Գլխավոր տեղեկություն
Համար
N 497-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.08.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.08.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2020 թվականի N 497-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

      

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 8,668,657 դրամ ընդհանուր արժողությամբ «Ֆոտովոլտային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2020 թվականի հուլիսի 23-ին N ՀՀ/ԱՖՎ-ՎՄ-03/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Վանաձորի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,550,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2020 թվականի հուլիսի 23-ին N ՀՀ/ԱՖՎ-ՎԴ-01/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՀՈԱԿ-ի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 2,454,999 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2020 թվականի հուլիսի 23-ին N ՀՀ/ԱՖՎ-ՎՄ-04/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Վանաձորի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,550,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2020 թվականի հուլիսի 23-ին N ՀՀ/ԱՖՎ-ՎՄ-01/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Վանաձորի թիվ 11 մանկապարտեզ» ՊՈԱԿ-ի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,556,829 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2020 թվականի հուլիսի 23-ին N ՀՀ/ԱՖՎ-ՎՄ-02/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Վանաձորի թիվ 35 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,556,829 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

   

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

  

2020 թ. օգոստոսի 26

Երևան

          

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

օգոստոսի 26-ի N 497-Ա

որոշման

      

Ծ Ր Ա Գ Ի Ր

  

«ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»

       

1.

Ծրագրի նպատակը

Էներգախնայողությունը ապահովելու նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի Հովհաննես Թումանյանի թիվ 3 հիմնական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի թիվ 5 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի թիվ 11 մանկապարտեզ» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի թիվ 35 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տանիքներին այլընտրանքային արևային (ՕN GRID) ֆոտովոլտային կայանների տեղադրում

2.

Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հանրապետության Լոռու մարզ, ք. Վանաձոր, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 8,668,657 դրամ, որից ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ 1,550,000 դրամ, ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Հովհաննես Թումանյանի թիվ 3 հիմնական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ 2,454,999 դրամ, ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի թիվ 5 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ 1,550,000 դրամ, ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի թիվ 11 մանկապարտեզ» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ 1,556,829 դրամ և ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի թիվ 35 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ 1,556,829 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Հովհաննես Թումանյանի թիվ 3 հիմնական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի թիվ 5 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի թիվ 11 մանկապարտեզ» պետական ոչ առևտրային կազմակերպություն և ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի թիվ 35 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ամբողջ ծրագրերը նախատեսվում է իրականացնել 2020 թվականի օգոստոսի 24-ից մինչև նոյեմբերի 15-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության, ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Հովհաննես Թումանյանի թիվ 3 հիմնական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության, ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի թիվ 5 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության, ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի թիվ 11 մանկապարտեզ» պետական ոչ առևտրային կազմակերպության և ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի թիվ 35 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տանիքներին այլընտրանքային արևային (ՕN GRID) ֆոտովոլտային կայանների տեղադրում. ծրագրերը նախատեսվում է իրականացնել 2020 թ. օգոստոսի 24-ից մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը. արժեքը՝ 8,668,657 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Այլընտրանքային (ՕN GRID) ֆոտովոլտային կայանների տեղադրում՝ 8,668,657 դրամ

11.

Ծրագրի իրականացման կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

          

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան