Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի, 2020 թվական N 278-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 28-ի N 1313-Ա, N 1315-Ա, N 1317-Ա, N 1318-Ա, N 1319-Ա և N 1320-Ա, 2020 թվականի սեպտեմբերի 4-ի N 1573-Ա, N 1575-Ա, N 1576-Ա, N 1577-Ա, N 1578-Ա, N 1580-Ա և N 1581-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի սեպտեմբերի 4-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) Ա/Ձ «Հասմիկ Իլոյան», Շիրակի մարզ, ք. Գյումրի Ախուրյանի խճղ 1 (ՀՎՀՀ 57223203).
2) Ա/Ձ «Սուսաննա Հովհաննիսյան», Շիրակի մարզ, ք. Գյումրի Երևանյան խճղ. 145 (ՀՎՀՀ 57273567).
3) Ա/Ձ «Գոհար Նազլուխանյան», Լոռու մարզ, գ. Արջուտ 37 փող (ՀՎՀՀ 67026452).
4) Ա/Ձ «Արարատ Խաչատրյան», Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 2, (ՀՎՀՀ 46434154).
5) «ԱՀՀ» ՍՊԸ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ Մուղնի Թաղամաս (ՀՎՀՀ 05007365).
6) Ա/Ձ «Սերգեյ Սարգսյան», Կոտայքի մարզ, գ Վերին Պտղնի, 1/3 (ՀՎՀՀ 25283518).
7) «Օազիս Ֆուդ» ՍՊԸ, Կոտայքի մարզ, գ.Պտղնի, 21 փողոց 1/2 (ՀՎՀՀ 03544466).
8) «Վիլլա Հիլլզ» ՍՊԸ, Կոտայքի մարզ, գ.Պտղնի Այգեգործական զանգված, 1-ին թաղ, 35 տուն (ՀՎՀՀ 01016092).
9) Ա/Ձ «Արմենուհի Փեթակչյան», Լոռու մարզ, գ. Մեծավան Խաչատրյան 28/1 (ՀՎՀՀ՝ 66979954).
10) Ա/Ձ «Գևորգ Քաջակուլյան», Լոռու մարզ, գ. Մեծավան Անդրանիկի 43 (ՀՎՀՀ՝ 66987341).
11) Ա/Ձ «Գոհար Անախասյան», Լոռու մարզ, գ. Մեծավան (ՀՎՀՀ 69511121).
12) «Սալոն Ռեստորան» ՍՊԸ, ք. Երևան, Աբովյան 8 (ՀՎՀՀ 02668502):
13) Ա/Ձ «Լուսինե Գրիգորյան», Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, ք.Ագարակ, Չարենցի 23 (ՀՎՀՀ 79515012).
14) Ա/Ձ «Կարինե Բեզոյան», Լոռու մարզ, գ. Մեծավան (ՀՎՀՀ 69512116).
15) Ա/Ձ «Ռաֆիկ Վարդանյան», Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 2-րդ դաշտ 6/19 (ՀՎՀՀ 43034492):
2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2020 թվական: