Գլխավոր տեղեկություն
Համար
N 1464-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.09.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 09.09.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2020 թվականի N 1464-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 412-Լ, ՄԱՐՏԻ 31-Ի N 418-Լ, ԱՊՐԻԼԻ 2-Ի N 427-Լ, ԱՊՐԻԼԻ 3-Ի N 460-Լ, ԱՊՐԻԼԻ 6-Ի N 484-Լ, ԱՊՐԻԼԻ 9-Ի N 507-Լ ԵՎ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 536-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 412-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

1) 8-րդ կետը «հիման վրա» բառերից հետո լրացնել «, եթե դիմումը ներկայացվում է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը (ներառյալ)» բառերով.

2) 9-րդ կետը «նախարարության» բառից հետո լրացնել «սոցիալական ապահովության ծառայության» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 31-ի «Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված ծնողներին հրատապ դրամական աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 418-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով.

«4. Սույն որոշմամբ հաստատված կարգի կիրառությունը, բացառությամբ 11-րդ, 11.1-ին, 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերի, դադարեցվում է 2020 թվականի նոյեմբերի 1-ից, իսկ 14-րդ կետն ուժը կորցնում է 2021 թվականի փետրվարի 1-ից:».

2) հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով.

«6.1. Պետական եկամուտների կոմիտեն շահառուների ցանկը ձևավորում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողների դիմումների կամ ՔԿԱԳ-ից ստացված տվյալների հիման վրա:».

3) հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն կարգի 6.1-ին կետում նշված կարգով ձևավորված շահառուների ցանկը Ծառայությանը տրամադրվում է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 15-ը:».

4) հավելվածը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.

«10.1. Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված շահառուների ցանկում ընդգրկված ծնողը (ում սույն կարգի շրջանակներում որևէ երեխայի համար արդեն վճարվել է դրամական աջակցություն) շահառուների ցանկում չներառված իր երեխայի համար (եթե Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած շահառուների ցուցակում չեն ներառվել բոլոր երեխաները) մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը (ներառյալ) Ծառայությանը ներկայացնում է գրավոր դիմում՝ դիմումին կցելով շահառուների ցուցակում չներառված երեխայի ծննդյան վկայականի, նրա ծնողների անձը հաստատող փաստաթղթերի լուսապատճենը: Սույն կետով սահմանված կարգով երեխայի համար դրամական աջակցություն հաշվարկելու և վճարելու նպատակով լրացուցիչ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտության դեպքում Ծառայությունը դիմում է ՔԿԱԳ մարմնին: ՔԿԱԳ մարմինը Ծառայության կողմից պահանջվող տեղեկատվությունը տրամադրում է հնգօրյա ժամկետում: Սույն կետում նշված երեխայի համար հրատապ դրամական աջակցությունը հաշվարկվում է (վճարվում է), եթե երեխան նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա։ Ընդ որում, այս դեպքում հրատապ դրամական աջակցությունը հաշվարկվում է (վճարվում է), եթե ծննդյան վկայականում այդ երեխայի հոր և մոր վերաբերյալ տվյալները համապատասխանում են շահառուների ցանկում ներառված երեխայի հոր և մոր վերաբերյալ տվյալներին։».

5) հավելվածը 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին կետով.

«11.1. Եթե Պետական եկամուտների կոմիտեի կողմից Ծառայությանը տրամադրված՝ սույն կարգի 5-րդ կետում նշված տվյալներում (շահառուների ցանկ ներառված ընտանիքի տվյալներում) կատարվում է փոփոխություն և տրամադրված նոր տվյալներով ընտանիքին չի կարող նշանակվել և վճարվել հրատապ դրամական աջակցություն, ապա Ծառայությունը նոր տվյալներն ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է բանկին և պահանջում գումարը վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Եթե պահանջն ստանալու օրվա դրությամբ գումարը դեռևս չի կանխիկացվել, բանկը ոչ ուշ, քան պահանջն ստանալու հաջորդ աշխատանքային օրը գումարը փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ դրա մասին տեղեկացնելով Ծառայությանը: Եթե գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու պահանջն ստանալու օրվա դրությամբ գումարն արդեն կանխիկացվել է, ապա դրա մասին ևս բանկը տեղեկացնում է Ծառայությանը: Կանխիկացված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չի վերադարձվում:»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը հաստատելու մասին» N 427-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

1) 4-րդ կետը «հիման վրա» բառերից հետո լրացնել «, եթե դիմումը ներկայացվում է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը (ներառյալ)» բառերով.

