Գլխավոր տեղեկություն
Համար
N 1480-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.09.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.07-2020.09.20 Պաշտոնական հրապարակման օրը 11.09.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2020

 

10.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

            

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 2020 թվականի N 1480-Լ

      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը հաստատելու մասին» N 355-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

1) 4-րդ կետը «վարկերի» բառից հետո լրացնել «(սարքերի և սարքավորումների գնման դեպքում նաև լիզինգի)» բառերով.

2) 7-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

     

7․ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

     

13. Այն տնտեսավարողները, որոնք իրենց կանոնադրական կապիտալում 2020 թվականի ընթացքում կիրականացնեն 25 մլն դրամ և ավել գումարի չափով ներդրում, կարող են օգտվել սույն գլխում նկարագրված վարկավորման արտոնյալ գործիքակազմից ողջ ծավալով՝ անկախ նախկինում սույն որոշմամբ հաստատված միջոցառումից օգտվելու հանգամանքից և վարկավորման ծավալից ու պայմաններից:

14. Տնտեսավարողը, որի կանոնադրական կապիտալում 25 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարվել 2020 թվականի ընթացքում, օգտվում է հետևյալ հավելյալ բոլոր արտոնություններից՝

1) սույն հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված սուբսիդավորումն իրականացվում է վարկի մինչև 30 ամիս ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում՝ 9-ամսյա ժամանակահատվածի համար.

2) սույն հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը սահմանվում է 300 մլն դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում՝ 150 մլն դրամին համարժեք.

3) սույն հավելվածի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված սուբսիդավորման չափերն ավելանում են 0,25 %-ի չափով (բացառությամբ ամբողջությամբ սուբսիդավորման դեպքերի):

15. Տնտեսավարողը, որի կանոնադրական կապիտալում 50 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարվել 2020 թվականի ընթացքում, օգտվում է հետևյալ հավելյալ բոլոր արտոնություններից՝

1) սույն հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված սուբսիդավորումն իրականացվում է վարկի մինչև 36 ամիս ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում՝ 12-ամսյա ժամանակահատվածի համար.

2) սույն հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը սահմանվում է 400 մլն դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում՝ 200 մլն դրամին համարժեք.

3) սույն հավելվածի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված սուբսիդավորման չափերն ավելանում են 0,5 %-ի չափով (բացառությամբ ամբողջությամբ սուբսիդավորման դեպքերի):»:

16. Տնտեսավարողը, որի կանոնադրական կապիտալում 100 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարվել 2020 թվականի ընթացքում, օգտվում է հետևյալ հավելյալ բոլոր արտոնություններից՝

1) սույն հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված սուբսիդավորումն իրականացվում է վարկի մինչև 48 ամիս ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում՝ 24-ամսյա ժամանակահատվածի համար.

2) սույն հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը սահմանվում է 500 մլն դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում՝ 250 մլն դրամին համարժեք.

3) սույն հավելվածի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված սուբսիդավորման չափերն ավելանում են 1 %-ի չափով (բացառությամբ ամբողջությամբ սուբսիդավորման դեպքերի):

17. Սույն հավելվածի 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերում նշված կանոնադրական կապիտալի ավելացումները պետք է իրականացված լինեն դրամական միջոցների տեսքով ներդրումների հաշվին: Ընդ որում, սուբսիդավորման ողջ ժամանակահատվածում կանոնադրական կապիտալի նվազեցում չի թույլատրվում:

18. Սույն հավելվածի 17-րդ կետում նշված պայմանի խախտման դեպքում տվյալ տնտեսավարողին տրամադրված վարկը ենթակա է մարման բացահայտումից հետո անհապաղ, իսկ պետության կողմից վճարված սուբսիդավորման գումարները բանկի միջոցով ենթակա են վերադարձման սուբսիդավորված գումարի կրկնակի չափով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

        

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2020 թվական: