Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-224
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (18.10.2001-10.04.2004)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.10.18/32(164) Հոդ.757
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.09.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.04.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության պետին, հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանումների պետերին, ինչպես նաև հարկադիր կատարումն ապահովող պաշտոնատար անձանց (այսուհետ` հարկադիր կատարողներ) նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` գլխավոր հարկադիր կատարողի ներկայացմամբ:

Քաղաքացին չի կարող հարկադիր կատարող նշանակվել, եթե`

1) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատապարտվել է հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.

3) օրենսդրության համաձայն չի կարող զբաղեցնել պետական պաշտոն կամ նշանակվել հարկադիր կատարող:»:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 6. Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության պետի լիազորությունները

 

Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության պետը`

1) կազմակերպում և վերահսկում է վարչության աշխատանքները.

2) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և գլխավոր հարկադիր կատարողի հրամանների, կարգադրությունների կատարման ընթացքի վերահսկողությունը հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանումների կողմից և համակարգում է նրանց աշխատանքները.

3) սահմանված կարգով գլխավոր հարկադիր կատարողին է ներկայացնում հարկադիր կատարման մարզային ծառայությունների աշխատավարձի ֆոնդերի, հաստիքների և կառուցվածքի նպատակային բաշխման վերաբերյալ առաջարկություններ.

4) միջնորդություն է ներկայացնում գլխավոր հարկադիր կատարողին` դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության և հարկադիր կատարման մարզային ստորաբաժանումների աշխատակիցների խրախուսման և նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

5) գլխավոր հարկադիր կատարողի կարգադրությունների, հրամանների, հրահանգների հիման վրա իրականացնում է դատական ակտերի հարկադիր կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ.

6) պատասխանատվություն է կրում վարչության վրա դրված խնդիրների իրականացման համար.

7) իր իրավասության սահմաններում տալիս է մարզային ստորաբաժանումների պետերի համար պարտադիր կատարման ենթակա ցուցումներ` իրազեկ պահելով գլխավոր հարկադիր կատարողին:»:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 7. Հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետի լիազորությունները

 

Հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետը`

1) կազմակերպում և վերահսկում է ստորաբաժանման աշխատանքները.

2) դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչությանը տրամադրված հաստիքների և աշխատավարձի ֆոնդի շրջանակներում, սահմանված կարգով միջնորդություններ է ներկայացնում դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության պետին` հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման հաստիքների բաշխման և կառուցվածքի վերաբերյալ.

3) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և գլխավոր հարկադիր կատարողի հրամանների, հրահանգների, կարգադրությունների և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող վարչության պետի ցուցումներն ու հանձնարարականների կատարումը.

4) համակարգում է հարկադիր կատարողների գործողությունները, առաջարկություններ է ներկայացնում հարկադիր կատարողների թեկնածությունների վերաբերյալ.

5) լուծում է հարկադիր կատարողի ինքնաբացարկի և նրան հայտնված բացարկի հարցը.

6) ենթակայության կարգով քննում է հարկադիր կատարողների գործողությունների դեմ բերված բողոքները.

7) օրենսդրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում տնօրինում է հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման դեպոզիտ հաշիվը.

8) պատասխանատվություն է կրում հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման խնդիրների իրականացման համար:»:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի`

ա) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հարկադիր կատարման ծառայության աշխատողների համար սահմանվում են հետևյալ դասային կոչումները.

1)

արդարադատության առաջին դասի պետական խորհրդական,
արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական,
արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական,
արդարադատության առաջին դասի խորհրդական,
արդարադատության երկրորդ դասի խորհրդական,
արդարադատության երրորդ դասի խորհրդական,
առաջին դասի իրավաբան,
երկրորդ դասի իրավաբան,
երրորդ դասի իրավաբան.

2) հարկադիր կատարման ծառայության աշխատողների համար սահմանվում են հետևյալ հատուկ կոչումները.

արդարադատության գեներալ-լեյտենանտ,

արդարադատության գեներալ-մայոր,

արդարադատության գնդապետ,

արդարադատության փոխգնդապետ,

արդարադատության մայոր,

արդարադատության կապիտան,

արդարադատության ավագ լեյտենանտ,

արդարադատության լեյտենանտ.

3) հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումները շնորհվում են հաջորդական կարգով` պաշտոնատար անձանց որակավորմանը, զբաղեցրած պաշտոնին և աշխատանքային ստաժին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով նախկին աշխատանքի կամ ծառայության վայրում շնորհված հատուկ և զինվորական կոչումները` հարկադիր կատարման ծառայությունում աշխատանքի անցնելուց երեք ամիս անց, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ կետում նշված դեպքերի.

4) յուրաքանչյուր հատուկ և դասային կոչում կրելու համար հարկադիր կատարման ծառայությունում աշխատանքի անցնելուց հետո սահմանվում են հետևյալ ժամկետները.

ա) երրորդ դասի իրավաբան և արդարադատության լեյտենանտ հատուկ կոչումների համար` վեց ամիս,

բ) երկրորդ դասի իրավաբան, առաջին դասի իրավաբան և արդարադատության ավագ լեյտենանտ, արդարադատության կապիտան հատուկ կոչումների համար` երեք տարի,

գ) արդարադատության երրորդ դասի խորհրդական, արդարադատության երկրորդ դասի խորհրդական, արդարադատության առաջին դասի խորհրդական և արդարադատության մայոր, արդարադատության փոխգնդապետ, արդարադատության գնդապետ հատուկ կոչումների համար` չորս տարի.

5) առանց հաջորդականության պահպանման հատուկ և դասային կոչումների շնորհումը թույլատրվում է միայն հարկադիր կատարման ծառայության աշխատողներին ավելի բարձր պաշտոնում նշանակելու դեպքում և աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ ծառայությունների համար` անկախ զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչումից և կոչումը կրելու ժամկետից, սակայն յուրաքանչյուր հատուկ ու դասային կոչում կրելու համար սահմանված ժամկետներում, ոչ ավելի, քան մեկ անգամ և ոչ ավելի, քան կոչումից բարձր:

Առանց սույն կետի պահանջները պահպանելու` հատուկ և դասային կոչումներ կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ.

6) արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի, արդարադատության գեներալ-լեյտենանտի և արդարադատության գեներալ-մայորի հատուկ կոչումները շնորհում է Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ.

7) հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձանց համար սույն հոդվածի 6-րդ կետում չնշված հատուկ և դասային կոչումները շնորհում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը.

8) սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումներ շնորհելու համար համապատասխան դրամական հավելավճարներ տալու կարգը և հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձանց` ըստ զբաղեցրած պաշտոնի հասանելիք (առավելագույն) հատուկ և դասային կոչումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

9) հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումները շնորհվում են ցմահ.

10) հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձինք հատուկ և դասային կոչումներից կարող են զրկվել աշխատանքից հեռացվելու դեպքում.

11) ծառայողական պարտականությունները կոպիտ խախտելու, պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև արատավոր արարքներ թույլ տալու համար, որպես կարգապահական տույժ, հատուկ և դասային կոչումը կարող է իջեցվել, բայց երկու աստիճանից ոչ ավելի:».

բ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հարկադիր կատարողներին տրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատած միասնական նմուշի վկայականներ, ինչպես նաև նրանց անվամբ` նախարարությունում գրանցված և համարակալված անձնական կնիքներ:»:

 

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 11. Հարկադիր կատարողի իրավունքները և պարտականությունները

 

1. Դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողը`

1) միջոցներ է ձեռնարկում կատարողական թերթի ժամանակին, լրիվ և ճիշտ կատարման համար.

2) կատարողական վարույթի կողմերին (այսուհետ` կողմեր) և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, դրանցից քաղվածքներ անել ու ստանալ պատճեններ.

3) քննում է կատարողական վարույթի կապակցությամբ կողմերի դիմումները և միջնորդությունները, կայացնում համապատասխան որոշումներ, պարզաբանում դրանց բողոքարկման ժամկետներն ու կարգը.

4) օրենքով սահմանված դեպքերում տուգանում է իր որոշումները չկատարած քաղաքացիներին և պաշտոնատար անձանց.

5) իր անաչառությանը կասկած հարուցող հանգամանքների առկայության դեպքում կարող է հայտնել ինքնաբացարկ:

2. Դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողն իրավունք ունի`

1) կատարողական գործողություններ իրականացնելիս ստանալ անհրաժեշտ տեղեկություններ, բացատրություններ և այլ նյութեր.

2) գործատուների մոտ ստուգել նրանց մոտ աշխատող պարտապանների կողմից իրենց կատարողական թերթի կատարումը.

3) իրավաբանական անձանց (այսուհետ` կազմակերպություններ) և քաղաքացիներին հանձնարարություններ տալ կոնկրետ կատարողական գործողություններ իրականացնելու նպատակով.

4) ընթերակաների ներկայությամբ սահմանված կարգով մուտք գործել պարտապանի շենքը (բնակարանը, պահեստը և այլ շինություններ), այնտեղ կատարել զննումներ.

5) արգելանք դնել գույքի վրա, առգրավել դա, հանձնել պահատվության և իրացնել օրենքով սահմանված կարգով.

6) կատարողական թերթում նշված չափով արգելանք դնել պարտապանի հաշիվներում, ավանդներում կամ բանկերում և այլ վարկային կազմակերպություններում պահպանվող դրամական միջոցների և այլ արժեքների վրա.

7) գույքի փոխադրման համար օգտագործել պահանջատիրոջ կամ պարտապանի տրանսպորտը` ծախսերը դասելով պարտապանի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև պահանջատիրոջ հաշվին.

8) կատարողական թերթում նշված պահանջները պարզ չլինելու դեպքում դիմել կատարողական թերթ տված դատարանին` պարզաբանելու դրա կատարման կարգը.

9) օրենքով սահմանված կարգով հայտարարել պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզում` անհրաժեշտության դեպքում համագործակցելով ներքին գործերի մարմինների հետ.

10) կատարողական գործողությունների ընթացքում հրավիրել քաղաքացիներին և պաշտոնատար անձանց.

11) կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ գործողություններ:»:

 

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ կետը «հարկադրանքի» բառից հետո լրացնել «` հրազենի գործադրման, ֆիզիկական ուժի և հատուկ» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
8 հոկտեմբերի 2001 թ.
ՀՕ-224

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.02.2004, ՀՕ-40-Ն 10.04.2004, ՀՕ-224
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան