Գլխավոր տեղեկություն
Համար
N 1098-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.09.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 29.09.2020
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2020

 

28.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2020 թվականի N 1098-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 752-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Անվտանգության խորհրդի գրասենյակի կանոնադրությունը և հաստիքացուցակը հաստատելու մասին» N 752-Լ որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. «Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի՝

1) «Անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչություն» ենթաբաժնում՝

ա. 7-րդ կետից հետո «Ընդամենը 12» բառերը փոխարինել «Ընդամենը 11» բառերով,

բ. 9-րդ կետի «Գլխավոր մասնագետ 2» բառերը փոխարինել «Գլխավոր մասնագետ 1» բառերով,

գ. 10-րդ կետից հետո «Ընդամենը 5» բառերը փոխարինել «Ընդամենը 4» բառերով.

2) «Ռազմական անվտանգության վարչություն» բաժնում՝

ա. 20-րդ կետից հետո «Ընդամենը 8» բառերը փոխարինել «Ընդամենը 7» բառերով,

բ. 25-րդ կետի «Գլխավոր մասնագետ 2» բառերը փոխարինել «Գլխավոր մասնագետ 1» բառերով,

գ. 26-րդ կետից հետո «Ընդամենը 5» բառերը փոխարինել «Ընդամենը 4» բառերով.

3) «Քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչություն» ենթաբաժնում «Ընդամենը 1+18» բառերը փոխարինել «Ընդամենը 1+20» բառերով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան