Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 129-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.08.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.24-2020.09.06 Պաշտոնական հրապարակման օրը 24.08.2020
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.08.2020
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 օգոստոսի 2020 թվականի

թիվ 129-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ՈՍԿԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.

1. 2020 թվականի սեպտեմբերի 1-ից շրջանառության մեջ դնել 2020 թվականի թողարկման «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված ներդրումային դրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են սույն որոշման Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2020 թ. օգոստոսի 19

Երևան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2020 թվականի օգոստոսի 14-ի

թիվ 129-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

1. 2020 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 գրամ քաշով ոսկե ներդրումային դրամի նկարագրությունը.

1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2020»: Աջ կողմում տեղադրված են «1g» և «Au 999.9», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:

3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

4) Հատվել է «GEIGER EDELMETALLE AG» ընկերությունում։

5) Դրամի բնութագիրը

 

 Անվանական արժեքը

100 դրամ

 Մետաղը և հարգը

ոսկի, 999.90

 Քաշը

1 գրամ

 Դրամաշուրթը

ատամնավոր

 Տրամագիծը

16.54 ± 0.12 մմ

 Որակը

սովորական

 Տպաքանակը

մինչև 25000 հատ

 

6) 2020 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 գրամ քաշով ոսկե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

Ներմուծեք նկարագրությունը_21036

2. 2020 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի նկարագրությունը.

1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2020»: Աջ կողմում տեղադրված են «1/4 Oz» և «Au 999.9», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:

3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

4) Հատվել է «GEIGER EDELMETALLE AG» ընկերությունում:

5) Դրամի բնութագիրը

 Անվանական արժեքը

10000 դրամ

 Մետաղը և հարգը

ոսկի, 999.90

 Քաշը

1/4 տրոյան ունցիա

 Դրամաշուրթը

ատամնավոր

 Տրամագիծը

25.20 ± 0.15 մմ

 Որակը

սովորական

 Տպաքանակը

մինչև 25000 հատ

 

6) 2020 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

Ներմուծեք նկարագրությունը_21037

3. 2020 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի նկարագրությունը

1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «25000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2020»: Աջ կողմում տեղադրված են «1/2 Oz» և «Au 999.9», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:

3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

4) Հատվել է «GEIGER EDELMETALLE AG» ընկերությունում:

5) Դրամի բնութագիրը

 

 Անվանական արժեքը

25000 դրամ

 Մետաղը և հարգը

ոսկի, 999.90

 Քաշը

1/2 տրոյան ունցիա

 Դրամաշուրթը

ատամնավոր

 Տրամագիծը

30.20 ± 0.20 մմ

 Որակը

սովորական

 Տպաքանակը

մինչև 25000 հատ

 

6) 2020 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

Ներմուծեք նկարագրությունը_21038

 

4. 2020 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի նկարագրությունը

1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «50000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2020»: Աջ կողմում տեղադրված են «1 Oz» և «Au 999.9», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:

3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

4) Հատվել է «GEIGER EDELMETALLE AG» ընկերությունում:

5) Դրամի բնութագիրը

 

 Անվանական արժեքը

50000 դրամ

 Մետաղը և հարգը

ոսկի, 999.90

 Քաշը

1 տրոյան ունցիա

 Դրամաշուրթը

ատամնավոր

 Տրամագիծը

38.60 ± 0,30 մմ

 Որակը

սովորական

 Տպաքանակը

մինչև 25000 հատ

 

6) 2020 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

Ներմուծեք նկարագրությունը_21039

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2020 թվական: