Գլխավոր տեղեկություն
Համար
N 1384-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.08.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.08.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 օգոստոսի 2020 թվականի N 1384-Ա

 

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԷՄԻԼ ՀԵՆՐԻԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՌՈՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԺԱՆ ԼԻՈՆԵԼ ՌԱՖԱՅԵԼԻ ՊԱՍՔԻՆՅՈՒՍԻԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը ու 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մինչև 2022 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ հետևյալ քաղաքացիներին՝

1) Էմիլ Հենրիի Պետրոսյանին (ծնված` 2001 թվականի օգոստոսի 22-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Խանջյան 27).

2) Ռոմեն Հովհաննես Ժան Լիոնել Ռաֆայելի Պասքինյուսիին (ծնված` 2001 թվականի սեպտեմբերի 13-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Խանջյան 27)։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2020 թ. օգոստոսի 25

Երևան