105

 

տարածք

 

52

 

72

50.

ԷԿՎԱԴՈՐ

       
 

Կիտո

 

97

 

101

 

տարածք

 

39

 

52

51.

ԷՍՏՈՆԻԱ

       
 

Տալլին

89

 

92

 
 

տարածք

62

 

60

 

52.

ԷՐԻԹՐԵԱ

       
 

Ասմերա

 

74

 

41

 

տարածք

 

47

 

26

53.

ԹԱԻԼԱՆԴ

       
 

Բանգկոկ

 

115

 

134

 

տարածք

 

31

 

34

54.

ԹԵՐՔՍ ԵՎ ՔԱՅԿՈՍ

 

128

 

201

55.

ԹԻՄՈՐ ԼՈՐՈՍԵ

       
 

Դիլի

 

48

 

96

 

տարածք

 

18

 

29

56.

ԹՈՒՆԻՍ

       
 

Թունիս

 

86

 

115

 

տարածք

 

79

 

93

57.

ԹՈՒՐՔԻԱ

       
 

Անկարա

 

90

 

110

 

Ստամբուլ

 

116

 

168

 

տարածք

 

71

 

80

58.

ԻՆԴՈՆԵԶԻԱ

       
 

Ջակարտա

 

67

 

97

 

տարածք

 

44

 

48

59.

ԻՌԼԱՆԴԻԱ

90

 

134

 

60.

ԻՍԼԱՆԴԻԱ (հոկտ.- ապրիլ)

 

114

 

90

 

ԻՍԼԱՆԴԻԱ (մայիս-սեպտ.)

 

128

 

191

61.

ԻՍՊԱՆԻԱ

       
 

Մադրիդ

98

 

125

 
 

տարածք

71

 

84

 

62.

ԻՍՐԱՅԵԼ

       
 

Թել Ավիվ

 

130

 

276

 

Երուսաղեմ

 

107

 

167

 

տարածք

 

101

 

166

63.

ԻՏԱԼԻԱ

       
 

Հռոմ

136

 

167

 
 

տարածք

62

 

70

 

64.

ԻՐԱՆ

       
 

Թեհրան

 

77

 

149

 

տարածք

 

52

 

82

65.

ԻՐԱՔ

       
 

Բաղդադ

 

115

 

243

 

տարածք

 

87

 

203

66.

ԼԱՈՍ

       
 

Վյենտյան

 

54

 

89

 

տարածք

 

23

 

19

67.

ԼԱՏՎԻԱ

       
 

Ռիգա

 

90

 

152

 

տարածք

 

75

 

108

68.

ԼԵՀԱՍՏԱՆ

       
 

Վարշավա

 

126

 

161

 

տարածք

 

91

 

170

69.

ԼԵՍՈԹՈ

       
 

Մասերու

 

45

 

76

 

տարածք

 

45

 

46

70.

ԼԻԲԱՆԱՆ

       
 

Բեյրութ (01.01-14.07)

 

104

 

177

 

Բեյրութ (15.07-31.12)

 

125

 

320

 

տարածք

 

68

 

77

71.

ԼԻԲԵՐԻԱ

       
 

Մոնրովիա

 

93

 

139

 

տարածք

 

31

 

27

72.

ԼԻԲԻԱ

       
 

Տրիպոլի

 

67

 

143

 

տարածք

 

61

 

100

73.

ԼԻԽՏԵՆՇՏԱՅՆ

 

54

 

45

74.

ԼԻՏՎԱ

       
 

Վիլնյուս

 

108

 

132

 

տարածք

 

60

 

101

75.

ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ

96

 

179

 

76.

ԽՈՐՎԱԹԻԱ

       
 

Զագրեբ

 

94

 

129

 

տարածք

 

71

 

107

77.

ԿԱԲՈ-ՎԵՐԴԵԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

       
 

Պրայա

 

150

 

128

 

տարածք

 

97

 

65

78.

ԿԱՄԵՐՈՒՆ

       
 

Յաունդե

 

119

 

119

 

տարածք

 

80

 

45

79.

ԿԱՄԲՈՋԱ

       
 

Պնոմպեն

 

55

 

69

 

տարածք

 

25

 

34

80.

ԿԱՆԱԴԱ

       
 

Օտավա

 

155

 

189

 

տարածք

 

104

 

138

81.

ԿԱՆԱՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ

63

 

91

 

82.

ԿԱՏԱՐ

 

171

 

227

83.

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

       
 

Բանգի

 

77

 

87

 

տարածք

 

25

 

13

84.

ԿԻՊՐՈՍ

       
 

Նիկոսիա

88

 

116

 
 

տարածք

64

 

84

 

85.

ԿԻՐԻԲԱԹԻ

       
 

Ծննդյան կղզի

 

131

 

174

 

տարածք

 

54

 

121

86.

ԿՈԼՈՒՄԲԻԱ

       
 

Բոգոտա

 

73

 

179

 

տարածք

 

34

 

75

87.

ԿՈՄՈՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ

       
 

Մորոնի

 

87

 

136

 

տարածք

 

59

 

62

88.

ԿՈՅՄԱՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
(01.12-30.04)

 

113

 

275

 

ԿՈՅՄԱՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
(01.05-30.11)

 

101

 

235

89.

ԿՈՆԳՈ

       
 

Բրազավիլ

 

151

 

163

 

տարածք

 

83

 

62

90.

ԿՈՆԳՈՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԶԱԻՐ)

       
 

Կինշասա

 

119

 

157

 

տարածք

 

55

 

58

91.

ԿՈՍՏԱ ՌԻԿԱ

       
 

Սան Խոսե

 

92

 

138

 

տարածք

 

60

 

66

92.

ԿՈՏ Դ' ԻՎՈՒԱՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

       
 

Յամուսուկրո

 

121

 

143

 

տարածք

 

54

 

45

93.

ԿՈՐԵԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

       
 

Փխենյան

 

102

 

106

 

տարածք

 

39

 

72

94.

ԿՈՒԲԱ

       
 

Հավանա

 

70

 

119

 

տարածք

 

40

 

46

95.

ԿՈՒԿԻ ԿՂԶԻՆԵՐ

       
 

Ռարոտոնգա

 

58

 

134

 

տարածք

 

10

 

66

96.

ՀԱԻԹԻ

       
 

Պորտ-օ-Պրենս

 

107

 

137

 

տարածք

 

33

 

74

97.

ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱ

       
 

Մալաբո

 

107

 

238

 

տարածք

 

61

 

100

98.

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

       
 

Սեուլ

 

195

 

195

 

տարածք

 

87

 

87

99.

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍՈՒԴԱՆ

       
 

Խարթում

 

72

 

133

 

տարածք

 

41

 

32

100.

ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

       
 

Պրետորիա

 

96

 

185

 

տարածք

 

74

 

126

101.

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՍՈՒԴԱՆ

       
 

Ջուբա

 

54

 

110

 

տարածք

 

41

 

32

102.

ՀՆԴԿԱՍՏԱՆ

       
 

Դելի (ապրիլ-օգոստոս)

 

51

 

120

 

Դելի (սեպտեմբեր-մարտ)

 

57

 

146

 

տարածք

 

51

 

126

103.

ՀՈՆԴՈՒՐԱՍ

       
 

Տեգուսիգալպա

 

79

 

109

 

տարածք

 

44

 

50

104.

ՀՈՆԿՈՆԳ

 

153

 

239

105.

ՀՈՐԴԱՆԱՆ

       
 

Աման

 

89

 

158

 

տարածք

 

89

 

157

106.

ՀՈՐԴԱՆԱՆԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՓ

       
 

Ջերիկո

 

74

 

120

 

Գազայի հատված

 

92

 

100

 

տարածք

 

63

 

68

107.

ՀՈՒՆԱՍՏԱՆ

       
 

Աթենք

98

 

146

 
 

տարածք

56

 

80

 

108.

ՀՈՒՆԳԱՐԻԱ

 

114

 

202

109.

ՃԱՊՈՆԻԱ

       
 

Տոկիո

 

166

 

220

 

տարածք

 

101

 

129

110.

ՄԱԴԱԳԱՍԿԱՐ

       
 

Անտանանարիվու

 

87

 

130

 

տարածք

 

22

 

22

111.

ՄԱԼԱՎԻ

       
 

Լիլոնգվե

 

73

 

125

 

տարածք

 

54

 

74

112.

ՄԱԼԱԶԻԱ

       
 

Կուալա-Լումպուր

 

105

 

133

 

տարածք

 

66

 

98

113.

ՄԱԼԴԻՎՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

       
 

Մալե

 

90

 

167

 

տարածք (մայիս-հուլիս)

 

104

 

184

 

տարածք (օգոստոս-ապրիլ)

 

133

 

284

114.

ՄԱԼԹԱ

103

 

120

 

115.

ՄԱԼԻ

       
 

Բամակո

 

135

 

94

 

տարածք

 

81

 

63

116.

ՄԱԿԱՈ

 

91

 

142

117.

ՄԱՎՐԻԿԻ

       
 

Պորտ Լուի

 

106

 

180

 

տարածք

 

17

 

113

118.

ՄԱՎՐԻՏԱՆԻԱ

       
 

Նուակշոտ

 

73

 

109

 

տարածք

 

40

 

39

119.

ՄԱՐՇԱԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ

       
 

Մաջուրո

 

69

 

133

 

տարածք

 

76

 

48

120.

ՄԱՐՈԿԿՈ

       
 

Ռաբատ

 

110

 

165

 

տարածք

 

66

 

88

121.

ՄԱԿԵԴՈՆԻԱ

       
 

Սկոպյե

 

65

 

126

 

տարածք

 

47

 

63

122.

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ (Լոնդոն)

       
 

Լոնդոն

 

145

 

281

 

տարածք

 

90

 

222

123.

ՄԵՔՍԻԿԱ

       
 

Մեխիկո

 

124

 

185

 

տարածք

 

63

 

83

124.

ՄԻԿՐՈՆԵԶԻԱ

       
 

Կոսրաե

 

74

 

127

 

Պոնապե

 

76

 

96

 

Տրուկ

 

72

 

118

 

Յապ

 

83

 

214

 

տարածք

 

4

 

22

125.

ՄՅԱՆՄԱ

       
 

Յանգոն

 

43

 

60

 

տարածք

 

27

 

46

126.

ՄՈԶԱՄԲԻԿ

       
 

Մապուտու

 

108

 

137

 

տարածք

 

39

 

49

127.

ՄՈՆԱԿՈ

110

 

158

 

128.

ՄՈՆՂՈԼԻԱ

       
 

Ուլան Բատոր

 

52

 

97

 

տարածք

 

28

 

32

129.

ՄՈՆՍԵՐԱՏ

 

99

 

142

130.

ՄՈՆՏԵՆԵԳՐՈ

       
 

Պոդգորիցա

57

 

105

 
 

տարածք

36

 

45

 

131.

ՆԱՄԻԲԻԱ

       
 

Վինդհուկ

 

61

 

109

 

տարածք

 

39

 

49

132.

ՆԱՈՒՐՈՒ

 

88

 

204

133.

ՆԵՊԱԼ

       
 

Կատմանդու

 

56

 

96

 

տարածք

 

16

 

25

134.

ՆԻԳԵՐ

       
 

Նիամեյ

 

66

 

108

 

տարածք

 

58

 

68

135.

ՆԻԳԵՐԻԱ

       
 

Աբուջա

 

87

 

194

 

տարածք

 

38

 

57

136.

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ

125

 

140

 

137.

ՆԻԴԵՐԼԱՆԴՅԱՆ ԱՆՏԻԼՆԵՐ

       
 

Կուրասաո (15.04-15.12)

 

102

 

180

 

Կուրասաո (16.12-14.04)

 

110

 

235

138.

ՆԻԿԱՐԱԳՈՒԱ

       
 

Մանագուա

 

73

 

110

 

տարածք

 

43

 

62

139.

ՆԻՈՒԵ

 

68

 

175

140.

ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ

       
 

Վելինգտոն

 

138

 

127

 

տարածք

 

93

 

110

141.

ՆՈՐՎԵԳԻԱ

 

193

 

193

142.

ՇՎԵԴԻԱ

       
 

Ստոկհոլմ

 

196

 

334

 

տարածք

 

158

 

257

143.

ՇՎԵՅՑԱՐԻԱ

 

210

 

257

144.

ՇՐԻ ԼԱՆԿԱ

       
 

Կոլոմբո

 

75

 

133

 

տարածք

 

37

 

48

145.

ՉԱԴ

       
 

Նջամենա

 

134

 

128

 

տարածք

 

50

 

64

146.

ՉԵԽԻԱ

       
 

Պրահա

 

81

 

150

 

տարածք

 

26

 

52

147.

ՉԻԼԻ

       
 

Սանտիագո

 

107

 

130

 

տարածք

 

81

 

112

148.

ՉԻՆԱՍՏԱՆ

       
 

Պեկին

 

119

 

123

 

տարածք

 

58

 

86

149.

