ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 2020 թվականի ք. Երևան |
թիվ 90-Ա |
«ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 48-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու մասին 2020 թվականի օգոստոսի 5-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել «ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ ընկերության դիմումը և տրամադրել ՀՀ Կոտայքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. Հակոբյան |
2020 թ. սեպտեմբերի 4 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 սեպտեմբերի 2020 թվական: