ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 սեպտեմբերի 2020 թվականի N 523-Ա
«ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 16,000,000 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. սեպտեմբերի 2 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. սեպտեմբերի 2-ի N 523-Ա որոշման |
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. |
Ծրագրի նպատակը |
«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության բարելավում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Կովկասի Բնության Հիմնադրամ |
4. |
Ծրագրի կատարող |
«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ, ՀՎՀՀ՝ 00804807 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, բնագավառը՝ շրջակա միջավայրի պահպանություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
16 000 000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի օգոստոսի 8-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի Բնության Հիմնադրամի և «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի միջև 08.06.2020 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2020 թվականի ծրագիր` 08.08.2020թ. – 31.12.2020թ. – 16 000.0 հազար դրամ, այդ թվում` 1. «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքի բարեկարգում (3-4-րդ եռամսյակներ) – 3100.0 հազար դրամ, 2. Արտահագուստի ձեռքբերում (3-4-րդ եռամսյակներ) – 4400.0 հազար դրամ, 3. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (3-4-րդ եռամսյակներ) – 8500.0 հազար դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքի բարեկարգում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 3100.0 հազար դրամ,
2. Արտահագուստի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 4400.0 հազար դրամ, այդ թվում`
● Արտահագուստ աշխատակիցների համար՝ 80 լրակազմ – 4400.0 հազար դրամ,
3. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 8500.0 հազար դրամ, այդ թվում`
● Հրշեջ մեքենա՝ 1 հատ – 3500.0 հազար դրամ, ● Զբոսանքի էլեկտրական մեքենա՝ 1 հատ – 5000.0 հազար դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, Շրջակա միջավայրի նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, շրջակա միջավայրի նախարարությանը և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |