Գլխավոր տեղեկություն
Համար
N 267-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.09.2020-02.09.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.24-2020.09.06 Պաշտոնական հրապարակման օրը 01.09.2020
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
01.09.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
01.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.09.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 սեպտեմբերի, 2020 թվական N 267-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 19-ի 418-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի օգոստոսի 31-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) «Լյուքս Օիլ» ՍՊԸ, ք. Երևան, Արցախի փ. 23 (ՀՎՀՀ 00487034).

2. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2020 թվական: