ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2020 թվականի N 878-Ա
ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին 2020 թվականի հուլիսի 29-ից մինչև սեպտեմբերի 10-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ (քաղաք՝ Բերդ):
(1-ին կետը փոփ. 11.08.20 N 916-Ա, 01.09.20 N 998-Ա)
2. Ռոբերտ Ղուկասյանի՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ (քաղաք՝ Բերդ) գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հուլիսի 28 Երևան |