2) 5-րդ կետը «նախարարության» բառից հետո լրացնել «սոցիալական ապահովության ծառայության» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 3-ի «Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված անձանց միանվագ աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 460-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով.

«4. Սույն կարգի կիրառությունը, բացառությամբ 7-րդ, 7.1-ին, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերի, դադարեցվում է 2020 թվականի նոյեմբերի 1-ից, իսկ 9-րդ կետն ուժը կորցնում է 2021 թվականի փետրվարի 1-ից։».

2) հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով.

«7.1. Եթե Պետական եկամուտների կոմիտեի կողմից Ծառայությանը տրամադրված՝ սույն կարգի 4-րդ կետում նշված տվյալներում կատարվում է փոփոխություն և տրամադրված նոր տվյալներով կամ կատարված լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ անձին չի կարող նշանակվել և վճարվել միանվագ աջակցություն, ապա Ծառայությունը դրա մասին տեղեկացնում է բանկին և պահանջում գումարը վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Եթե պահանջն ստանալու օրվա դրությամբ գումարը դեռևս չի կանխիկացվել, բանկը ոչ ուշ, քան պահանջն ստանալու հաջորդ աշխատանքային օրը գումարը փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ դրա մասին տեղեկացնելով Ծառայությանը: Եթե գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու պահանջն ստանալու օրվա դրությամբ գումարն արդեն կանխիկացվել է, ապա դրա մասին ևս բանկը տեղեկացնում է Ծառայությանը: Կանխիկացված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չի վերադարձվում:»:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 6-ի «Կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կնոջը միանվագ դրամական օժանդակություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 484-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով.

«5. Սույն կարգի կիրառությունը, բացառությամբ 10-րդ, 10.1-ին, 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերի, դադարեցվում է 2020 թվականի նոյեմբերի 1-ից, իսկ 12-րդ կետն ուժը կորցնում է 2021 թվականի փետրվարի 1-ից։».

2) հավելվածը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.

«10.1. Եթե Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից Ծառայությանը տրամադրված՝ սույն կարգի 6-րդ կետում նշված տվյալներում կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից Ծառայությանը տրամադրված՝ սույն կարգի 7-րդ կետում նշված տվյալներում կատարվել է փոփոխություն և տրամադրված նոր տվյալներով անձին չի կարող նշանակվել և վճարվել միանվագ դրամական օժանդակություն, ապա Ծառայությունը դրա մասին տեղեկացնում է բանկին և պահանջում գումարը վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Եթե պահանջն ստանալու օրվա դրությամբ գումարը դեռևս չի կանխիկացվել, բանկը ոչ ուշ, քան պահանջն ստանալու հաջորդ աշխատանքային օրը գումարը փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ դրա մասին տեղեկացնելով Ծառայությանը: Եթե գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու պահանջն ստանալու օրվա դրությամբ գումարն արդեն կանխիկացվել է, ապա դրա մասին ևս բանկը տեղեկացնում է Ծառայությանը: Կանխիկացված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չի վերադարձվում:».

3) հավելվածը 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15-րդ կետով.

«15. Միանվագ դրամական օժանդակությունը վճարվում է, եթե շահառուն (հղի կինը) բժշկական կազմակերպություններում հաշվառվել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 15-ը։»:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի «Կորոնավիրուսի հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին) և անհատ ձեռնարկատերերին միանվագ աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 507-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով.

«3. Սույն կարգի կիրառությունը, բացառությամբ 20-րդ կետի 2-րդ ենթակետի, 20.1-ին, 22-րդ, 23-րդ և 24-րդ կետերի, դադարեցվում է 2020 թվականի նոյեմբերի 1-ից, իսկ 24-րդ կետն ուժը կորցնում է 2021 թվականի փետրվարի 1-ից:».

2) հավելվածի 14-րդ կետը «միջավայր և» բառերից հետո լրացնել «, մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը (ներառյալ),» բառերով.

3) հավելվածը 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20.1-ին կետով.

«20.1. Եթե Պետական եկամուտների կոմիտեի կողմից Ծառայությանը տրամադրված՝ սույն կարգի 3-րդ կետում նշված տվյալներում կատարվում է փոփոխություն և տրամադրված նոր տվյալներով անձին չի կարող նշանակվել և վճարվել միանվագ աջակցություն, ապա Ծառայությունը դրա մասին տեղեկացնում է բանկին և պահանջում գումարը վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Բանկը՝

1) գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցված լինելու դեպքում, շահառուի համաձայնությամբ, նրա բանկային հաշվից հետ է գանձում գումարը (բավարար միջոցներ չլինելու դեպքում` բանկային հաշվում առկա հասանելի մնացորդի չափով) և ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը փոխանցում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` դրա մասին տեղեկացնելով Ծառայությանը: Եթե շահառուի քարտային հաշվի մնացորդը 0 դրամ է, դրա մասին ևս բանկը տեղեկացնում է Ծառայությանը.

2) գումարն առանց շահառուի քարտային հաշվի փոխանցված լինելու դեպքում, եթե պահանջն ստանալու օրվա դրությամբ գումարը դեռևս չի կանխիկացվել, ոչ ուշ, քան պահանջն ստանալու հաջորդ աշխատանքային օրը գումարը փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ դրա մասին տեղեկացնելով Ծառայությանը:

Սույն կետում նշված դեպքում, եթե գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու պահանջը բանկի կողմից ստանալու օրվա դրությամբ շահառուի քարտային հաշվի մնացորդը 0 դրամ է (գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցված լինելու դեպքում) կամ գումարն արդեն կանխիկացվել է (գումարն առանց շահառուի քարտային հաշվի փոխանցված լինելու դեպքում), ապա գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չի վերադարձվում:».

4) հավելվածի 21-րդ կետում «և» բառը փոխարինել «կամ» բառով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 10-ի «Կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած՝ մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին միանվագ աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 427-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 536-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով.

«4. Սույն կարգի կիրառությունը, բացառությամբ 25-րդ կետի 2-րդ ենթակետի, 25.1-ին, 27-րդ, 28-րդ և 29-րդ կետերի, դադարեցվում է 2020 թվականի նոյեմբերի 1-ից, իսկ 29-րդ կետն ուժը կորցնում է 2021 թվականի փետրվարի 1-ից:».

2) հավելվածի 3-րդ կետը «միջավայր և» բառերից հետո լրացնել «, մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը (ներառյալ),» բառերով.

3) հավելվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե սույն կետում նշված փաստաթղթերը տրված են օտարերկրյա կազմակերպությունների (հաստատությունների) կողմից, ապա դրանք ներկայացվում են նաև նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերի (երբ լրացված են ռուսերեն):».

4) հավելվածը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին կետով.

«8.1. Սույն կարգի 8-րդ կետի 3-րդ ենթակետում նշված՝ երեխաների և նրանց ծնողների վերաբերյալ, ինչպես նաև մահվան ակտերի վերաբերյալ տվյալները, ինչպես նաև տրամադրված տվյալների փոփոխությունները ՔԿԱԳ մարմինները Ծառայության հետ փոխհամաձայնեցված տարբերակով՝ էլեկտրոնային եղանակով տրամադրում են շաբաթական պարբերությամբ՝ հիմք ընդունելով ներկայացնելու օրվա դրությամբ առկա տվյալները:».

5) հավելվածի 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով.

«7) երեխայի ծնողները կամ միայնակ ծնողը կամ խնամակալը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն:».

6) հավելվածը 25-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 25.1-ին կետով.

«25.1. Եթե սույն կարգի 6-րդ, 8-րդ, 9.1-ին և 22-րդ կետերով սահմանված կարգով պետական մարմինների կողմից տրամադրված կամ շտեմարանում առկա տվյալներում կատարվում է փոփոխություն և տրամադրված նոր տվյալներով կամ կատարված լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ անձին չի կարող նշանակվել և վճարվել միանվագ աջակցություն, ապա Ծառայությունը դրա մասին տեղեկացնում է բանկին և պահանջում գումարը վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Բանկը`

1) գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցված լինելու դեպքում, շահառուի համաձայնությամբ, նրա բանկային հաշվից հետ է գանձում գումարը (բավարար միջոցներ չլինելու դեպքում` բանկային հաշվում առկա հասանելի մնացորդի չափով) և ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը փոխանցում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` դրա մասին տեղեկացնելով Ծառայությանը: Եթե գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու պահանջն ստանալու օրվա դրությամբ շահառուի քարտային հաշվի մնացորդը 0 դրամ է, դրա մասին ևս բանկը տեղեկացնում է Ծառայությանը.

2) գումարն առանց շահառուի քարտային հաշվի փոխանցված լինելու դեպքում, եթե գումարը դեռևս չի կանխիկացվել, ոչ ուշ, քան տեղեկատվությունն ստանալու հաջորդ աշխատանքային օրը գումարը փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ դրա մասին տեղեկացնելով Ծառայությանը: Եթե գումարն արդեն կանխիկացվել է, դրա մասին ևս բանկը տեղեկացնում է Ծառայությանը:

Սույն կետում նշված դեպքում, եթե գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու պահանջը բանկի կողմից ստանալու օրվա դրությամբ շահառուի քարտային հաշվի մնացորդը 0 դրամ է (գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցված լինելու դեպքում) կամ գումարն արդեն կանխիկացվել է (գումարն առանց շահառուի քարտային հաշվի փոխանցված լինելու դեպքում), ապա գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չի վերադարձվում:».

7) հավելվածի 26-րդ կետում «և էլեկտրոնային» բառերը փոխարինել «կամ էլեկտրոնային» բառերով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառումը հաստատելու մասին» N 358-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 410-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 411-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 412-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը հաստատելու մասին» N 427-Լ որոշումներով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում նշանակված, սակայն շահառուի (ում անունով կամ ում քարտային հաշվին փոխանցվել է աջակցության գումարը) մահվան պատճառով չվճարված գումարները վճարելու համար շահառուի մահվան ամսվանից հետո` վեց ամսվա ընթացքում, շահառուի օրինական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն (այսուհետ՝ Ծառայություն) է ներկայացնում`

1) դիմում, որում ներառվում են`

ա. շահառուի օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,

բ. մահացած շահառուի անունը, ազգանունը, մահվան օրը, ամիսը, տարեթիվը,

գ. անհրաժեշտության դեպքում, եթե աջակցությունը տրամադրվել է երեխայի համար, երեխայի անունը, ազգանունը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ում համար նշանակվել է գումարը,

դ. բջջային հեռախոսահամարը, որին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով պետք է տեղեկացնել դիմումի պատասխանը.

2) շահառուի մահվան վկայականը.

3) մահացած շահառուի օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը.

4) անհրաժեշտության դեպքում, եթե աջակցությունը տրամադրվել է երեխայի համար, երեխայի (ում համար նշանակվել է միանվագ աջակցությունը) ծնողը, որդեգրողը կամ խնամակալը հանդիսանալը հաստատող փաստաթղթեր (երեխայի ծննդյան վկայականը, ըստ անհրաժեշտության, ամուսնության վկայական, հայրության շահառուի ճանաչման վկայական, դատարանի վճիռ և այլն).

5) շահառուի մահվան օրվա դրությամբ բնակության միևնույն վայրում նրա հետ հաշվառված չլինելու դեպքում՝ ամուսինը ներկայացնում է ամուսնության վկայականը, երեխան` ծննդյան վկայականը, իսկ եթե աջակցությունը տրամադրվել է երեխայի համար՝ երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը լինելը հավաստող փաստաթղթեր (ամուսնության վկայական, երեխայի ծննդյան վկայական, խնամակալի դեպքում՝ նաև խնամակալություն սահմանելու (խնամակալ ճանաչելու) մասին փաստաթուղթ).

6) բանկի անվանումը և շահառուի օրինական ներկայացուցչի քարտային հաշվի համարը, որին պետք է փոխանցել շահառուի մահվան պատճառով չվճարված գումարը:

Սույն կետի իմաստով շահառուի օրինական ներկայացուցիչ է համարվում շահառուի ամուսինը կամ 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխան և Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ շահառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում (հասցեում) հաշվառված ընտանիքի այլ անդամը, իսկ եթե աջակցությունը տրամադրվել է երեխայի համար՝ երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը:

9. Սույն որոշման 8-րդ կետով սահմանված կարգով ներկայացված և առկա տեղեկատվության հիման վրա Ծառայությունը որոշում է`

1) մերժել նշանակված, սակայն ծնողի մահվան պատճառով չվճարված գումարը շահառուի օրինական ներկայացուցչին վճարելը, եթե ներկայացված փաստաթղթերը և առկա տեղեկատվությունը բավարար չէ չվճարված միանվագ աջակցությունը վճարելու համար կամ սույն որոշման 8-րդ կետում նշված դիմումը ներկայացվել է շահառուի մահվան ամսվանից վեց ամիս հետո.

2) նշանակված, սակայն ծնողի մահվան պատճառով չվճարված գումարը վճարել շահառուի օրինական ներկայացուցչին:

Սույն կետում ընդունած որոշման վերաբերյալ Ծառայությունը տեղեկացնում է շահառուի օրինական ներկայացուցչին՝ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով դիմումում նշված բջջային հեռախոսահամարին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխ
վարչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

2020 թ. սեպտեմբերի 4

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան