Գլխավոր տեղեկություն
Համար
N 1451-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.09.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2020 թվականի N 1451-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 678-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 678-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) հավելվածը 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16-19-րդ կետերով.

 
 «

16.

9616109000

Սրվակների

պլաստմասսայե հեղուկացիր գլխիկներ

Պլաստմասսայե հեղուկացիր գլխիկներ- նախատեսված է ընկերության հեղուկ դեղաձևերի փաթեթավորման համար, որի մեկ փչոցը համարժեք է 1 մլ հեղուկի։ Ցողացրի բարձրությունը կազմում է 34,5 մմ, տրամագիծը՝ 27,5 մմ

կգ

3 000

Չինաստան, Իրան

15 680 000

17.

2905450009

Գլիցերին (Glycerol BP)

դեղագործական ակտիվ դեղանյութ

կգ

2000

Չեխիա, Հնդկաստան, Չինաստան

33 000 000

18.

7010907900

Ապակյա դեղագործական սրվակներ

սրվակներ` 30 մլ

հատ

165 000

Իրան, Գերմանիա, Չինաստան

6 322 000

19.

3923509000

Պոլիմերային կափարիչներ դեղագործական սրվակների համար

պոլիմերային կափարիչներ

կգ

700

Իրան, Գերմանիա, Չինաստան

7 900 000

 ».

 

2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «192 890 000» թիվը փոխարինել «255 792 000» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. սեպտեմբերի 4

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան