Գլխավոր տեղեկություն
Համար
N 1513-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.09.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.07-2020.09.20 Պաշտոնական հրապարակման օրը 11.09.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2020

 

11.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2020 թվականի N 1513-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 771-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի «Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված առաջին ծրագիրը հաստատելու մասին» N 771-Լ որոշման հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կնքել ներդրումային պայմանագիր Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի և ֆոնդի կառավարչի միջև, որում կնախատեսվեն առնվազն հետևյալ պայմանները՝

1) ֆոնդում պետության մասնակցության առավելագույն ժամանակահատված է հանդիսանում ֆոնդի փայերի առաջին տեղաբաշխման պահից հաշված 10 տարին։ Ընդ որում, առաջին 5 տարին հանդիսանում է ֆոնդի ակտիվ ներդրումային ժամանակահատված, իսկ դրան հաջորդող 5 տարին՝ ֆոնդի ակտիվների իրացման (լիկվիդացիա) և պետության փայերի մարման ժամանակահատված.

2) ֆոնդի սպասվող եկամտաբերությունը (Internal Rate of Return) կազմում է առնվազն 8 տոկոս.

3) մեկ առևտրային կազմակերպությունում, ինչպես նաև փոխկապակցված ընկերություններում ֆոնդի մասնակցության հանրագումարը պետք է կազմի առնվազն 0.5 մլն ԱՄՆ-ի դոլարին և առավելագույնը 4 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

4) կազմակերպությունում սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված սահմանաչափերի պահպանմամբ ներդրումները ֆոնդի կողմից կարող են իրականացվել տրանշերով, որոնցից յուրաքանչյուրի նվազագույն չափը պետք է կազմի 100 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, սակայն ոչ պակաս, քան ընկերությունում ֆոնդի հանձնառված ընդհանուր մասնակցության 20 տոկոսը.

5) ֆոնդի կողմից ներդրումներ կարող են իրականացվել այն առևտրային կազմակերպություններում, որոնք՝

ա. ֆոնդի կողմից ներդրման իրականացման դեպքում միաժամանակ կստանան առնվազն նույն չափով ներդրում մասնավոր ներդրողից: Ընդ որում, նոր մեկնարկող ծրագրերի դեպքում մասնավոր ներդրումը պետք է իրականացվի դրամական միջոցներով: Ֆոնդի և մասնավոր ներդրողի ներդրումների արդյունքում կազմակերպության սեփական կապիտալը պետք է ավելանա այդ ներդրումների հանրագումարի չափով: Այն դեպքում, երբ ֆոնդի կողմից ներդրումն իրականացվում է արդեն մեկնարկած ներդրումային ծրագրում, սույն պարբերությամբ նախատեսված պայմանը համարվում է բավարարված, եթե ֆոնդի կողմից ներդրման իրականացման պահին կազմակերպության զուտ ակտիվների արժեքը գերազանցում է ֆոնդի ներդրման ընդհանուր արժեքը, և առնվազն ֆոնդի մասնակցության արժեքին համարժեք ակտիվները երրորդ անձանց պահանջներով ծանրաբեռնված չեն,

բ. ֆոնդի և մասնավոր ներդրողի կողմից ներդրման իրականացման դեպքում կազմակերպությունը միևնույն ժամանակ կստանա առնվազն այդ ներդրումների հանրագումարի չափով վարկային միջոցներ.

6) պետության մասնակցության դիմաց ֆոնդի կառավարչի պարգևավճարը պետք է կազմի պետությանը պատկանող փայերի մարման արժեքի և դրանց ձեռքբերման արժեքի դրական տարբերության՝ սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված տարեկան սպասվող նվազագույն եկամտաբերությունը (Internal Rate of Return) գերազանցող մասի 10 տոկոսը և վճարվի փայերի մարման ժամանակահատվածում.

7) ֆոնդում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռք բերված փայերի դիմաց ստացված միջոցները և դրանց չտեղաբաշխված մասի՝ որպես ավանդ ներդնելու արդյունքում ստացվելիք տոկոսային եկամուտները պետք է օգտագործվեն ներդրումների իրականացման նպատակով` բացառությամբ ֆոնդի կանոններով նախատեսված ընթացիկ ծախսերի, որոնց տարեկան ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի ֆոնդի՝ սույն կետի 5-րդ ենթակետով նախատեսված չափանիշներին համապատասխանող ընկերություններում փաստացի մասնակցության մեկ տոկոսը կազմող գումարի չափը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան