Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 133-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.08.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.24-2020.09.06 Պաշտոնական հրապարակման օրը 24.08.2020
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.08.2020
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

18 օգոստոսի 2020 թվականի

թիվ 133-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել բանկերում արտարժույթով ներգրավված միջոցներին համարժեք բարձր իրացվելի արտարժութային ակտիվների առկայություն, ինչպես նաև նպաստել բանկերի կողմից միջոցների իրացվելիության կառավարման արդյունավետության բարձրացմանը,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «դ» և «ե» կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում 50-րդ կետի բոլոր «12%» և «6%» բառերը փոխարինել համապատասխանաբար «10%» և «8%» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: Սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգավորումները վերաբերում են 2020 թվականի սեպտեմբերի 16-ից սկսվող փաստացի պահուստավորման ժամանակահատվածներին և դրանց համար հիմք հանդիսացող հաշվետու ժամանակահատվածներին:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2020 թ. օգոստոսի 20

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2020 թվական: