Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 28-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (10.09.2020-24.01.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.11.01/27(630) Հոդ.236
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.10.2018
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 հոկտեմբերի 2018 թ.

թիվ 28-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԷԿ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 17-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հիդրոէլեկտրակայանի գործունեության մասին» Ձև 1-ՀԷԿ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Հիդրոէլեկտրակայանի գործունեության մասին» Ձև 1-ՀԷԿ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 14-ի ««Հիդրոէլեկտրակայանի գործունեության մասին» Ձև 1-ՀԷԿ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 24-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 17-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2018 թվականի
հոկտեմբերի 19-ի
թիվ 28-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_21041

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ցուցանիշները

Տողի
համարը

Հիդրո-էլեկտրա-կայանի տեղա-կայված հզորու-թյունը տարե-վերջին, կՎտ

Հիդրո-էլեկտրա-կայանի միջին աշխա-տանքային հզորու-թյունը հաշվետու տարում, կՎտ

Հիդրո-գեներա-տորային միջին տեղա-կայված հզորու-թյունը հաշվետու տարում, կՎտ

Հաշվետու տարում միջին տեղակայված հզորության օգտագործման ժամերի թիվը, ժամ
Ներմուծեք նկարագրությունը_21048

Տարվա համար տեղա-կայված հզորության սահմանա-փակման մեծու-թյունը՝ պատճառի նշումով, կՎտ

Հիդրո-էլեկտրա-կայանի օգտա-գործվող հզորու-թյունը տարե-վերջին, կՎտ
(տող 1 – տող 5)

Ա

Բ

1

2

3

4

5

6

 

11

           

 II. ՏՎՅԱԼՆԵՐ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

 

Ցուցանիշները

Տողի
համարը

Չափի միավորը

Փաստացի

Ա

Բ

Գ

1

Առավելագույն ծանրաբեռնվածությունը

Թողարկված է էլեկտրաէներգիա

Հոսանքաձողերից բաց թողնված էլեկտրաէներգիայի քանա- կությունը (տող 22 – տող 24)

Ծախսվել է էլեկտրաէներգիա սեփական կարիքների համար

Էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսը սեփական արտադրական կարիքների համար (էլեկտրաէներգիայի թողարկման համար) (տող 24 / տող 22 x 100)

21

22

23


24

25

հազ. կՎտ

հազ. կՎտ ժամ
- // -


- // -

%

 
 
 
 
 

Ղեկավար՝

_____________________________________  

____________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ
լիազորված անձ)՝

_____________________________________  

____________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

       

« _ _ »______ ____20___թ.
 (լրացման ամսաթիվը)

(հավելվածը խմբ. 26.08.20 թիվ 17-Ն)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2018 թվականի

հոկտեմբերի 19-ի

թիվ 28-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 1-ՀԷԿ (ՏԱՐԵԿԱՆ)

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Հիդրոէլեկտրակայանի գործունեության մասին» Ձև 1-ՀԷԿ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են բոլոր հիդրոէլեկտրակայանները՝ անկախ հզորությունից, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

5. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե՝ հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:

6. Հաշվետվությունում տվյալները լրացվում են հաշվետվական ձևում նշված չափի միավորներով:

7. Վիճակագրական տվյալների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8. Հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորությունը տարեվերջին որոշվում է հիդրոէլեկտրակայանում տեղակայված բոլոր էլեկտրագեներատորների նոմինալ ակտիվ հզորության հանրագումարով: Այն դեպքում, երբ տուրբինի հզորությունը փոքր է հիդրոգեներատորի նոմինալ հզորությունից, հիդրոագրեգատի տեղակայված հզորությունը հաշվարկվում է տուրբինի նոմինալ հզորությամբ՝ ճշտված նոմինալ ռեժիմով աշխատող գեներատորի օգտակար գործողության գործակցով: Հիդրոէլեկտրակայանների տեղակայված հզորությունը կարող է փոխվել միայն համապատասխան փաստաթղթերով ձևակերպված, նոր տուրբինների կամ գեներատորների տեղակայման, հների ապամոնտաժման կամ գործող գեներատորների կամ տուրբինների վերագնահատման դեպքում:

9. Հաշվետու տարում հիդրոէլեկտրակայանի միջին աշխատանքային հզորությունը որոշվում է միջին տարեկան տեղակայված հզորության փոքրացումով, սարքավորումների պլանային և արտապլանային (ներառյալ վթարային) նորոգման, կոնսերվացման և տեխնիկական վերազինման հետևանքով սարքավորումների շարքից դուրս գալու, ինչպես նաև հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցող հզորության սահմանափակումների հետևանքով, հզորության միջին տարեկան նվազման մեծությամբ՝

 

Ներմուծեք նկարագրությունը_21042

 

10. Պլանային նորոգման պատճառով հիդրոագրեգատների հզորության միջին տարեկան նվազման մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

Ներմուծեք նկարագրությունը_21043

որտեղ՝ Pyi - նորոգման ենթակա հիդրոագրեգատների տեղակայված հզորությունն է,

Tպլ.նորոգ. - հիդրոագրեգատների պլանային նորոգման տևողությունը (փաստացի), օրերով

365 - տարվա տևողությունն օրերով: Նույն ձևով է հաշվարկվում արտապլանային նորոգումների, կոնսերվացման և տեխնիկական վերազինման և վերակառուցման պատճառով հզորության միջին տարեկան նվազման մեծությունները:

11. Հզորության սահմանափակումների պատճառով հզորության միջին տարեկան նվազման մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

Ներմուծեք նկարագրությունը_21044

որտեղ՝ Pսահմ. - հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորության սահմանափակման մեծությունն է

Tսահմ. - սահմանափակ հզորությամբ գործելու ժամանակը, օրերով

12. Հիդրոագրեգատների միջին տեղակայված հզորությունը հաշվետու տարում հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

Ներմուծեք նկարագրությունը_21045

 

որտեղ՝ P1, P2...Pi - ՀԵԿ-ի հզորությունն է (կՎտ) համապատասխանաբար t1, t2 … ti (օրեր) ժամանակահատվածներում, ընդ որում t1+ t2 +…+ ti գումարը = 365 օրվա (կամ 366):

13. Եթե տարվա ընթացքում հիդրոէլեկտրակայանում չեն տեղակայվել նոր հիդրոագրեգատներ և չեն ապամոնտաժվել հները, ապա հիդրոագրեգատների միջին տեղակայված հզորության մեծությունը հաշվետու տարում համընկնում է հաշվետու տարվա վերջին հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորության ցուցանիշի հետ:

14. Հաշվետու տարում միջին տեղակայված հզորության օգտագործման ժամերի թիվը որոշվում է հետևյալ բանաձևով՝

 

Ներմուծեք նկարագրությունը_21046

 

որտեղ՝ է - հաշվետու տարում բոլոր հիդրոագրեգատների կողմից թողարկված էլեկտրաէներգիայի ընդհանուր քանակն է (բաժ. 2, տող 22):

15. Հիդրոէլեկտրակայանի օգտագործվող կամ առկա հզորությունը տարեվերջին որոշվում է որպես ագրեգատների տեղակայված հզորության և այդ հզորության օգտագործումը արգելակող գոյություն ունեցող սահմանափակումների տարբերությամբ:

 

III. ՏՎՅԱԼՆԵՐ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

16. Առավելագույն ծանրաբեռնվածությունը հաշվետու տարում հիդրոէլեկտրակայանի կողմից կրած ակտիվ ծանրաբեռնվածության ամենամեծ մեծությունն է, որը արձանագրվել է օրական ամփոփագրերում համապատասխան սարքերով:

17. Թողարկված է էլեկտրաէներգիա. հիդրոէլեկտրակայանների կողմից թողարկված էլեկտրաէներգիայի քանակն է, որը որոշվում է հիդրոագրեգատների հաշվիչների ցուցմունքներով, հաշվետու տարվա վերջի և սկզբի դրությամբ:

18. Հոսանքաձողերից բաց թողնված էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է թողարկված էլեկտրաէներգիայի քանակի և սեփական կարիքների համար ծախսված էլեկտրաէներգիայի տարբերությամբ:

19. Սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսը՝ դա հիդրոէլեկտրակայանի աշխատանքը ապահովող, առանձին օժանդակ տեղակայանքների կողմից սպառած էլեկտրաէներգիայի ընդհանուր քանակն է:

20. Էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսը սեփական արտադրական կարիքների համար (էլեկտրաէներգիայի թողարկման համար) որոշվում է սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսի մեծության (տող 24) և թողարկված էլեկտրաէներգիայի քանակի (տող 22) հարաբերությամբ և արդյունքը բազմապատկելով 100:

(հավելվածը խմբ. 26.08.20 թիվ 17-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.01.2024, թիվ 05-Ն 24.01.2024, թիվ 28-Ն
26.08.2020, թիվ 17-Ն 10.09.2020, թիվ 28-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան