10.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2020 թվականի N 1479-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1458-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱԷՍ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնություն կիրառելու մասին» N 1458-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) հավելվածի 1-ին կետի «Ծագման երկիրը» սյունակը «ԱՄՆ» բառից հետո լրացնել «Գերմանիա, Թուրքիա, Իրան, Չինաստան, Կորեա, ԱՄԷ» բառերով.
2) 2-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակից հանել «K2220» տառը և թիվը, իսկ 2-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Բելգիա» բառից հետո լրացնել «Ֆրանսիա, Թուրքիա, Իրան, Չինաստան, Կորեա» բառերով.
3) 3-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակից հանել «T1» տառը և թիվը, իսկ 3-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Իրան» բառից հետո լրացնել «Թուրքիա, Գերմանիա, Չինաստան, Կորեա, ԱՄՆ» բառերով.
4) 4-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակից հանել «T3» տառը և թիվը, իսկ 4-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Իրան» բառից հետո լրացնել «Թուրքիա, Գերմանիա, Չինաստան, Կորեա, ԱՄՆ» բառերով.
5) 5-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակից հանել «Kleiberit» բառը, իսկ 5-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Գերմանիա» բառից հետո լրացնել «Իտալիա, Թուրքիա, Իրան, Կորեա, Ուկրաինա» բառերով.
6) 6-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակից հանել «Kleiberit» բառը, իսկ 6-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Գերմանիա» բառից հետո լրացնել «Իտալիա, Թուրքիա, Իրան, Կորեա, Չինաստան» բառերով.
7) 7-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Գերմանիա» բառից հետո լրացնել «Իտալիա, Թուրքիա, Իրան, Կորեա, Չինաստան» բառերով.
8) 8-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակից հանել «LG HAUSYS» բառերը, իսկ 8-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Կորեա» բառից հետո լրացնել «Թուրքիա, Գերմանիա, Իտալիա, Չինաստան» բառերով.
9) 9-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակից հանել «DOW PARALOID KM1» բառերը, իսկ 9-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «ԱՄՆ» բառից հետո լրացնել «Թուրքիա, Չինաստան, Գերմանիա, Կորեա» բառերով.
10) 10-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակից հանել «BAERLOCHER BAEROPAN FP-3» բառերը, իսկ 10-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Գերմանիա» բառից հետո լրացնել «ԱՄՆ, Թուրքիա, Չինաստան, Կորեա» բառերով.
11) 11-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակից հանել «ADIN-TAPE PC-14» բառերը, իսկ 11-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Թուրքիա» բառից հետո լրացնել «Գերմանիա, Չինաստան, Կորեա» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|