Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-255
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2002-26.08.2011)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.12.12/39(171) Հոդ.915
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.10.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.08.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 24-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2001-2005 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2001-2005 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Բաժին 3»-ի «8. Նյութատեխնիկական և ուսումնամեթոդական հիմքի բարելավում» ենթաբաժնի «Խնդիրներ» ոլորտը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5. Ուսումնական հաստատությունների (այդ թվում` դպրոցների) մարզադահլիճների և մարզահրապարակների կառուցում (վերականգնում), դրանց համար մարզագույքի ձեռքբերում:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի «Բաժին 3»-ի «8. Նյութատեխնիկական և ուսումնամեթոդական հիմքի բարելավում» ենթաբաժնի «Գործողություններ» ոլորտը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ կետով.

«16. Ուսումնական հաստատությունների (այդ թվում` դպրոցների) մարզադահլիճների և մարզահրապարակների կառուցում (վերականգնում), դրանց համար մարզագույքի ձեռքբերում:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի «Բաժին 6»-ի «8. Նյութատեխնիկական և ուսումնամեթոդական հիմքի բարելավում» աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ կետով.

«22. Ուսումնական հաստատությունների (այդ թվում` դպրոցների) մարզադահլիճների և մարզահրապարակների կառուցում (վերականգնում), դրանց համար մարզագույքի ձեռքբերում»-«2003 թվականի առաջին եռամսյակից սկսած»:

 

 ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

Երևան
21 նոյեմբերի 2001 թ.
ՀՕ-255