ՊԱԼԱՈՒ

 

96

 

137

150.

ՊԱԿԻՍՏԱՆ

       
 

Իսլամաբադ

 

67

 

164

 

տարածք

 

40

 

50

151.

ՊԱՆԱՄԱ

       
 

Պանամա

 

89

 

139

 

տարածք

 

42

 

35

152.

ՊԱՊՈՒԱ ՆՈՐ ԳՎԻՆԵԱ

       
 

Պորտ Մորսբի

 

128

 

347

 

տարածք

 

56

 

71

153.

ՊԱՐԱԳՎԱՅ

       
 

Ասունսյոն

 

82

 

119

 

տարածք

 

44

 

75

154.

ՊԵՐՈՒ

       
 

Լիմա

 

96

 

138

 

տարածք

 

64

 

57

155.

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ

102

 

136

 

156.

ՊՈՒԵՐՏՈ ՌԻԿՈ (20.12-30.04)

 

116

 

312

 

ՊՈՒԵՐՏՈ ՌԻԿՈ (01.12-20.12)

 

106

 

259

157.

ՋԱՄԱՅԿԱ

       
 

Քինգստոն

 

94

 

160

 

տարածք (16.04-14.12)

 

30

 

220

 

տարածք (15.12-15.04)

 

37

 

248

158.

ՋԻԲՈՒԹԻ

       
 

Ջիբութի

 

72

 

84

 

տարածք

 

47

 

57

159.

ՌՈՒԱՆԴԱ

       
 

Կիգալի

 

58

 

143

 

տարածք

 

27

 

43

160.

ՌՈՒՄԻՆԻԱ

       
 

Բուխարեստ

 

102

 

120

 

տարածք

 

57

 

70

161.

ՍԱԼՎԱԴՈՐ

       
 

Սան Սալվադոր

 

93

 

119

 

տարածք

 

48

 

47

162.

ՍԱՄՈԱ

       
 

Ապիա

 

90

 

153

 

տարածք

 

89

 

199

163.

ՍԱՆ ՏՈՄԵ ԵՎ ՊՐԻՆՍԻՊԻ

       
 

Սան Տոմե

 

58

 

77

 

տարածք

 

61

 

58

164.

ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ

       
 

Էր-Ռիադ

 

166

 

250

 

տարածք

 

85

 

128

165.

ՍԵՅՇԵԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ

 

123

 

201

166.

ՍԵՆԵԳԱԼ

       
 

Դակար

 

107

 

190

 

տարածք

 

52

 

62

167.

ՍԵՆԹ ԼՅՈՒՍԻԱ (15.04-14.12)

 

115

 

166

 

ՍԵՆԹ ԼՅՈՒՍԻԱ (15.12-14.04)

 

119

 

211

168.

ՍԵՆԹ ՎԻՆՍԵՆԹ-ԳՐԵՆԱԴԻՆ (15.04-14.12)

 

121

 

112

 

ՍԵՆԹ ՎԻՆՍԵՆԹ-ԳՐԵՆԱԴԻՆ (15.12-14.04)

 

124

 

146

169.

ՍԵՆԹ ՔԻԹՍ ԵՎ ՆԵՎԻՍ
(15.04-14.12)

 

103

 

130

 

ՍԵՆԹ ՔԻԹՍ ԵՎ ՆԵՎԻՍ
(15.12-14.04)

 

110

 

146

170.

ՍԵՐԲԻԱ

       
 

Բելգրադ

 

114

 

151

 

տարածք

 

52

 

66

171.

ՍԻԵՐԱ ԼԵՈՆ

       
 

Ֆրիթաուն

 

75

 

129

 

տարածք

 

26

 

30

172.

ՍԻՆԳԱՊՈՒՐ

 

188

 

295

173.

ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

       
 

Դամասկոս

 

97

 

189

 

տարածք

 

83

 

93

174.

ՍԼՈՎԱԿԻԱ

       
 

Բրատիսլավա

86

 

115

 
 

տարածք

78

 

103

 

175.

ՍԼՈՎԵՆԻԱ

       
 

Լյուբլյանա

66

 

139

 
 

տարածք

60

 

106

 

176.

ՍՈՄԱԼԻ

       
 

Մոգադիշո

 

23

 

155

 

տարածք

 

23

 

30

177.

ՍՈԼՈՄՈՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ

       
 

Հոնիարա

 

151

 

109

 

տարածք

 

39

 

45

178.

ՍՎԱԶԻԼԵՆԴ

       
 

Մբաբանե

 

73

 

162

 

տարածք

 

57

 

92

179.

ՕՄԱՆԻ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅՈՒՆ

       
 

Մուսքաթ

 

102

 

197

 

տարածք

 

79

 

109

180.

ՍՈՒՐԻՆԱՄ

       
 

Պարամարիբո

 

78

 

118

 

տարածք

 

43

 

59

181.

ՎԱՆՈՒԱՏՈՒ

       
 

Պորտ Վիլա

 

90

 

183

 

տարածք

 

51

 

53

182.

ՎԵՆԵՍՈՒԵԼԱ

       
 

Կարակաս

 

141

 

212

 

տարածք

 

70

 

60

183.

ՎԻԵՏՆԱՄ

       
 

Հանոյ

 

62

 

102

 

տարածք

 

33

 

46

184.

ՎԻՐՋԻՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (01.05-14.12)

 

120

 

204

 

ՎԻՐՋԻՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (15.12-30.04)

 

123

 

240

185.

ՏԱՆԶԱՆԻԱ

       
 

Դար-Էս-Սալամ

 

69

 

124

 

տարածք

 

32

 

53

186.

ՏՈԳՈ

       
 

Լոմե

 

76

 

129

 

տարածք

 

48

 

33

187.

ՏՈԿԵԼԱՈՒ

 

36

 

80

188.

ՏՈՆԳԱ

       
 

Նուկուալոֆա

 

96

 

235

 

տարածք

 

69

 

46

189.

ՏՐԻՆԻԴԱԴ ԵՎ ՏՈԲԱԳՈ

       
 

ՏՈԲԱԳՈ (15.04-15.12)

 

138

 

155

 

ՏՈԲԱԳՈ (16.12-14.04)

 

145

 

200

 

ՏՐԻՆԻԴԱԴ տարածք

 

120

 

196

190.

ՏՈՒՎԱԼՈՒ

       
 

Ֆունաֆուտի

 

49

 

127

 

տարածք

 

77

 

56

191.

ՈՒԳԱՆԴԱ

       
 

Կամպալա

 

51

 

147

 

տարածք

 

31

 

69

192.

ՈՒՐՈՒԳՎԱՅ

       
 

Մոնտեվիդեո

 

105

 

140

 

տարածք

 

54

 

81

193.

ՔԵՆԻԱ

       
 

Նայրոբի

 

108

 

192

 

տարածք

 

13

 

86

194.

ՔՈՒՎԵՅԹ

 

119

 

252

195.

ՖԻԼԻՊԻՆՆԵՐ

       
 

Մանիլա

 

82

 

133

 

տարածք

 

25

 

51

196.

ՖԻՆԼԱՆԴԻԱ

       
 

Հելսինկի

82

 

167

 
 

տարածք

87

 

115

 

197.

ՖԻՋԻ

       
 

Սուվա

 

55

 

76

 

տարածք

 

48

 

57

198.

ՖՐԱՆՍԻԱ

       
 

Փարիզ

130

 

153

 
 

տարածք

101

 

114

 

199.

ԱՊՀ անդամ երկրներ

       

200.

ԱԴՐԲԵՋԱՆ

       
 

Բաքու

 

95

 

125

 

տարածք

 

39

 

77

201.

ԲԵԼԱՌՈՒՍ

       
 

Մինսկ

 

89

 

166

 

տարածք

 

61

 

71

202.

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

       
 

Աշխաբադ

 

64

 

114

 

տարածք

 

40

 

60

203.

ՂԱԶԱԽՍՏԱՆ

       
 

Աստանա

 

131

 

161

 

տարածք

 

59

 

106

204.

ՂՐՂԶՍՏԱՆ

       
 

Բիշքեկ

 

61

 

143

 

տարածք

 

27

 

30

205.

ՄՈԼԴՈՎԱ

       
 

Քիշնև

 

76

 

130

 

տարածք

 

73

 

90

206.

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

       
 

Մոսկվա

 

171

 

304

 

Սանկտ Պետերբուրգ

 

77

 

164

 

Սոչի (01.06-15.10)

 

110

 

246

 

Սոչի (16.10-31.05)

 

97

 

152

 

Դոնի Ռոստով

 

62

 

111

 

տարածք

 

51

 

94

207.

ՎՐԱՍՏԱՆ

       
 

Թբիլիսի

 

87

 

94

 

տարածք

 

55

 

75

208.

ՏԱՋԻԿՍՏԱՆ

       
 

Դուշանբե

 

65

 

115

 

տարածք

 

25

 

21

209.

ՈՒԶԲԵԿՍՏԱՆ

       
 

Տաշքենդ

 

71

 

101

 

տարածք

 

24

 

34

210.

ՈՒԿՐԱԻՆԱ

       
 

Կիև

 

110

 

165

 

տարածք

 

59

 

76

 

(հավելվածը խմբ. 16.10.08 N 1243-Ն, 06.10.11 N 1466-Ն, 10.01.13 N 8-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան


 Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման

Գ ո ր ծ ու ղ մ ա ն  վ կ ա յ ա կ ա ն

(oրինակելի ձև)

 

___________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը)

___________________________________

___________________________________

 

Գործուղվում է ________________________________________________

(գործուղման վայրը, կազմակերպությունը)

 

Հրաման N ______________________________ ____ ______________ 200  թ.

 

Գործուղման նպատակը ___________________________________________

 

Գործուղման ժամկետը ___________ oր մինչև ____ ___________________ 200  թ.

 

 

մեկնել է ______________________  ժամանել է _______________________

 

____ ______________ 200 թ.

____ ______________ 200  թ.


Կ.Տ. ___________________________

(կամ պետական գրանցման վկայականի համարը)


Կ.Տ. ___________________________

(կամ պետական գրանցման վկայականի համարը)

____________________

____________________

(ստորագրությունը)

(ստորագրությունը)

 

մեկնել է ______________________  ժամանել է ________________________

 

____ ______________ 200 թ.

____ ______________ 200  թ.


Կ.Տ. ___________________________

(կամ պետական գրանցման վկայականի համարը)


Կ.Տ.____________________________

(կամ պետական գրանցման վկայականի համարը)

____________________

____________________

(ստորագրությունը)

(ստորագրությունը)

 

(ձևը փոփ. 24.08.06 N 1422-Ն, 16.10.08 N 1243-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի

դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման պայմանները:

2. Օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողին, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին (բացի կուրսանտներից) Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն ուսման կամ ծառայության գործուղման վայր մեկնելիս և օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս տրանսպորտից (օդային, երկաթուղային, ավտոմոբիլային` բացառությամբ տաքսիների) օգտվելու համար տարեկան մեկ անգամ տրվում է ծախսերի փոխհատուցում (լրացուցիչ արձակուրդի դեպքում` նաև մեկից ավելի): Զորային ստաժավորումը (արտադրական պրակտիկան) հիմնական արձակուրդի հետ չհամընկնելու դեպքում տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են սահմանված կարգով:

4. Սույն կարգի համաձայն փոխհատուցման ենթակա են նաև զինծառայողի ընտանիքի անդամների կողմից (ամուսին, անչափահաս երեխաներ) կատարված տրանսպորտային ծախսերը:

5. Օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելիս կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս յուրաքանչյուր անձի հաշվով փոխհատուցվում են մինչև 30 կիլոգրամ ուղեբեռի տեղափոխման տրանսպորտային ծախսերը:

6. Օտարերկրյա պետությունում ուսման կամ ծառայության գործուղված զինծառայողի կամ նրա ընտանիքի անդամի մահվան դեպքում դին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են մահացածի ընտանիքին:

7. Սույն կարգով սահմանված փոխհատուցումները տրվում են ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա:

8. Տրանսպորտային ծախսերը հիմնավորող փաստաթղթեր են համարվում տրանսպորտային միջոցի տոմսը, դրա բացակայության դեպքում` ծառայություն մատուցած ընկերության կողմից տրամադրված` մեկնելու վերաբերյալ համապատասխան հաստատող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունից մեկնելու համար ապահովագրական և ուղեբեռի վճարումները, ինչպես նաև դին տեղափոխելու ծախսերը հիմնավորող փաստաթղթերը:

9. Օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղման համար հիմք ծառայած համաձայնագրերով զինծառայողի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերն ընդունող կողմի միջոցների հաշվին իրականացվելու դեպքում` սույն որոշմամբ նախատեսված փոխհատուցումները չեն տրվում:

(հավելվածը լրաց. 10.09.09 N 1079-Ն)

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի

դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ բնակարանի ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

(վերնագիրը փոփ. 10.09.20 N 1483-Ն) 

 

1. Սույն կարգով սահմանվում են օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների` օտարերկրյա պետություններում բնակարանի համար ծախսերի փոխհատուցման պայմանները:

(1-ին կետը փոփ. 10.09.20 N 1483-Ն)

2. Օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողին օտարերկրյա պետություններում բնակարանի համար ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 10.09.20 N 1483-Ն)

3. Սույն կարգով սահմանված փոխհատուցումներն իրականացվում են հրավիրող կողմի ռազմաուսումնական հաստատությանը կից բնակելի ֆոնդի տրամադրման դեպքում` բնակելի ֆոնդի վարձավճարի չափով, իսկ նման ֆոնդի բացակայության դեպքում` զինծառայողի և սեփականատիրոջ միջև կնքված բնակարանի պայմանագրով սահմանված վարձակալության  չափով: Փոխհատուցման ամսական չափը չի կարող գերազանցել մայրաքաղաքներում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող կցորդին բնակարանի համար սահմանված գումարի չափը, իսկ այլ տարածքներում` դրա 70 տոկոսը:

(3-րդ կետը փոփ. 27.04.17 N 428-Ն, 10.09.20 N 1483-Ն)

4. Բնակարանի դիմաց ծախսերը փոխհատուցվում են ծախսերը հիմնավորող և վճարումը հաստատող փաստաթղթերի (անդորրագիր, քաղվածք անձնական հաշվից, կտրոն և այլն) հիման վրա կազմված հաշվետվությունների համաձայն:

(4-րդ կետը փոփ. 10.09.20 N 1483-Ն)

(հավելվածը լրաց. 10.09.09 N 1079-Ն, փոփ. 27.04.17 N 428-Ն, 10.09.20 N 1483-Ն)

 

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի

դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

OՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԿՆՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ OՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՄ OՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից oտարերկրյա պետություն մեկնելու կամ oտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերի փոխհատուցման կարգը:

2. Oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից oտարերկրյա պետություն մեկնելու ծախսը (տոմսերի արժեքը) վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:

3. Oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` oտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` oտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս դիվանագետին անվճար թույլատրվող ուղեբեռի քաշից ավելի բեռի համար վճարվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին, վճարման անդորրագիր ներկայացնելու դեպքում` դիվանագետին` 60 կիլոգրամ լրացուցիչ բեռի համար, ընտանիքի յուրաքանչյուր անդամին` 30 կիլոգրամ լրացուցիչ բեռի համար:

(հավելվածը լրաց. 10.09.09 N 1079-Ն)

 

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2005 թվականի

դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ

(վերնագիրը փոփ. 27.04.17 N 428-Ն, խմբ. 10.09.20 N 1483-Ն)

 

NN
ը/կ

Օտարերկրյա պետության, քաղաքի անվանումները

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, խորհրդական

Քարտուղարներ (առաջին, երկրորդ, երրորդ), կցորդ

1

2

3

4

1.

Ամերիկայի Միացյալ Նահանգներ(Վաշինգտոն)

$2,860

$2,550

2.

Ամերիկայի Միացյալ Նահանգներ
(Նյու Յորք)

$3,500

$3,400

3.

Ամերիկայի Միացյալ Նահանգներ
(Լոս Անջելես)

$2,900

$2,800

4.

Ավստրիայի Հանրապետություն
(Վիեննա)

€ 1,700

€ 1,600

5.

Արաբական Միացյալ Էմիրություններ
(Աբու Դաբի)

$2,000

$1,900

6.

Արաբական Միացյալ
Էմիրություններ (Դուբայ)

$2,100

$2,000

7.

Արգենտինայի
Հանրապետություն (Բուենոս Այրես)

$1,800

$1,700

8.

Բելառուսի
Հանրապետություն (Մինսկ)

$900

$800

9.

Բելգիայի Թագավորություն
(Բրյուսել)

€ 1,700

€ 1,600

10.

Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն
(Բրազիլիա)

$1,800

$1,700

11.

Բուլղարիայի Հանրապետություն
(Սոֆիա)

€ 1,100

€ 1,000

12.

Գերմանիայի Դաշնային
Հանրապետություն (Բեռլին)

€ 1,600

€ 1,400

13.

Եգիպտոսի Արաբական
Հանրապետություն (Կահիրե)

$1,700

$1,600

14.

Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն
(Ադիս Աբեբա)

$ 3000

$ 2000

15.

Թուրքիայի
Հանրապետություն (Ստամբուլ)

$1,300

$1,200

16.

Թուրքմենստան
(Աշխաբադ)

$900

$800

17.

Ինդոնեզիայի Հանրապետություն
(Ջակարտա)

$1,700

$1,600

18.

Իսպանիայի Թագավորություն
(Մադրիդ, Վալենսիա)

€ 1,800

€ 1,700

19.

Իսրայելի Պետություն
(Թել Ավիվ, Երուսաղեմ)

$2,200

$2,100

20.

Իտալիայի
Հանրապետություն (Հռոմ)

€ 1,750

€ 1,650

21.

Իրանի Իսլամական Հանրապետություն
(Թեհրան)

$1,200

$1,100

22.

Իրաքի Հանրապետություն
(Բաղդադ)

$1,800

$1,700

23.

Լեհաստանի
Հանրապետություն (Վարշավա)

€ 1,100

€ 1,000

24.

Լիբանանի Հանրապետություն

$1,250

$1,150

25.

Լիտվայի Հանրապետություն
(Վիլնյուս)

€ 1,200

€ 1,100

26.

Կանադա
(Օտտավա)

$1,700

$1,600

27.

Հնդկաստանի
Հանրապետություն (Դելի)

$1,250

$1,150

28.

Հունաստանի Հանրապետություն
(Աթենք)

€ 1,450

€ 1,350

29.

Ղազախստանի
Հանրապետություն (Աստանա)

$950

$850

30.

Ճապոնիա
(Տոկիո)

$4,000

$3,700

31.

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
(Լոնդոն)

£2,300

£2,200

32.

Մեքսիկայի Միացյալ
Նահանգներ (Մեխիկո)

$2,500

$2,400

33.

Մոլդովայի
Հանրապետություն (Քիշնև)

$800

$700

34.

Նիդերլանդների Թագավորություն
(Ամստերդամ, Հաագա)

€ 1,800

€ 1,700

35.

Շվեդիայի Թագավորություն
(Ստոկհոլմ)

€ 2,400

€ 2,300

36.

Շվեյցարիայի Համադաշնություն
(Ժնև)

3,500 CHF

3,400 CHF

37.

Չեխիայի Հանրապետություն
(Պրահա)

€ 1,450

€ 1,350

38.

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
(Պեկին)

$1,400

$1,300

39.

Ռումինիայի Հանրապետություն
(Բուխարեստ)

€ 1,000

€ 900

40.

Ռուսաստանի Դաշնություն
(Մոսկվա)

$1,900

$1,800

41.

Ռուսաստանի Դաշնություն
(Սանկտ Պետերբուրգ)

$1,250

$1,150

42.

Ռուսաստանի Դաշնություն
(Դոնի Ռոստով)

$1,200

$1,100

43.

Ռուսաստանի Դաշնություն
(Սոչի)

$1,300

$1,200

44.

Սիրիայի Արաբական Հանրապետություն
(Դամասկոս)

$1,000

$900

45.

Սիրիայի Արաբական
Հանրապետություն (Հալեպ)

$800

$750

46.

Վատիկան

€ 1,750

€ 1,650

47.

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն
(Հանոյ)

$1,100

$1,000

48.

Վրաստան
(Թբիլիսի)

$700

$650

49.

Վրաստան
(Բաթում)

$700

$600

50.

Ուկրաինա
(Կիև)

$1,400

$1,300

51.

Ուկրաինա
(Օդեսա)

$1,100

$1,000

52.

Քատարի Պետություն
(Դոհա)

$ 2,840

$ 2,740

53.

Քուվեյթի Պետություն
(Էլ Քուվեյթ)

$3,200

$3,100

54.

Ֆրանսիայի Հանրապետություն
(Փարիզ)

€ 2,600

€ 2,500

55.

Ֆրանսիայի
Հանրապետություն (Ստրասբուրգ)

€ 1,450

€ 1,350

56.

Ֆրանսիայի
Հանրապետություն (Լիոն)

€ 1,250

€ 1,150

57.

Ֆրանսիայի
Հանրապետություն (Մարսել)

€ 1,250

€ 1,150

(հավելվածը լրաց. 10.09.09 N 1079-Ն, խմբ. 04.03.10 N 239-Ն, փոփ. 27.04.17 N 428-Ն, խմբ. 10.09.20 N 1483-Ն)

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան