Գլխավոր տեղեկություն
Համար
N 301-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (25.08.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հունիսի 2020 թվականի N 301-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 183-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479) «Կետ Արքիթեքթ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00253052) և «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության հետ (ՀՎՀՀ՝ 04703401) 2020 թվականի ապրիլի 20-ին կնքված N 183-Ա եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է նախագծային-դիզայներական աշխատանքների իրականացում՝ 14,570,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի ապրիլի 1-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Մալաթիա-Սեբաստիա հայորդյաց տան վերանորոգում» ծրագրի մասին» N 183-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

(1-ին կետը փոփ. 24.08.20 N 484-Ա) 

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հունիսի 5

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.08.2020, N 484-Ա 25.08.2020, N 301-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան